Մեդիահաբի եթերում զրույց «Մետանոյա»* հաղորդման տաղավարում Հռիփսիմե Առաքելյանի հետ։

Զրույցի առանցքում։

Մեր խնդիրների առաջին տեղում դեմոգրաֆիկական ցուցանիշն է՝ ծնունդների պակասը։ Երկրորդ տեղում արտագաղթն է։
Ամենավտանգավոր բանը նոր մեծություն քաղաքացու անպատասխանատու վիճակն է։

Ինչի մասին էլ խոսեմ՝ խոսելու եմ իմ մասին։

Պիտի փորձեմ իմ ընկերներին համախմբել, բերել հաշտության, որովհետև հայաստանյան փոփոխությունների գործերը կատարվում են հաշտության պայմաններում։

Ես իմ ջանքերը գործադրում եմ, սովորական համեստ տանը, անխնամ հողատարածքում ստեղծում եմ ապրելու երկիր, ապրելու տուն։

Գործը պիտի արվի, և դա արվում է ապրելով։ Երկիրը պիտի գրավիչ լինի հենց քո  ապրելու համար։ Սրանից դուրս ուրիշ ծրագիր չունեմ։

Հայաստանին շատ կարևոր բարի լույս է, որ ամեն մի մեքենայում, որտեղ ընտանիք է, ամեն առավոտ մի եկեղեցու կողքով անցնելիս միասին «Հայր մեր» Մանուկների աղոթքն են երգում։

Մյուսը՝ որ ամեն ուրբաթ առավոտյան ժամը 9-ին աղոթքով ենք սկսում օրը։ Դա իմ աղոթքն է։ Դա գրվել է հատուկ, նպատակային, նվիրվել է այն ժամանակվա մեր Ամենայն հայոց կաթողիկոսին՝ Խրիմյան Հայրիկին։ Կոմիտասը սրանով թողել է ծրագիր, որն ապրեցնում է։

Մյուսը մեր ամառային 2-12 տարեկանների ծովերն են բանգլադեշում։ Ամառվա իմ վայելքը ջրի մեջ երեխայի առողջ ճիչը, աղմուկն է։ Դա իմ ուժն է։

Ինչպիսին կլինի հանրային դպրոցը, այդպիսին կլինի ազգը։ Դպրոցը մշակույթաստեղծ հիմնարկ է։ Մի թևում հոգևոր երաժշտությունն է, մյուսը մեր աշխարհիկ երգեցողությունը՝ ծիսական երգեցողությունը, նրա քույրն է։

Հանրային ճաշակի տոտալ խնդիր ունենք և հոգևորի բացակայություն։ Դպրոցը այդ խնդիրը պիտի լուծի։

Բլեյան դպրոցը՝ հանրային բաց դպրոցը, պատասխանատու է իրեն ճանաչում հանրային ճաշակի համար,  ընտանեկան պահպանիչ ավանդույթների փոխանցման համար, ոչ թե հակադրվում է ընտանիքին, այլ փոխլրացնում է։ Փոխանցումների մեջ դպրոցն ու ընտանիքը իրար փոխում են։

Հանրային դպրոցի սկզբունքին չդավաճանելու մեջ ապրելու երկիրն է, կոմիտասյան մանուկն է։ Հենց դավաճանում ես, դպրոցը դառնում է գաղութ։

Կան ավագներ և կրտսերներ, կա ավագի պատասխանատվությունը կրտսերի նկատմամբ։ Եթե ավագը կորցնում է պատասխանատվությունը, դառնում է անմեղսունակ։

Կարողություն փոխանիր, ստեղծականություն փոխանցիր, երկիր փոխանցիր, և երեխան իր կյանքը կտնօրինի։

2020-ի սեպտեմբերի 27-ին ես կորցրի երազի ճամփան։ Մեր պատմությունից ինձ վրա ամենաշատ սարսափ է ազդել գաղթը։ Եվ ես տեսա գաղթը։ Զգացի իմ պատասխանատվությունը, իմ պապերին, ապուպապերին մեղադրողից դարձա գաղթի պատասխանատու մեղադրյալ։

Իմ սերունդը անիծված է, չգիտեմ՝ ոնց է դուրս գալու այդ մեղքի տակից։ Մի ձև կա դուրս գալու՝ օր առաջ հանրային հաշտություն հաստատել Հայաստանով մեկ, որը հնարավորություն կտա  Հայաստանով մեկ այնպիսի հանրային հարթակներ կազմակերպել, անձնային պատասխանատվությամբ, առանց աղմուկի, որտեղ վերջապես մարդիկ իրար աչքերի նայեն, լսեն իրար, դառնան պատասխանատու ապրելու երկրի համար։ Ես նկատի ունեմ քաղաքացու, մարդու անձնային պատասխանատվությունը, մարդկային կապի վերագտնումը, վերականգնումը, իրար ճանաչելը, իրար լսելը, երկխոսությունը։

Աղմուկը, վայնասունը, հիստերիան ագրեսիաստեղծ են, միտք չեն փոխանցում։

Եկեղեցին, լեզուն, պատմությունը փոխանցվում են։ Համաձայնության գալը, համերաշխությունը նրա համար են, որ նորից սխալ ճանապարհով չգնանք, մեր ամբողջ ուժը կենտրոնացնենք ապրելու երկրի վրա։

Ինձ ուրախացնում է, որ ինձնից դուրս հետաքրքիր մարդիկ կան, որ վստահ կդառանան իրադրության տերը։ Կուզեմ սպասարկել նրանց, օգնել իմ կենսափորձով։ Կարևոր է, որ օրվա վիճակի համար սերունդը դառնա պատասխանատու, իր ուզած երկրի համար պատասխանատու։

Դպրոցն էլ փոխվում է նույն ձևով, երբ միջավայրը փոխվի, ուսուցիչն ազատվի վախից, դառնա պատասխանատու իր գործի համար, և երեխան, ստեղծագործ աշխատանքը փոխեն ուսուցչին։ Երեխան խոսում է քո պատասխանատվության մասին, երեխան սկսում է քեզ փոխել, քեզ քո սխալները ուղղելու հնարավորություն է տալիս։

* Մետանոյա՝ մտքի փոփոխություն ապաշխարության միջոցով։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ղարաբաղյան պատերազմի ամենաթեժ պահին մենք հայ պատգամավորին տեղավորեցինք «Ադրբեջան» հյուրանոցում

«Vesti.Az»-ն առաջին անգամ հրապարակում է 55 հայ պատգամավորների Դիմումը Ադրբեջանի կառավարությանը Ղարաբաղյան հակամարտության պատմության մեջ մինչև հիմա շատ են գաղտնիքներն ու մութ պահերը… Այդ մութ պահերից մեկն Ադրբեջանի և Հայաստանի

«Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով քննարկում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը «Մեդիա կենտրոնում» կայացած «Դեկլարատի՞վ, թե՞ բովանդակային. փոփոխություններ «Հանրակրթության մասին» օրենքում» թեմայով քննարկման ժամանակ ասաց, որ փոփոխությունների մեծ մասն ուղիղ դպրոցին չի առնչվում:

Առանց բազմակուսակցական համակարգի չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին

«Բոլորի ջանքերն ուղղված են ԱԺ ընտրություններին: Առանց բազմակուսակցական համակարգի մենք չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին. դա օրակարգային խնդիր է»,- այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի»