Մի ավտո սեբաստացիներով՝ տանը, ճանապարհին… Ու մեր կյանքը դարձնում ենք գիր նաև։ Ուզում ենք՝ ձեզ էլ հետաքրքիր լինի։ 

Դավիթ Բլեյանի ամենասիրելի-նախընտրելի ուսումնական աշխատանքը մայրենին է. մայրենիի ուսուցիչ Երանուհի-Երանելիին առիթը բաց չի թողնում գովելու․․․ Արմինե-գործընկեր մայրիկն էլ պակասը սիրով լրացնում է․․․
Ես չգիտեի, որ Երանուհին իր ընտանիքը չունի․ զարմանում եմ ու Դավթին գործի դնում․
– Դուք եք մեղավոր, Դավի՛թ, միայն ձեր մասին եք մտածում ընկերներով, Երանուհու էդքան սան որ բլոգային ուսուցումը Երանուհու արժանիքների հանրայնացմանը ծառայեցնեն նաև, հիմա քանի՜ անգամ պիտի ամուսնացած լիներ․․․
– Լավ, ասեցիր,- գնահատում է Դավիթը․․․
– Մա՛մ, գիտե՞ս, քո սովորողները քեզ էլ են շատ սիրում․․․
– Որտեղի՞ց գիտես,- միամտանում եմ ես․․․
– Հարցնում եմ հարևան դասարանցիներին՝ սիրո՞ւմ եք ձեր մայրենիի ուսուցչուհուն․․․ Բոլորն ասում են՝ շատ․․․ 

– Մայրի՛կ, քո բախտը ամուսնու հարցով բերել է․․․ Երևի,- այսպես իրեն բնորոշող անկեղծությամբ շարունակում է․․․- Իր աշխատավարձի քարտը տվել է քեզ, ո՛չ հարցնում է՝ ինչ առար-թողիր, ինչքան ծախսիր, ինչու առար․․․ Բանից բեխաբա՜ր, դու էլ քո հավեսի՜ն․․․ 

Առավոտյան կրթահամալիրի ճանապարհն անցնում ենք միասին․ Արմինեն՝ վարորդ, ղեկին, լարված, Աստղիկը, Դավիթն ու ես՝ անփույթ ուղևոր․․․ Մեկ էլ այնպիսի քննարկում է ծավալվում մանկավարժական-ընտանեկան ճամփորդական՝ հեղինակային, որ մոռանում-ափսոսում եմ, որ այդքան թանկ այֆոնս չեմ միացրել․․․ Հիմա արի, կտորներով վերականգնիր ցաք ու ցրիվ հիշողությամբ իմ անպետք․․․ 

– Դավի՛թ, էլի՞ համակարգչիդ մեջ ես,- Արմինեն նետում է առաջին պլանից․․․
– Էդ դու էիր ամբողջ գիշեր համակարգչիդ մեջ․ հայրիկը քնած էր, Աստղիկը ծիծիկ էր ուտում. ես իմ այֆոնով ամեն ինչ տեսնում եմ․․․
– Ես աշխատում էի, Դավի՛թ,- հաշտության եզրեր է փնտրում Արմինեն․․․
– Պա՜հ, ես էլ դաս էի անում,- դիրքերն ամրացնում է Դավիթը․․․
– Հե՞շտ է հորդ ստեղծած դպրոցում ուսուցիչ աշխատելը․․․ Երկու դասարան է, ճիշտ է, բայց անհատական աշխատանք է 55 հոգու հետ,- ու սկսում թվարկել հեղինակային ուսուցչի իր գործառույթները․․․
– Մա՛մ, թող ես շարունակեմ․․․
– Հա,- խայթում եմ ես,- մի՛ շտապեք, որ հասցնեք մայրիկ աշխատավորին լիարժեք ներկայացնել․․․ Բայց ես էլ գործատուն չեմ․․․ 

– Հեսա, ուրբաթը եկավ, գնահատականներիդ ամսական ամփոփումը կստանամ, կխոսենք․․․- Արմինեն անցավ մայրիկական սպառնալիքների…
– Հա, կարոտել եմ իններիս․․․Հեսա կգա՜ն, կթափվեն գլխիս…
– Դու դրանց արժանի չես․․․
– Արժանի չե՞մ։ Բայց նոր քեզ գովում էիր… Թե՞ դու ես միայն արդար գնահատում, մա՛մ․․․ իմ ուսուցիչներն էլ ինձ բաշխո՞ւմ են․․․
– Լեզվիդ ես տալիս․․․ Էն խեղճ Սոնան է, որ քեզ դիմանում է․․․ Էնպե՜ս պատժեր․․․
– Ո՛չ խեղճ է, ո՛չ էլ դիմանում է, ո՛չ էլ պատժում է… Մեր հավեսին ապրում ենք․․․
Լավ առիթ է ինձ համար․․․
– Դավի՛թ, Սոնան քեզ ո՞նց է պատժում․․․
Արմինեն.
– Սոնան իր աչքերով այնպես է չոռում, որ դրանց բոլորին հերիք է, կարողանում են տեղից շարժվե՞ն․․․
– Ինչի միայն մե՞զ է ընկեր Սոնան աչքերով խոժոռում․․․ Հայրի՛կ, քեզ չի նայել․․․
Վերջին անգամվա հայացքն եմ հիշում, պայծառ, ժպիտով, ներող․․․
– Դե քո հնարավորություններն ով ունի․․․- Դավիթն է ասում։
– Ձե՛նդ․․․ Սոնան ա բոլորիս փրկում․․․ Ձեր նման հարյուրին ո՞վ տիրություն կանի․․․,- Արմինեն շարունակում է,- սարսափով եմ մտածում, որ քիչ մնաց, կմնանք առանց Սոնա, կգաք էդ ձեր սանձը թողածներով, կկորեք Մայր դպրոցի անծայրության մեջ․․․ Ի՞նչ եմ անելու․․․ Ա՜խ, Սոնա ջան, ղադրդ էն ժամանակ կիմանանք, ուշ կլինի․․․
– Հա՛, Սոնա՛ ջան,- իրարից խլում-փոխանցում ենք Դավիթն ու ես․․․ 

– Սոնա՜,- նշանավոր ծորում է Աստղիկն ու ձգվում ընկնում է Սոնայի պաշտպանված գիրկը․․․
Հասանք։ 

#1920

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրագրի կիրակիի գիրը։ Այսպիսի՜ կիրակի

Դավթի ծնունդը փոխեց իմ, մեր կիրակին անգամ։ Որպես կանոն՝ ես այն անցկացնում եմ տանը, Դավթի հետ, Դավթի (ի՞մ) համար։ Հատկապես հիմա։ Չես ձանձրանա։ Արմինեն Դավթին Աշոտիկ է ասում. անընդհատ նոր

Կրկնակի հարսնաքույր Շուշանը՝ Վիեննայից, հատուկ ձեզ համար…

Ճոճանա՜կ, ճոճանա՜կ, գնաս ու գաս շարունակ… Ի՞նչ կհարցնի Դավիթ Բլեյանը գիշերը 3-4-ի արանքում, մեր տան խոհանոցում, մինչև արթուն հայրը հանկարծ արթնացածին իր ուզած ծորակի ջուրն է լցնում-տալիս․․․ — Ինչո՞ւ մեր

Անկասկած, ոչինչ չի մնալու նույնը

Կրկնում եմ ես՝ այսքա՜ն վախեցնելու չափ հասուն իմ սիրելի Թամիին,անկասկած ոչինչ չի մնալու նույնը՝ նայելով իմ լուսամուտից այն կողմ… Շնորհակալ եմ, սիրելիս, և՛ վերնագրի, և՛ սկզբի համար օրվա գրի… Մնացածը, ինչպես