Երևանում ուրիշ ի՞նչ կրթական հաստատություն կարող է հընթացս մուտք գործել ֆրանսիական «Paris match» շաբաթաթերթի խմբագրակազմը՝ հայտնի Ռուբեն Տեր-Մինասյանի թոռան՝ Վահե Տեր-Մինասյանի ու թարգմանչի ուղեկցությամբ, աշխատանքային օրվա վերջում, ազատ շրջել հաստատությունում, իրենց ընտրությամբ զրուցել սովորողի և ուսուցչի հետ՝ առանց տնօրենի ներկայության… Ես, Գրիգոր Խաչատրյանը, առանց իրար հետ պայամանավորվելու, այդպես էլ ուզում ենք. թող Հայոց ցեղասպանության շուրջ մեկ ժամ տևած զրույցը լինի առանց վարչական որևէ միջամտության, անկաշկանդ: Իսկ ես ուղեկցում էի մյուս ֆրանսիացիներին՝ սեբաստացիների ապրող-ստեղծող կրթահամալիրի Գեղարվեստիավագ ու կրտսեր դպրոցների կենդանի աշխարհը ցույց տալու համար. առիթ է՝ օտարի հետ, օտար հայացքով նայելու սեբաստացիական մեր նիստուկացին՝ սկսած 2-5 տարեկանների քնից, 6-10 տարեկանների երկարօրյայից, ավարտած Գեղարվեստի ավագ դպրոցի գունանկարի, գծանկարի արվեստանոցներում պատանիների կլանված գործով…

Իսկ Գեղարվեստի վարչակազմը, կարծես ոչինչ չի եղել, ճարտարապետների հետ քննարկում-ներկայացնում է «Դպրոցն անիվների վրա» նախաձեռնության մանկավարժական պատվերը, պատրաստվում Գյումրիի «Ստիլ» ցուցասրահում ապրիլ 22-ի «Կամք առ կամք» ցուցահանդեսին, երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի հետ՝  ապրիլի 22-ի ծառի օրվան… ամփոփում մաթեմատիկական ֆլեշմոբի արդյունքները… Շշմելու Գեղարվեստ ունենք, սեբաստացիներ բոլոր տարիքի, որտեղ էլ որ եք:

Երկար ժամանակ Հայաստանն ասոցացվում էր Սպիտակի երկրաշարժի և նրա բերած թշվառության հետ, գումարած Արցախյան շարժման ու պատերազմի հումանիտար աղետները՝ բռնություն-վայրենություններ, մասսայական սպանություններ ու բռնագաղթ, ԽՍՀՄ փլուզման, երկարատև շրջափակման-պատերազմի հետևանքները, հիմա էլ՝ հայ-ադրբեջանական սաստկացող հակամարտությունն ու հայ-թուրքական լայնածավալ առճակատումը, մութ պատմության ու ներկայի շիլաշփոթը՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի՝ ծավալվող իրադարձությունների ծրագրով… Ֆրանսիայի պատվիրակները տեսան ուրիշ՝ Նոր Հայաստան, որ, այո՛, զարմացրեց-հիացրեց…

Սեբաստացիների կենդանի կյանքի իրական մեդիահաշվիչներ կան. mskh.am-ի օգտատերերի թիվը մոտեցավ 6500-ի, իմ բլոգինը՝ հատեց նորից 500-ի սահմանը… Մերը երկրագործի ուղիղ ճանապարհն է:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անպատ միջավայրի սովորողը

Ես, գիտե՞ք-իմացեք, երբեք շախմատասեր չեմ եղել. իմ հայրական`Շամխալբեկի տանը փակվող տախտակ՝ շախմատի քարերով երևի միշտ եղել է, բայց չեմ հիշում, որ իմ ավագները՝ Էդվարդը, Գագիկը, Ստեփանը, շախմատ խաղային. ոչ էլ

Ո՞վ կլինեի ես՝ առանց Տերյան Վահանի

Անունդ թող փարոս լինի ինձ  Սուտ կյանքի և դառը մահու դեմ… Վահան Տերյան  Փոս փորողը փոսն է ընկնում՝ իր փորած փոսը, և դա լավ է: Իմացիր, որ քո համար ես

Զարմանալի կին է մեր տնտեսուհի Էլյան

Զարմանալի կին է մեր տնտեսուհի Էլյան, միշտ պատրաստ քեզ օգնելու. Անդրանիկի 92/1 հասցեում գտնվող շենքը, որ քանի՜ փոփոխություն կրեց՝ արհեստագործական, վարժարան, արհեստագործական, քոլեջ, քոլեջ-արհեստագործական… նրա խնամքի տակ է մշտական… Ուրախանում