Այսպիսի կիրակի. պայծառ ու խաղաղ, որ երկար վայելքի է տրամադրում, ինչպես սրան նախորդող գիշերը՝ ինձ… Քնեցի մահացածի պես. 8 ժամ անընդհատ: Իսկական կարմիր կիրակի։ Ափսոս որ եկեղեցու կանոնակարգումը շարունակում է հայոց անհատական-ընտանեկան կյանքի վրա քիչ ազդեցություն ունենալ։

 

 

 Արարատը ապրիլի 25-ին Գեղարվեստի դիտակետերից։
Լուսանկարները` Արմինե Թոփչյանի։

Շառլ Ազնավուրի և Պոզների այս երկար զրույցը դիտեցի-լսեցի թեթևությամբ, մի տեսակ զվարթ, սկզբից մինչև վերջ: Շնորհակալ եմ Սուսան Մարկոսյանին: «Հանրահայտ ես քո երկրում, գալիս ես այլ երկիր, որտեղ քեզ չեն ճանաչում… Հյուրանոցում հարցնում են՝ ինչպես գրել ազգանունդ…»։

Այսպիսի հիմար վիճակում ես հայտնվեցի մի անգամ Թբիլիսիում ու որոշեցի հայտնի դառնալ նաև Թբիլիսիում… Ահա ինչու՝ ես սիրում եմ ճամփորդել Հայաստանում-Վրաստանում… Թե չէ Եվրոպանե՜ր, Ամերիկանե՜ր. արի ու հանրահայտ դարձիր, Շառլի նման երկար ապրիր… Այս մեկը հաստատ. ինչքան ապրի Ազնավուրը, գոնե մեկ տարի ավելի եմ ապրելու, պայմանով, որ 100 տարին Ազնավուրը բոլորելու է: Երկար ապրեք սեբաստացիներ, բոլոր տարիքի, որ երկար գործեք, Հայոց երկիրը շենացնեք, այնպես, որ Հայաստանում բոլորը ձեզ ճանաչեն` ձեր արդար-ստեղծական վաստակի համար:
Մնացածը՝ տեսանյութում. համ կիրակին է իր ազատությամբ, համ էլ ես սխալմամբ հավաքել-հաշվել էի այս կիրակնօրյա ընթերցարանի ինը նյութ: Վայելե´ք:

1. Լուսանկարիչը հրապարակել է փոթորկված ծովի յուրահատուկ լուսանկարներ

2. Արագ հանգստանալու 7 միջոց

3. Հրաշալի և պարզ ըմպելիք ծույլերին, որը կօգնի արագ քաշ կորցնել

4. Ամեն օր թեյ խմելու 10 պատճառ

5. Ի՞նչն է մարդկանց երջանիկ դարձնում

6. 10 լավագույն մթերքներ, որոնք անհրաժեշտ են երկարակեցության համար

7. Ջրի վրա գտնվող ամենագեղեցիկ քաղաքների յոթնյակը

8. Մայրերը թույլ չեն տալիս իրենց երեխաների ուղեղներին ռիսկային որոշումներ ընդունել

9. Հնդկական էրոտիկ տաճարները

Հետգրություն ընթերցարանի՝ ձեր կիրակնօրյա ընթերցանությունը չընդմիջելու համար: Ընտրած նյութերին-գիտնականներին կարող եք  չվստահել, կասկածել… բայց ինձ… այդ մեկը՝ չէ: Կարելի է կարգավորել: Սկսենք թեյից: Ոչ մի հակադրություն սուրճին: Հեծանվաերթին ես սպասում եմ. հազիվ թե հաջողվի կիրակի օրով (այս անգամ) տեսնել իմ հեծանիվը, բայց շտկելու եմ, սկսել եմ: Ավելի մարզական` մեր առօրյայում, ավելի առողջագետ` մեր սննդակարգում, ավելի մարդկային` մեր հարաբերություններում. ճիշտ են սրանք: Բայց երկրագործությունն է ուղիղ ճանապարհը՝ առողջ, երկար ու արդար ապրելու: Շաբաթվա գիրք-գրոցը՝ Միքայել Նալբանդյանի այս գիրքը մնաց իմ գլխավոր ընթերցարանը:

Դավիթը` Ստեփան հորեղբոր խնամքի տակ։
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի։

Վերջապես` արև: Կարելի է պստիկ քեռու հետ զբոսնել…
Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան էջից:

Գեղարվեստի կազմը պատրաստվում է հեծանվաերթին:
Լուսանկարները՝ Արփի Սահակյանի:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դուք ննջէք, և սիրտ իմ արթուն կայ

Մեր դիմացով անցնող երիտասարդ կանանց-աղջիկներին ցույց տալով՝ Դավիթ Բլեյանը. — Ընկեր Մարինեն, պա՛պ… Հետո մյուսին է ցույց տալիս. — Մեր խմբի Հայկի մաման… Նմանեցնում է մեր տղան ու դրանով իր

Կտակի ողջ զորությամբ գործելու երկիրը

Մեր շուրջը, մեր դպրոցական բակերում, մեր ճանապարհին տեսնում-ճանաչո՞ւմ ենք, ինչպես Կարինե Պետրոսյանն է ասում, գարունն ավետող առաջին ծաղիկները՝ մանուշակը, անմոռուկը, հասմիկը, զանգակը․․․ Հեծանվով անցնում էի Քոլեջ-արհեստագործականի և նորատունկ անտառն ու

Գետից գետ, այսպես, վարգով…

Կիրակիով, իմ անձնական նոր ցուցանիշով 80 կմ հեծանվավազք՝ Հրազդանի-Քասաղի կիրճով… Ուրախ, սեբաստացի երիտասարդական հեծանվախմբով գոհությամբ անցանք Մայր դպրոցից Օշական, Օշականից Մեդիակենտրոն՝ կիրակիի 60-65 կմ-ոց հեծանվաերթը, որ խոստացվել էր սեպտեմբերին… Եվ երբ