Նունե Մովսիսյան ջանեջան (մի ջանը՝ Մասիսի համար, մեկը՝ Սիսի համար. համ էլ, որ զատկական լինի), տիկին Ֆրիդան՝ Տիգրան Հայրապետյանի մայրը, այս 100-ամյակի օրերին, հենց առիթ լինի, միայն Արարատն է ուզում և Անին.
– Մնացածը թուրքերին մնա. միայն իմանամ՝ Արարատն ու Անին տվել են մեզ, էլ բան չեմ ուզի։
Այսպես, թուրքերի հետ՝ առանց նախապայմանների։ Գևորգի, Մարիետի, Յուրայի հետ մեր գյուղացիական տնտեսության ճանապարհին, Դպրոց-պարտեզի դիտարանի մոտ մի պահ կրթահամալիրի հիմնադիրների խմբով կանգ առանք. քո ու Արմինե Թոփչյանի պատկերած Արարատն էր, Անկախ մայլի էներգետիկների բարձրահարկը բարձունքի վրա էշ-էշ ծածկել էր մեր «ամենն իմն է – ոչինչ պետք չէ» սարը։ Հա, ինձ ոչինչ այդ պահին պետք չէր. այնքան կարող լինեինք այդ պահին շենքը վերացնելու համար, բնակիչներին էլ իրենց ընտրությամբ տեղավորեինք Հրազդանի աջ ու ձախ բլրակների վրա։

Դավիթ Բլեյանն այս արանքում եկավ, իմ կիտրոնակաթիլներով ջուրը խմեց ու գնաց իր տեղը… Ամեն օր է մեծանում, տեսեք, մեր Զատիկ-հերոսը, որ քնախառն էլ կոնկրետ-հետևողական է իմանալու մեջ.
– Կիտրոնը ի՞նչ է անում ջրի հետ …

Գեղարվեստի դպրոցի զատկական օրերի այս շարքը Դավիթ Բլեյանի հետ մինչև վերջ նայեցինք։ Գունավոր թելերով նկարչությո՞ւն… Աղայան Ղազարոսին ավելի լավ նվեր իր ծննդյան օրով մեկ էր Անահիտ Հարությունյանի զատկական այս հանելուկներն են… Գյուտեր մանկավարժության մեջ։

Ինձ զբաղեցնում է այս օրերին երեք բան՝ մայիսյան հավաքի կազմակերպումը, այնպես, որ այն, իրոք, լինի սեբաստացի տարատարիք սովորողի և ուսուցչի (մանկավարժական աշխատողի) հավաքից հավաք գործունեության անհատականացումը, մեր մանկավարժականիմացումի հրճվանքի հանրայնացումը… Ընթացքն ինձ հուսադրում է։ Հետո հունիսյան, մայիսի 25-ից թե հունիսի 1-ից սկսվող ամառային ուսումնական ճամբարների գործունեության կազմակերպումը… Էս որ ճիշտ ընթացք ունեցավ, հուլիս-օգոստոսին ինչո՞ւ ընդհատվի… Սեբաստացիների բոլոր կրթական օբյեկտներն էլ երևանյան ամառային ճամբարների համար գրավիչ պայմանններ ունեն՝ շենքերի ներսում հով է, խնամված, ընդարձակ բակերով, ամեն դպրոցում էլ՝ 25-30 ննջարայինային տեղով, կենցաղային-ուսումնական-ժամանցային արդիական պայմաններով… Ինչո՞ւ չփորձենք հուլիս-օգոստոսին ունենալ ոչ միայն երևանցիների (ցերեկային), այլև բանգլադեշյան միջազգային ուսումնական-մշակութային-հայրենագիտական ճամբարներ, տարատարիք, բազմազան հետաքրքրություններով սովորողների համար…

Ինչո՞ւ չեն կարող այսպիսի ճամբարները մեր հետաքրքրասեր-հետազոտող ուսուցչի համար իր ընտրությամբ 12-18 օր լրացուցիչ կրթության կազմակերպման բարձր վճարվող աշխատանք լինել… Եկեք չուշացնենք խնդրի (նախագծի) քննարկում-յուրացումը. հետո կերևա։ Կարող են այսպիսի ճամբարները ՝ տարատարիք, բազմալեզու երեխաներով, բազմազան կազմակերպմամբ աշխատատեղ դառնալ մի քանի տասնյակ ուսանողների համար, ուսումնական հավաք՝ սփյուռքի մեր հարյուրավոր հայրենակիցների համար։ Մեր կրթահամալիրի բացօթյա ու ծածկած լողավազան-մարզադահլիճները, արհեստանոց-արվեստանոցները, ջերմոց-տնտեսությունները երևանյան շոգը կդարձնեն նպաստավոր միջավայր բազմաձև գրավիչ գործունեության համար. ավելացնենք սրան մեկօրյա հայրենագիտական-մշակութային ճամփորդությունները, թանգարային-ուսումնական գործունեությունը… Գնում են, չէ՞, տարբեր երկրներից, այդ թվում՝ մերոնք, Իզմիր, որ մեծ քաղաք է. և՛ Թուրքիան է կանչում, և՛ ծովը, բայց ճամբարն է դառնում կազմակերպիչը, գործունեությունը։ Եթե ընդհանրապես Երևանն էլ կարող է գրավել, ե՞րբ պիտի տեսնեն մեր քաղաքը, եթե ոչ ամռանը. սեբաստացիական ճամբարն էլ՝  կազմակերպիչը։ Ռուսաստանում և ամերիկաներում ապրողների, մարզերի մեր բնակավայրերի ուսումնատենչ սովորողների, հայրենիքի-մայրենիի կարոտով-պահանջով սփյուռքի հայրենակիցների համար, ովքեր վատ գիտեն կամ չգիտեն հայերեն, 6-12-օրյա ստացիոնար (գիշերումով) և ցերեկային, ասենք՝ առավոտյան ժամը 8-ից երեկոյան 8-ը 5-10-օրյա, որոշակի ուսումնական-մշակութային-հայրենագիտական-մարզական ճամբարները, ինչո՞ւ գրավիչ այլընտրանք չդառնան… Գումարած՝ մանկավարժական ճամբար, վերապատրաստումների, կրթական ծրագրի ընտրության նախապատրաստական ճամբար՝ 5-6 տարեկանների, 1-9-րդ դասարանցիներ, հիմնական դպրոցների շրջանավարտների համար՝ 3-օյա, 6-օրյա…

Ուսումնական օրացույցով նախատեսված արտագնա (բնության գրկում) ստուգատեսային ճամբարները  գալիս են լրացնելու մեր ուսումնական-արձակուրդային ճամբարային ցանցը՝ գրավիչ-նախընտրելի լինելով նախ և առաջ սեբաստացիների, երևանցիների համար…

Մենք ունենք այսպիսի ճամբարների կազմակերպման փորձ՝ աճող քանակով և հանրային վստահությամբ… Խոսքը այդ արժեքավոր փորձը մայիսյան հավաք բերելու, հունիսյան ուսումնական ճամբարների այնպիսի կազմակերպման մասին է, որ դրանք հունիս-օգոստոսին  առավել մեծ աշխարհագրություն ու բազմաձևություն ընդունեն՝ որպես ուսումնական գործի, լրացուցիչ կրթության կազմակերպման հեղինակային մանկավարժության բաղկացուցիչ…

Այո, մեր ուսուցիչը, սովորողը հանգստի իրավունք ունի, և մեր կրթական ծրագրով նախատեսված ամառային արձակուրդին (ուսուցչի համար հուլիսի 1-ից սկսվող, սովորողի համար՝ հունիսի 21-ից) նրանք անարգել կարող են օգտվել և կօգտվեն… Ուսուցման անընդհատության ապահովում մշտապես բաց ու գործուն միջավայրում՝ հարգելով-երաշխավորելով-կազմակերպելով սովորողի և ուսուցչի՝ ազատի ընտրությամբ հանգստի իրավունքը։ Եկեք իրական հանգստի կամավոր-վճարովի աշխատանքի այլընտրանք դարձնենք ամառային ուսումնական աշխատանքն ու լրացուցիչ կրթությունը։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գտեք ձեր Արևին, ու դուք կշողաք

«Ես միշտ ժպտում եմ իմ Արևի հետ, որովհետև նա հասկանում է ինձ, ես դառնում եմ նրա մի շողը». Սոնա Մայիլյանը չի կարող «Շողակն»-ում այլ կերպ լինել, ինչպես չի կարող կրթահամալիր-մարզաշխարհում մշտապես

Քայլ արա՛ ու միացի՛ր ցանցին․․․

Օրացույց, շուրջտարյա դարձած «Բարեկամություն» ճամբարը, որ մի տեսակ աննկատ-անաղմուկ ըստ մանկավարժական գործունեության բնագավառների՝ մեր փորձառության փոխանցման իր եռօրյա-հնգօրյա  ամենամսյա դասընթացներով մտնում է յուրաքանչյուր քաղաք, գյուղ ու շեն, դպրոց հանրակրթական ու մանկապարտեզ՝ հարազատության, անմիջականության,

Հանրակրթության մեջ կարևորն անհատն է

Ելույթ Ազգային ժողովում  «Հանրակրթության մասին» օրենքի փոփոխությունները, դրանց առավելություններն ու մտահոգությունները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ։