Ողջույն: 

Ես դիմում եմ որպես Հայաստանի Հանրապետության Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, որպես «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի հիմնադիր: 

Դիմում եմ մեր սովորողին, նրա ծնողին, շրջանավարտին, ուսուցչին, կրթահամալիրի բոլոր բարեկամներին` Հայաստանում և Հայաստանից դուրս, մեր հայրենակիցներին և ոչ միայն նրանց: Դիմում եմ հայերեն, անգլերեն, ռուսերեն, վրացերեն, բոլոր լեզուներով խոսողներին: Մենք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատասխանատուներն ենք` սեբաստացիներ: Ես դիմում եմ յուրաքանչյուրիդ հիմնադիրի, կրթահամալիրի ներկայի ու վաղվա պատասխանատուի ողջ հպարտությամբ և զորությամբ: 

Մենք բարձր ենք գնահատում մեր ազատությունը, ստեղծական աշխատանքն ու առաքելական ոգին` շարունակ որպես կրթության պատվիրատու ունենալով առաջադեմ անհատին ու առաջադիմող հասարակությանը` միշտ հպարտանալով, որ Ազատ Հայաստանի` Երրորդ Հանրապետության ծնունդն ենք ու նրա պատասխանատուն: Մեր կրթահամալիրի գործունեության ողջ ընթացքում երբեք հարուստների դպրոց չենք եղել, երբեք մեկ կամ մի քանի մեծահարուստի նյութական աջակցությամբ չենք պահվել: Մենք հազարների նպատակային ներդրումով պահվող ուսումնական հաստատություն ենք: Սիրելի սեբաստացիներ ու բարեկամներ, ահա թե ինչու կրթահամալիրի վերելքի այս փուլում ես կարևորեցի «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամը` որպես մեր նյութական հնարավորությունների և տաղանդի, որպես կրթահամալիրի, կրթության զարգացմանն ուղղված` սեբաստացիների ու սեբաստահայերի ջանքերի արդյունավետ համախմբում: 

Շեշտելով իմ պատասխանատվությունը հիմնադրամի գործունեության համար` ես կրթահամալիրի այս տարվա շրջանավարտին` Կոմիտասի անվան կոնսերվատորիայի դասական վոկալի բաժնի առաջին կուրսի ուսանողուհի Շուշան Բլեյանին հանձնեցի հիմնադրամի տնօրինումը: Կրթահամալիրի, հավատացնում եմ ձեզ,  հազարի շրջանում, երբ մեր բոլոր հեղինակային կրթական ծրագրերը` նախադպրոցական, ընդհանուր տարրական, հիմնական, միջնակարգ, մասնագիտական, ծրագրված զարգացում են ապրում ու կրթական արդիական միջավայր ձևավորում, ամբողջանում որպես կրթական-մշակութային յուրահատուկ աշխարհ, ես դիմում եմ Ձեզ` յուրաքանչյուրիդ: 

Հրապարակում եմ հիմնադրամի կանոնադրությունը, իրավաբանական հասցեն, բանկային հաշիվները mskh.am-ի հիմնադրամի ենթակայքում: Մեզնից է կախված մեր հիմնարկածի որպիսությունը, առողջությունը: Լինենք բաց, ոգեղեն, գործուն: 

Միշտ Ձեր` Աշոտ Բլեյան 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսումնական տարին մեկնարկում է ստեղծագործական հավաքով

Նամակ-հրավերներ ՀՀ ԿԳՄՍ նախարար պարոն Արայիկ Հարությունյանին Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին

Կոնկրետացնենք փետրվարի երկու բաց մեդիաուրբաթները

Կրթահամալիրում 2016թ. հունվարի 25-ից մեկնարկած բնագիտա-տեխնիկական ստուգատեսի համակարգող Գնել Հարությունյանը տեղեկացնում է, որ 2016թ ստուգատեսը գրանցել է հայտերի որակի և քանակի զգալի աճ, խնդրում է ավելացնել արդյունքների ամփոփման ժամանակը։  Հանրակթական Դիջիթեքի համակարգող Մարիետ

Հունիսի 29-ին մեկնարկում է երևանյան «Ասպետի» 2-րդ ջոկատը

Սիրելի սեբաստացիներ՝ սովորողներ, ծնողներ, դասավանդողներ. հիշում եք.  հուլիսի   10-20-ը կրթահամալիրի ավագ դպրոցների 10-12-րդ դասարանցի պատանիները Արցախի բարձր դասարանների սովորողների, լիբանանահայ հասակակիցների հետ համատեղ Ասկերանի շրջանի Այգեստան գյուղի մոտ մասնակցելու են