Երեկ «Բանգլադեշն անիվների վրա» երթի մասնակիցների հետ, տարատեսակ անիվների վրա, ես նրանց հասակակիցն էի. ի՜նչ զգացողություն է՝ ինչպես կրթահամալիրի մարզադահլիճի մեծ բատուտների վրա ճախրելիս… Ի՜նչ տարիք, ի՜նչ պաշտոն… իսկական հասակակիցների երթ էր, տպավորվել մնացել է, մենք ընթացքում տասնյակ մեծ ու փոքր խնդիրներ քննարկեցինք… հեծանվորդներով…

Առանց տնտեսական ազատության, առանց ինքնուրույն փող աշխատելու, ձևակերպում եմ, առանց քո՝ կյանքով, կրթությամբ ձեռք բերած կարողություններով գործելու-բանելու-նախաձեռնելու-բիզնես անելու՝ տնտեսապես ինքնուրույն լինելու՝ ի՞նչ ազատություն-ինքնորոշում. հարցնում եմ: Այս օրերին իմ հարազատի հետ կապված, իմ հին ընկերոջ տղայի ու ծանոթ մեկի աղջկա հետ կապված՝ ես բախվեցի այս խնդրին, խորությամբ շարունակում եմ ապրել այս ողբերգությունը. լավ, չափահաս են, լավ, սովորել են՝ բարձրագույն կրթություն ստացել, ծառայել բանակում, հեռակայում են, 20-30 տարեկան են, տանը նստել չեն կարող-չեն ուզում-անհնար է, բայց ի՞նչ անեն, ի՞նչ աշխատեն… Մի գործ, մի բան, մի զբաղմունք… Ասեք՝ խորհրդային ավանդության իներցիայով, տիրապետող սպառողի դպրոցով, երկրից փախչող հասարակությամբ ինչպե՞ս ենք հաղթահարելու այս փակ շրջանը…

Արհեստագործականի մեր ջերմոց-լաբորատորիայում՝ դրախտի մի անկյունում, Շողիկ Պողոսյանի հետ սուրճ էինք խմում, ու ես, Շողիկի օրինակով, Շողիկին ներկայացնում էի այս խնդիրը, դրա կարևորությունը, կրթության կազմակերպման համար սկզբունքային նշանակության, մեր առջև հաստատված փակուղին հաղթահարելու առաջնահերթության մասին: Ինչպե՞ս մարդուն պոկես գետնից, ինչպե՞ս նոր՝ այլ ընթացք հաղորդես, ինչպե՞ս անես, որ ձեռքերը քոր գան, ինչպե՞ս երկրագործությունը դառնա հանրակրթություն, ինչպե՞ս երկիրը մշակողի գործիքները դառնան ուսումնական, ինչպե՞ս ուսուցիչ ու սովորող, հանրակրթական դպրոցի շրջանավարտը երկրագործությամբ փող աշխատեն… Ասել եմ, չէ՞, հաստատելով Միքայել Նալբանդյանին՝ երկրագործությունը ուղիղ ճանապարհ է։ Այո, ես խոսում եմ քաղաքային դպրոցի մասին.  քաղաքաբնակ սովորողի համար երկիր է ոչ միայն դպրոցը, դպրոցական բակը, տունը-տնամերձը, սեփական բիզնեսը, այլև շրջակա միջավայրը, փողոցը, քաղաքը, հանրապետությունը…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մեր բարի հսկա Քրիստինե դաստիարակը… Մեր քույրն ու ընկերը…

Մեր բարի հսկա Քրիստինե դաստիարակը, որ ինչպե՞ս էր հայտնվել կրթահամալիրում, Գեղարվեստի նախակրթարանում գտել էր իրեն ու պարգև էր դարձել բոլորիս համար, տնտեսուհի էր, դայակ, խոհարար, դաստիարակ. լսեցեք` խնամակալ էր` որպես մի բարի

Կտակարան ըստ Սարոյանի

Այսպիսին է մեր հերոսը. երեկ պարտեզում քնել է մինչև ժամը 18.00՝ անդրդվելի… Չեն կարողացել հինգ-վեց մեծերով քնից հանել… Հիմա էլ՝ առտու ութին, քնած է… Ուզում ես՝ հեծանվով վրայով անցի, Բախի՝

Ես գետնախնձոր եմ… Դու կարո՞ղ ես տիար տնօրենին բժշկել…

Դավիթ Բլեյանն իմ սենյակային-պալատային մեկուսացման օրվա ընթացքում հրաժարվեց ինձ հետ լինելուց. — Թող ինքը գա մեր սենյակ, մայրիկ… Հենց առողջագետ Արմենը եկավ, Դավթի «ով ես դու» հարցին հասկանալի մի բացատրություն