Յուրաքանչյուրին եմ դիմում։

Ազատարարության, խաղաղարարության, ստեղծարարության հաստատմամբ, ինքնուրույն-ինքնավար դառնանք Հայաստանի չորրորդ հանրապետության հիմնադիրներ, Արցախ-Հայաստան նոր համակեցությամբ հնարավոր դարձնենք արցախցիների՝ Լեռնային Ղարաբաղում ապահով ապրելը․․․

Ասել եմ․ մի առավելություն ունեմ, որ տիարի-մենթորի զորությամբ լիուլի շարունակում եմ օգտագործել։ Ես ձեզ հետ կարողանում եմ անծանոթին ծանոթ-հարազատ-գործընկեր դարձնելու ճանապարհով կյանքի խնդիր լուծել, այնպիսի միջավայր ստեղծել, որ և՛ ուղղակի ազդում է յուրաքանչյուրիս վրա, և՛ հետաքրքիր դարձնում մեր կյանքը, և՛  նորացնում մեր աշխարհը․․․ Եվ կարողանում եմ դա անել շարունակ, անդադրում-անհոգնել, բարեխիղճ տարածելով․․․

Միացե՛ք Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնությանը, որ ազատարարությունը, խաղաղարությունը, ստեղծարարությունը դառնան Նոր Հայաստանի լծկան եզները․․․ Դարձրեք ինձ Նոր Հայաստանի վարչապետի ձեր թեկնածուն․․․ Հատկապես, որ ես արդեն ինքնառաջադրվել եմ․ պատմել եմ՝ ինչպես։ Մեր նախաձեռնությունն ունի իր էջը, ես՝ իմ  բլոգը։

Դարձեք Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության անդամներ, հաստատեք խաղաղարարությունը, ստեղծարարությունը, ազատարարությունը՝ երեքը մեկում, յուրաքանչյուրիս մեջ, որպես ժառանգականության ուխտ․․․

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հանուն Հայաստանի ինքնիշխանության և Արցախի ինքնորոշման

Այսպիսի վիճակում արտահերթ, թե հերթական՝ սովորական-իներցիոն ընթացքով ընտրությունները Հայաստանում ինքնիշխանության յուրահատուկ հանրաքվե-հաստատում չեն դառնա, չեն նպաստի Արցախի ինքնավարությանը, ապահովությանը, ամբողջականության վերականգնմանը ԼՂԻՄ-ի տարածքով։ Հայաստանցի ընտրողին օգնել է պետք, ընտրական համակարգի

Լիսագորով Շուշի․․․ Ի՛նչ կա որ․․․

Ես, գիտեք, անուղղելի հաշտարար եմ․․․

Նոր ուղու հաստատումներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով, Սահմանադրական դատարանի որոշմամբ իրավունք ունի պաշտոնավարելու մինչև իր նշանակման հինգ տարին լրանալը՝ մինչև 2025թ․ հունիսի ութը։ Գլխավոր շտաբի, հրամանատարական կազմի