Երեխան մեր ապագան չէ, երեխան մեր ներկան է… Հարյուրավոր երեխաներ՝ մի տանիքի ներքո. սա  ծիծաղի, ուրախության աշխարհ է ստեղծում։  Ծնողը կարող է պիտի փոխի դպրոցը։

«Մեր հանրակրթական դպրոցներին բնորոշ է խորհրդային շրջանից ժառանգված ձևականությունն ու կեղծիքը, շարունակվում է այդ իներցիան, անգիրի, «զուբրիտի» դպրոցն այսօր դեռ կենսունակ է. սա նյութական միջոցների վտանգավոր մսխում է: Դժվար է լինելու, բայց պետք է պայքարել դրա դեմ»,- Factor TV-ի հետ զրույցում տեսակետ է հայտնում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը:

Նա նշում է, որ սեպտեմբերի 1-ը պետք է լինի ոչ միայն գիտելիքի, այլև հայրենաճանաչության, իմացումի օր, բացի այդ` Աշոտ Բլեյանի համոզմամբ, այս և այլ օրերին ծնողները պետք է գիտակցեն, որ մինչև դպրոցը իրենց երեխայի առաջին կրթողն իրենք են. «Ծնողը պետք է իմանա, որ կարող է փոխել դպրոցը, այդ դեպքում այն կկայանա: Իսկ երեխան մեր ապագան չէ, երեխան մեր ներկան է»:

Նա խոսում է դպրոցում սովորողների համար բարենպաստ պայմանների ստեղծման մասին և նկատում` դպրոցը գունեղ է միջավայրով, ոչ չորս պատով. «Պետք է հրաժարվել զանգից, պահակից ու ճաղերից, միջավայրաստեղծ կրթություն է պետք: Այդ պարիսպները, ցանկապատներն ու ճաղավանդակները օտարում են մեզ իրարից ու բնությունից»:

Մեր զրուցակիցն անդրադառնում է նաև հանրապետությունում կառուցվող նոր դպրոցներին` կարծիք հայտնելով, որ հաճախ դրանց անհրաժեշտությունը չկա. «Մենք հանրապետությունում ունենք բազմաթիվ շենքեր, որոնք կարելի է նորոգել ու շահագործել: Պետք չէ նոր դպրոց կառուցել, այդ գումարով բարձրացրե՛ք ուսուցչի աշխատավարձը: Մենք ունենք 100-ավոր դպրոցներ, որոնք 1-2 առաջին դասարանցի ունեն, նոր շենքեր սարքում եք ո՞ւմ համար: Այս անվտանգային առումով խարխուլ պայմաններում ո՞ւմ հաշվին եք սարքում»:

Աշոտ Բլեյանը խոսում է նաև Հայաստանում ուսուցիչների, արդեն նաև`տնօրենների դեֆիցիտի մասին. «Եթե ուսուցչի պակաս ունենք, ինչո՞ւ եք խոչընդոտում մանկավարժի դիպլոմ չունեցող կիրթ, ընդունակ մարդկանց մուտքը դպրոցներ: Բացե՛ք դպրոցի դռները, նրանց հրավիրե՛ք ներս, այլմոլորակայիննե՞ր եք բերելու դպրոց, ինչպե՞ս եք լուծելու ուսուցիչների դեֆիցիտի հարցը»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

[youtube https://www.youtube.com/watch?v=Tr-aZhFzY0A?si=8zx_Wr9rUqggvKJH]

Աննա Բաբաջանյան

Աղբյուրը՝ factor.am

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ինքնակրթության ու ինքնաբացահայտման հարթակներում

Հենց մեր սովորողներն ու ուսուցիչներն սկսում են այսպես իրենց ռադիոյով Մեծարենց կամ այսպես խմբով Չարենցի կամարի մոտ Չարենց կարդալ, այնքան հավես են փոխանցում, այնքան ապրելս գալիս է, ու աշխարհն սկսում

Կրթահամալիրը կունենա հանրապետությունում եզակի հեծանվային ակումբ, Հայրենագիտական ուսումնական ճամփորդությունների կենտրոն, ձիավարժարան ու նետաձգարան

Նունե Մովսիսյանը մեր, անխոնջ-խաղաղված, ի՜նչ ճշգրիտ է ձևակերպել ուսումնական հուլիս-օգոստոսը՝ շաբաթ-կիրակի… Ժամանակի ընթացք է, անգամ, ձեր գովական, քույրս կասեր՝ «мировой» տնօրենի վարչական իշխանությունից դուրս՝ օգոստոսի 19-ին օրացույցով սկսվում են շաբաթվա

Քանի կանք, վառենք, որ մնանք, Սոֆի, խանդավառ…

Երաշտ է Հայաստանով մեկ. անձրև, անձրև, ցա՛ծ արի… Արևն ի՞նչ անի. երկարատև չորությունը խանձում-պառկացնում է դաշտերում, արտերում, հանդերում՝ ամենուր և ամեն ինչ՝ ծիլ, ծաղիկ ու խոտ, այնպես, որ երկրագործը հուսահատ է,