Դավիթ Բլեյանը նման է զեբրի՝ վագրաձիու… Կհարցնե՞ք՝ ինչո՞վ… Զեբրի գծերով այս շորն է հագել, մայրիկն էլ շեշտել է.
– Ոնց որ զեբրիկ լինի իմ տղուկը…
Դավիթը թողել է ամեն ինչ (առավոտ է, պիտի ժամանակին գործի-դասի-պարտեզ հասնենք) ու իր գրադարանի գրքերում զեբր է փնտրում… Լավ է, շուտ գտավ…
– Էլ ինչո՞վ եմ ես զեբր… Ի՞նչ է ուտում զեբրը… Որտե՞ղ է ապրում… Ինչպե՞ս է ծնվում… Ո՞վ է պահում զեբրի բալիկին: Զեբրը մարմնի վրա քանի՞ գիծ ունի։

Ա՛յ, Արմինե, ուրիշ շոր չունե՞ր այս տղուկը. դե, հիմա, օրագրի ընթերցող, պատասխանի՛ր, գրիր՝ ամեն ինչ իմանանք զեբրի մասին… Իսկ մենք հիանում-զարմանում ենք մեր զեբրիկով:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կորի գնա՛, չար գայլ

— Գայլը սիրում է, որ անընդհատ նապաստակին ուտի: Կորի գնա՛, չար գայլ, չես ամաչո՞ւմ՝ ընկել ես փոքրիկ նապաստակի ետևից… Բոլոր 2,5-3 տարեկաննե՞րն են սիրում գայլի ու նապաստակի հայտնի արկածները դիտել։

Կանաչ շղթան ամենաամուրն է… բաց չթողնենք…

— Էս ինչ լավ է՝ չասացիր՝ էս ապուշությունն ինչի՞ ես դրել, անջատի… Ես արդեն պատրաստվել էի անջատելու… Լավ եղավ,- ասում է Դավիթը։ Շատախոս մեր տղան նորից խոսքի արգելքները կորցրել է…

Այսպիսի շաբաթ

Դավիթ Բլեյանի վայրի կենդանիներին, ինքն ասում է «իմ կենդանիկները», երեկ ավելացան  ընտանիները… կով, ոչխար, այծ… Խանութից ընտրել և առնել է տվել ձկնորսական կարթ, ջրի որսն էլ հետը՝ ձկներ, խեցգետիններ, գայլաձկներ…