• «Կրթահամալիրի շնորհիվ ես այսօր ունեմ սեփական կարծիք, նպատակ և այդ նպատակին հասնելու ոչ ավանդական, հաճախ մի քիչ դժվար, բայց ավելի հետաքրքիր ճանապարհ…»,- գրում է վարժարանի 12-րդ դասարանցի, արդեն Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանող Նարե Հովհաննիսյանը
  • «Իմ մանկության առաջին քայլերը սկսել եմ Դպրոց-պարտեզում՝ սկզբում պարտեզային խումբ, հետո՝ առաջին դասարան և ինձ համարում եմ դպրոցի «վետերաններից»»,- գրում է Արթուր Ռուշանյանը։ Կնախաձեռնի՞ Արթուրը կրթահամալիրի «վետերանների ակումբի» ստեղծման հեռանկարային գործը։

Կրթահամալիրի դպրոցներից յուրաքանչյուրի մասին հանրային կարծիք ստեղծում են սկզբում տարատարիք սովորողները, հետո նրանց ուսուցիչները, մեր դեպքում՝ ոչ թե դեպքից դեպք, հանդիսավոր առիթներով, այլ ամեն օր, որպես առօրյա գործ՝ իր բլոգով, ակումբի կայքով, mskh.am-ով, իր կենդանի շփումով, իր պատումով… «որ չասված խոսքեր չմնան»,- իր նման քնքուշ նկատում է 12-րդցի Քնքուշ Բաղդասարյանն ու իր նման խաղաղ-տարողունակ շարունակում. «Մասնագիտական դասերը ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև հետաքրքիր ծանոթություններ ապահովեցին արվեստագետների հետ: Մեր դպրոցը…. տալիս է հնարավորություն ինքնուրույն դառնալու, ունենալու սեփական տեսակետ: Ձևավորում է պատասխանատվություն ստեղծած բլոգի, սկսած նախագծի և անձամբ տնկած ծառի նկատմամբ: Մենք սովորում ենք համակարգիչներով, բայց անտեղյակ մարդկանց կարող եմ հավատացնել, որ մարդկային փոխհարաբերությունները ոչ միայն չեն տուժում, այլ լիքը նպաստավոր պայմաններ ու հնարավորություններ են ստեղծվում՝ շփումն աշխարհի տարբեր անկյուններում գտնվող ծանոթների ու բարեկամների հետ, աշխարհում կատարվող ամենատարբեր նորություններն ու դեպքերը քեզ հասանելի են դառնում շատ արագ»:

Գեղարվեստի ավագ դպրոցի շրջանավարտ Մոնիկա Մեհրաբյանն իր եռամյա ստեղծագործական մեդիաամփոփումն է ներկայացնում:

[embedplusvideo height=”310″ width=”450″ editlink=”http://bit.ly/1zVHVYY” standard=”http://www.youtube.com/v/aQGtUxX3e-I?fs=1″ vars=”ytid=aQGtUxX3e-I&width=450&height=310&start=&stop=&rs=w&hd=0&autoplay=0&react=1&chapters=&notes=” id=”ep4554″ /]

Գովազդ տանել չեմ կարողանում. բերեք մեդիա, հանրայնացրեք ձեր ուսումնական առօրյան, ձեր հաջողություններն ու ձախողումները, ձեր ծրագրերը, ձեր մտահոգությունները, այնպես, որ չասված խոսքեր-չարված գործեր չմնան. այս դպրոցական՝ ավագ դպրոցի համար ավարտվող մի շրջանում նաև չարված-կիսատ գործեր չմնան: Այո՛, Քնքուշ, Նարե, Արթուր, բոլոր տարիքի շրջանավարտներ, երախտագիտություն-շնորհակալություն հայտնելու՝ ինձ համար, մեզ համար, շարունակվելու համար մի ձև գտեք… Ինչպես դուք եք եկել-հասել կրթահամալիր, գտել ձեզ սեբաստացիական այս անպատեր աշխարհում, այնպես էլ այս տարվա որևէ հիմնական դպրոցի 9-րդցու, ուսման համար հասունացած որևէ 5-6 տարեկանի, ում համար գլխավորն ինքնադրսևորվելն է՝ մտքի, հոգու ու մարմնի անընդհատ չարչարանքի ու որոնման ճանապարհով, կարողացեք օգնել, որ գտնի-բռնի կրթահամալիրի Բանգլադեշի ճանապարհը… Ահա կարողություն, որ տրված է ձեր լիուլի դրսևորման համար, ուսումնական «Ես կարողանում եմ» ընթացող ստուգատեսի շրջանակում… Օգնեմ սիրով. ահա այսպիսի տեղեկանք՝ 2014-2015-ին կրթահամալիրի ավագ դպրոցներն ավարտում է 141 սովորող։ Մեր Միջին դպրոցում սովորում է 31 իններորդ դասարանցի։ Այս անհամամասնությունը Երևանում և հանրապետությունում այսպիսին տեսք ունի. մայրաքաղաքում 9-րդ դասարանն ավարտում է 4241 (2014-ին՝ 9091), հանրապետությունում՝ 14772 սովորող (2014-ին՝ 30100)։

Ներքին ազատության ողջ ուժով գործող Վարպետի այս խոսքը, որ մեր «Առականու» նյութերից քաղեցի, մեր տարատարիք սեբաստացուն օգնության չափ կարևոր թվաց։

….Մինչ քսան տարեկանն ինձ ընդհանրապես չէր հետաքրքրում շրջապատողների կարծիքը:
Քսանից հետո ինձ համար միևնույն էր՝  ինչ են իմ մասին մտածում:
Բայց մի անգամ, երբ հիսուն տարեկան էի, հանկարծ հայտնաբերեցի, որ ինձ վրա ոչ ոք չէր էլ մտածում ուշադրություն դարձնել:

Նոր դպրոցի ծաղկունքը:
Լուսանկարները՝ Կարինե Պետրոսյանի:

Իսկ Գերմանիայում սկսել են էներգիա ստանալ օգտագործված տակդիրներից: Գերմանացիներն էլի առաջ ընկան մեզնից. հիշո՞ւմ եք, երբ կրթահամալիրի մասնաշենքերից անհետացան մետաղե մեծ աղբամանները (դրանք իսկական աղբանոցներ էին ստեղծում կրթահամալիրի դպրոցական բակերում), մենք բախվեցինք այս էկոլոգիական աղետ առաջացնող խնդրի հետ. ի՞նչ անել մեր նախակրթարանների 2-3 տարեկանների տակդիրները (պամպերսները)… Հիմա, երբ շարունակ աճում-ավելանում են մեր նախակրթարանների խմբերն ու դրանցում ընդգրկված երեխաների թիվը՝ բազմապատկելով իրենց բերած, իհարկե, սիրելի հոգսերը, լուծումը պարզ է… Մնում է մի հարց՝ ինչպե՞ս կուտակենք-պահեստավորենք-ուղարկենք Գերմանիա մեր երեխաների պամպերսները…

Լիլիթ Խանոյանի՝ Քոլեջ-արհեստագործականի դաստիարակի, մեր շրջանավարտի ու ծնողի «Սեբաստացի մոլոկանները» հետազոտությունը գրվել է իմ օրագրի պատվերով: Ես սիրով կարդացի… Ես կանդրադառնամ հրապարակմանը. հետևեք իմ օրագրին։

Աշխատանքից հետո խաղաղ քուն. Նոր դպրոցի 2-4 տարեկաններ: Լուսանկարները` Նելի Արղությանի:

Սեբաստացի 6 տարեկաններն անիվների վրա, վեց տարեկանները լողավազանում, վեց տարեկան պարտիզպաններն ու լրագրող-հորինողները… շատակերները… Այո՛, ես չեմ հաշտվելու ոչ մի մինչև վերջ չմաքրած-չպլպլացրած ափսեի գոյության փաստի հետ: Այ, իրենց խոհանոցով, իրենց նուրբ քիմքով հայտնի վրացուհի-թբիլիսցիները, տեսեք՝ ո՜նց են հավանում-գովում մեր կրթահամալիրի Գեղարվեստի, Դպրոց-պարտեզի, Հիմնականի, Նոր դպրոցի խոհանոցները… Բաց ու միշտ մաքուր, հրապարակված մենյույով, թարմ մթերքներով, ինքնասպասարկմամբ, ամենօրյա հանրային հսկողության ներքո… Լիլիթ Բլեյանը՝ վեց տարեկան սեբաստացի Սոնուլի մայրիկը, մի կարևոր առանձնահատկություն է բերում. Սոնան միայն մեր դպրոցի ճաշերն է հավանում-ուտում… Մեկ էլ մեր տան՝ Աշոտ պապիկի հավանած տոլման. երեկ մի ձեռքով իր պլանշետով Դավթին փիսիկների հայտնի պատմությունն էր ներկայացնում, մյուս ձեռքով՝ արագ-արագ ուտում…

Մայիսի 14-ին՝ ժամը 16.30, Մեդիակենտրոնում Գեղարվեստի դպրոցի շրջանավարտ Էլիզա Բաղդիյանի անհատական ցուցահանդես-մենահամերգն է:

Իսկ այս օրերին մենք թարմացնում ենք մեր խոհանոցների սպասքը, ամբողջացնում: Մենք պատրաստվում ենք հունիսյան ուսումնական ճամբարներին, որ ընդգրկում է 1-12-րդ դասարանցի բոլոր սեբաստացիներին՝ 9-րդ, 12-րդ դասարանների քննականներին հանած…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թափթփված օրագիրն իմ ու պուպուշ-անուշ ընթերցողը․․․

Եվ աքաղաղը վերադարձնում է ծիածանի (թափթփվա՞ծ) գույները․․․ Տեսե՜ք` ինչ գույներ են իմ օրագրի ընթերցողին ծանոթ Չինաստանի Դոնչուան նահանգից․ այստեղ է գտնվում Կարմիր երկիրը, որպես ութերորդ հրաշալիք աշխարհի։ Ուզում ենք, չէ՞,

Օրը հայելիով՝ ճանապարհին ու …. տանը

Արատես նախագծային խմբով մեր երեկվա այցն ու ճանապարհը՝ ոնց որ հայելու մեջ։ Մենք մե՞զ էինք տեսնում, մեր շուրջը՝ աջ ու ձախ, և՛ գնալիս Երասխով-Սևակավանով-Արենիով, Արփայի հովտով, Եղեգիսի կիրճով անձեռակերտ, և՛

Կյանքը հոսում է կրթահամալիրի Բանգլադեշում զրնգունով…

2018-ի միջնակարգ 12-ամյայի շրջանը կրթահամալիրի ավագ դպրոցում ավարտող Սոնա Բեզիրգանյանի համար ինքնաճանաչողության և ինքնարտահայտման միջոց է գրելը: Համեցեք Գեղարվեստի հարթակ՝ Սոնային լսելու-տեսնելու համար. շնորհակալ եմ, բլոգային ուսուցում, Սոնայի ու իր