Հայոց ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների տարի է մնում 2015-ը. մեր-իմ կյանքն է, ու իմ օրագիրը չի կարող շրջանցել այս փաստը… Հարութ Սասունյանը՝ ԱՄՆ «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչը և գլխավոր խմբագիրը, հայոց մեջ ճանաչված գործիչը գրում է. «Դեմ եմ առանց ցեղասպանության ճանաչման ու հատուցման Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման»: Սրա՝ Հայաստանի և Թուրքիայի միջպետական հարաբերությունների վերաբերյալ խոսելիս մի պայման կա՝ Հայաստանում կամ Թուրքիայում ապրելը: Արի՛, ապրիր Հայաստանում, դարձիր մշտական բնակիչ, ինչքան ուզում ես՝ դեմ կամ կողմ խոսիր… Ինչպես ես իրավասու չեմ պայմաններ առաջարկելու ամերիկացիներին Թուրքիո հետ հարաբերությունների վերաբերյալ: Ապրել մարդավարի քո երկրում այսօր, ինքնադրսևորվել քո ողջ տաղանդով այսօր, այդ ինքնադրսևորման արդյունքում ու միջոցով շենացնել քո երկիրն այսօր ու անընդհատ… սրան ի՞նչ նախապայման եք հնարել, որի հոմանիշը մահանան չէ…
Հարութ Սասունյանը
04.02.2015
0 Comments
Explore More
Չորս սկզբունքերի գործարկումով հերթական կիրակիի ընթերցարան
Շվեդ ճարտարապետը տների ջերմ-մեկուսացման համար ինքնատիպ լուծում է մտածել ԱՄՆ-ում կողոպտիչը փորձելով թաքնվել, հայտնվել է ուղիղ եթերում National Geographic-ը ցուցադրել է ապագայի քաղաքները Արևածագը աշխարհի տարբեր անկյուններում Իրոք եզակի ռոբոտ,
Ինչպես Քրիստոսն անապատում
Երկրորդ գիրքը, որ իմ սեղանին է՝ «Երկիր դրախտավայր», մտահաղացել, առաջաբանը և նախաբանը գրել, հրատարակության է պատրաստել «Հայագիտակի» հիմնադիր ղեկավար Ալբերտ Իսոյանը: Գիրքը, որ լույս է տեսնում Կարեն և Սամվել Կարապետյանների
Առաջնայինը երեխաների անվտանգության հարցն է
…. Իսկ Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանն այս թեման[1] արհեստական է համարում՝ ընդգծելով, որ իր համար առաջնայինը երեխաների անվտանգության հարցն է: «Ինձ թվում է՝ մենք բոլորս արհեստական խոսակցության