Անթույլատրելին, իհարկե, իրար դեմ, թե իրար մեջքով կանգնած ժողովրդով երկու նվիրական-խորհրդանիշ հրապարակն է՝ Ազատության և Հանրապետության, դատարկ ու շրջափակված Ազգային ժողովը, կառավարարության՝ մեծաքանակ ոստիկանությամբ պաշտպանվող մուտքուելքը… Ներող եղեք. երկու այծերի պատմություն է կառավարության ու բանակի այսօրվա «առճակատումը», անզոր բազմությունների կողմից հրահրվող թամաշա այսօրվա մեր նեղ կամրջին պատմության։ Հայտնի ելքով։

Եկեք միանանք որպես մի հրապարակ՝ Բաղրամյան-Ֆրանսիական հեղափոխության-Ազատության, Հանրապետության ժողովրդով, որ տեղավորվենք, որ ես էլ հրապարակում լինեմ, յուրաքանչյուրը արգելք չունենա հրապարակի ճանապարհին, դառնանք մեկ հայաստանյան հասարակություն՝ բռնությունը բացառող, օրինականությունը հաստատող։ Պահանջենք-կազմակերպենք-հնարավորություն տանք, որ Ազգային ժողովը, կառավարությունը, ՀՀ նախագահը, իրավապահ, բանակի, անվտանգության մարմինների ղեկավարները, հրապարակում այսօր եղած քաղաքական առաջնորդների մասնակցությամբ, ողջը՝ ուղիղ հեռարձակմամբ, համաձայնության գան արտահերթ ընտրությունների ժամանակի, ձևի, կազմակերպման ճանապարհային քարտեզի շուրջ… Այսպիսով կհաստատենք քաղաքական կարգավորումների համար անհրաժեշտ ներհայաստանյան համերաշխություն։ Թույլ տանք, ստեղծենք, պահանջենք, վերահսկենք, որ մեկ հասարակության պետական բոլոր ինստիտուտները վերջապես օրինական գործեն՝ հանուն Հայաստանի Հանրապետության ու Արցախի…

Որ գարունները գան ու չգնան,
Որ հավերժանան զմրուխտ դրախտով,
Որ բեկվի իմ դեմ խորհուրդը մահվան,
Որ մարդը ցնծա հավերժի բախտով….
Շիրազ

Որ մարտի մեկը մեզանում այսուհետ այսպիսի գարնան խորհուրդ ունենա։

https://www.youtube.com/watch?v=nvOJkyp24Uc

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հասարակական ողբերգությունից ցնցվելու համար «ծայրահեղ պացիֆիստ» կամ Թումանյան լինել պետք չէ

16. 12. 1992 թ. Այս տարվա դեկտեմբերի 10-ին Հայաստանի պաշտպանության նախարարության ուժերը, նախօրոք մշակած պլանի համաձայն, մինչև 8-9 կմ խորացել են Ադրբեջանի Զանգելանի շրջանի տարածքում, գրավելով շրջանի Կապանին սահմանակից տասնյակի

Լիսագորով Շուշի․․․ Ի՛նչ կա որ․․․

Ես, գիտեք, անուղղելի հաշտարար եմ․․․

Նոր ուղու հաստատումներ

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը ՀՀ Սահմանադրությամբ և օրենքով, Սահմանադրական դատարանի որոշմամբ իրավունք ունի պաշտոնավարելու մինչև իր նշանակման հինգ տարին լրանալը՝ մինչև 2025թ․ հունիսի ութը։ Գլխավոր շտաբի, հրամանատարական կազմի