Ես մեդիայում փնտրեցի և գտա երեկվա իմ օրագրում հայտնած անհանգստության նոր հիմնավորումներ։ Իսկապես որ Ադրբեջանն առաջնագծում նոր մարտավարական հնարքներ է կիրառում և ըստ ՀՀ պաշտպանության նախարարության մամլո պատասխանատուի՝ ապրիլի 24-ի հետ կապված՝ սրում իրավիճակը սահմանին։ Ի՞նչ, ապրիլի 24-ից հետո այս, իմ գնահատմամբ՝ հայ-ադրբեջանական ռազմական հակամարտության նոր շրջան ազդարարող մարտավարությունն այլևս չի՞ կիրառվելու… Հիշո՞ւմ եմ… Մտահան չի լինում, որ սահմանի ողջ  երկայնքով կանգնած է իմ շրջանավարտը, իմ կրտսեր եղբայրը, իմ զավակը, ու Հայաստանը ես երբեք չեմ բաժանել սահմանային չկյանքի գոտու և միջոցառում-թամաշաների կենտրոն Երևանի… Կա մի Հայաստան՝ պետություն, բնակավայր, հայրենիք. ես նրա պատասխանատուն եմ, գործիչը։ Ես իմ անելիքն եմ որոշում…

Ու նորից, հերթական անգամ, երեկ, այսօր ես բացում եմ իմ բլոգի ընթերցարանում երկու փաստաթուղթ՝ մեկը՝ ընդունված 2015-ի ապրիլի 21-ին, մյուսը՝ ԱԺ գզրոցում 2009 թվից… Ո՞նց համոզեմ իմ ընթերցողին, ինձ հայհոյողին-ընդունողին… Անձրևոտ օր է, կողք կողքի դրեք այս ոչ ծավալուն փաստաթղթերը, որ կարծեմ ուղիղ կապ ունեն և՛ տոնական դարձած առօրյայի, և անապագա դարձող ներկայի հետ… Ինչո՞ւ էր պետք այսպիսի կոչով-դիմումովխաչ քաշել 2009-ի՝ Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրության և դիվանագիտական հարաբերությունների հաստատման  վրա։ Հայ-թուրքական հարաբերություններում խիզախություն-իմաստնություն պահանջող և հայ-ադրբեջանական հակամարտության մեջ բեկում ենթադրող 2009-ի մեկնարկն ինչո՞ւ կասեցվեց… Որպեսզի ալամ աշխարհի առաջ ողբի, երկիր դատարկող պահանջատիրության անգործուն հիշումի բազմօրյա շքե՞րթը կազմակերպվի, ո՞ւմ համար…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հակափնթփնթոցային միջոցը մեր

«Ավագների համերգները կրտսերների ինքնարտահայտման հարթակ». Արմինե Թոփչյանի՝ հաջողված վերնագիրն է նույնքան հաջողված ֆոտոպատումի, որ նաև լավագույնս ներկայացնում է Գեղարվեստի տանիքը՝ որպես ուսումնական նոր միջավայր, որ նաև նախագծային ուսուցման ուղղություններից մեկն

Մայիսի 24, կիրակիի ընթերցարան

Արդար չէ նաև Եվրատեսիլին հայոց մոտեցումը, այն հայոց, ովքեր որոշում են կամայականորեն՝ ով ներկայացնի Հայաստանը Եվրատեսիլում, և այն հայոց, հայաստանյան հասարակության, որ թույլատրում են այս կամայականությունը. չի ստեղծվում հանրային կարծիքով

Փոփոխությունները հնարավորությունների հոմանիշ են…

«Ազգ» օրաթերթի  «Վերջին հաշվով պետությունն այնպիսին է, ինչպիսին նրա նախագահն է» վերնագրով այս հրապարակումը մինչև վերջ կարդացեք, ծանոթացեք նաև ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանի մի քանի՝ իրեն բնորոշ հումորով ասված