Գոհանանք, գտնվեցին 1998թ․ իմ արխիվային տպագիր նյութերը, որ ՀՀ նախագահի արտահերթ ընտրության իմ մասնակցության մասին է։ Նոր ուղի քաղաքացիական նախաձեռնության իմ ընկերներ Զառա Առաքելյանն ու Մերի Անդրեասյանը դրանք արագ բերեցին մի վիճակի, որ կարելի է․․․ թերթել՝ ինչ արագությամբ ու երբ հարմար գտնեք․․․ որքան էլ, որ ինձ դրանք արդիական են թվում։ Համեցեք «Անդրադարձ» շարքի համար երեքը։ 

Իմ մասնակցությունը՝ որպես ՀՀ նախագահի թեկնածու, արտահերթ ընտրությանը նույն շարքից են, ինչպես 1990թ․ փետրվարին Ռիգայի առաջին ու վերջին բանակցությունները Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական շարժումների մակարդակով, 1992թ․ իմ նախաձեռնած նամակով, այցով Բաքու՝ երկխոսություն սկսել Հայաստան-Ադրբեջան պետությունների միջև հասարակություններով-իշխանություններով։ 

Գերագույն խորհրդի պատգամավորի, Նոր ուղի հասարակական քաղաքական կազմակերպության, իմ քաղաքացիական ողջ գործունեությունը՝ թույլ չտալ հայ-ադրբեջանական հակամարտության ռազմականացումը, բացառել պատերազմը, Արցախի հարցի լուծումը քաղաքական հունով բերել հայ-ադրբեջանական անկախ պետությունների, ժողովուրդների բարիդրացիության․․․ Ես միշտ ունեմ, կունենամ մեղավորության զգացում. լավ չեմ անում խաղաղարարի իմ գործը, պահանջվող չափով անմնացորդ-շնորհաշատ չեմ․․․ Այստեղից էլ ահա Նոր ուղի քաղաքացիական նոր հարթակի գոյությունը․․․ նաև 1998թ․ արխիվին իմ այս անդրադարձը։ 

Որ չերկարի, ավարտեմ՝ ավելացնելով, որ Վանո Սիրադեղյանը ՀՀ նախագահի թեկնածուի իմ, իմ շտաբի գործունեությունը՝ համեստ, էժան, հասկանալի, ասելիքով-ձևերով հայ մարդուն ուղղված, ճանաչելի երիտասարդ գործիչների համերաշխ թիմով՝ Տիգրան Հայրապետյան, Գեորգի Վանյան, Նիկոլ Փաշինյան, Աննա Հակոբյան, Արմինե Օհանյան, Վահե Հովհաննիսյան, Լիլիթ Բլեյան, Արտակ Բաղդասարյան, բարձր էր գնահատում։ Ես էլ․․․ 

Շնորհակալ եմ։ Հիմա կարող եք անշտապ թերթել․․․ 

Կարդացեք նաև 

#1971

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Նոր տարի Ագարակում մեր ուսումնական. ասենք՝ շնորհավոր…

Այնպես չէ, որ ես ուրիշ տեղ էի այս օրերին… այո, փախուստի մեջ, բայց ես ձեզ հետ էի… Երեկ, ողջ օրը, իհարկե, կեսօրից հետո Մայր դպրոցում՝ Միջին ու ավագ դպրոցների հանդեսներում

Գաղափարի մարդը գաղափարի ծառայի կյանքով-կյանքում…

Օրվա իմ փոստում Ո՞վ է կնքահայրը… «Մանանա» ռադիոյի ունկնդիրներին և իմ օրագրի ընթերցողներին ներկայացնեմ Աստղիկ Բլեյանի կնքահորը՝ Արթուր Շահնազարյան… Եվ քանի որ մենք միասին ենք մեր կյանքով-գործով 1980-ից, ու ես Արթուրի

Էն մեծ խոհերով, էն անվերջ սիրով… Բարձրից…

Թումանյան թերապիան՝ իրիկնային ամենօրյա ընթերցումը բարձրաձայն ու ձեզ համար, mskh.am-ի եթերում, ինձ օգնում է նաև նոր տարում կարգավորելու քունս, ոչ միայն հասնելու խաղաղությանը իմ հոգու, այլև բերելու այն ձեզ… Երեկ