Իմ պատումից այս երևո՞ւմ է, որ ես թարս եմ քնել, թարս եմ արթնացել՝ գիշերը ժամը երկուսին: Ահա այսպես խաղաղ-դրական երկու ժամ գրում եմ, կարդում, պատրաստվում մի թեմայի քաղաքական, որ համառորեն հետաձգում եմ՝ լավ, վաղվան թող մնա. հավեսս տեղը չէ՞, թե՞… Երբ որոշում եմ գրել, գիշերս թարսվում է. Դավիթ Բլեյանը ոտքի վրա է. չի ուզում քնել, չի ուզում՝ հեքիաթ պատմեմ, չի ուզում մայրիկի մոտ գա, ուզում է շորերը հագնի,  ինձ հետ խաղա… Իմ քունն էլ, թարսի պես, երևի ինձ սպասվող մոտակայից սկսեց ուժեղ տանել… Հայրությունը հո հաճույք չէ միայն, աշխատանք է, որ պետք է անընդհատ բարեխիղճ կատարել. համոզում եմ ինքս ինձ ու Դավթին գրկիս մեջ՝ իր ընտրությամբ նայում ենքmskh.am-ի գլխավոր էջի բնապահպանական նախագծերի, տեսանյութերի այս շարքը…

Դավիթը զվարթ է, ես սկսում եմ կենդանանալ, ոգևորվել… Դիտեք, կհամոզվեք: Հետո Դավիթն ընտրում է Ռոդարիական ստուգատեսի կրթահամալիրի  դաստիարակների ստեղծած տեսանյութերն այս…

Մենք սկսում ենք բարձրաձայն քչքչալ՝ գիշերը 4-ի և 5-ի արանքում… Դե, ո՜նց կարելի է Նոր դպրոցի դաստիարակ Մարիամ Մարտիրոսյանի «Մուտք պատուհանից» տեսանյութից հետո այլ բան անել… Դավիթն էլ վերջնական թարսվում է, իսկ իմ քունը, թարսի պես, ավելի ուժեղ է տանում՝ իմ հանգչելու աստիճանի, այնքան, որ Դավիթն ինձ տանում ու իր մարմնամարզական ներքնակի վրա քնեցնում է։ Ես արթնանում եմ 7-ին մոտ՝ Արմինեի կանչից.
– Ի՞նչ ես թարսվել, Դավի՜թ, ի՞նչ եմ անելու ես ամբողջ օրը… Դասի եմ, չէ՞։ Քո համար գնալու ես պարտեզ, քո կուկուների հետ քնես։

7.00-8.30-ը թարսված Դավթի բոլոր գործողություններն առանձին պատումի նյութ են: Հիմա գլխավոր թարսությունները… Ինձ քնեցնելուց հետո Դավիթը, պարզ է, մորը հանգիստ չի տալիս, այստեղից էլ՝ առանց հայրական-տնօրինական վերահսկողության մնացած մոր-ուսուցչի արձագանքը թարսությամբ լեցուն Դավթին… Երկու ձվով ձվածեղը կերավ, նորից եկավ՝ տեսանյութը նայեց, լիցքավորվեց…
– Գնամ՝ կուկուներիս թարս պատմություններ սովորեցնեմ, տեսնեմ՝ ընկեր Մելինեն ու Կարինեն ի՞նչ են ասելու…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Զատիկը քանի՞ ոտք ունի

— Հայրիկ, զատիկը քանի՞ ոտք ունի: — Արի հաշվենք… Մեկ, երկու… Դավիթ Բլեյանի գիշերային թփթփոցին ավելացավ ևս մեկը. Մելինեն իր եղբայր Արմենին ուղեկցում է սանհանգույց… գիշերը՝ 5-ին: Քույր է՝ եղբոր

Բարով ես գալիս, տարե՛րք, երկար մնա…

— Ինչո՞ւ ես շորերով չեմ լողանում,- առավոտյան լողի հետ զրույցն սկսում է Դավիթը Բլեյան: — Չգիտեմ, ասա՝ իմանամ… — Դու ես հանում, դու ասա… — Ես հանում եմ, դու էլ

Դավիթ Բլեյանը լողացել է «մեծ, առանց ցնցուղի ավազանում»

Դավիթ Բլեյանը լողացել է «մեծ, առանց ցնցուղի ավազանում» (կրթահամալիրի փակ լողավազանը նկատի ունի) առաջին անգամ. հիացմունքն է փոխանցում. – Օղակով եմ լողացել, ջուրը ծածկել է, բայց ես չեմ խեղդվել… Լողավազանի Տաթոն