Մարտի 28-ին Թիֆլիսից Երևան ուշ հասանք. իմացաք: Երևան-Բանգլադեշ-Մեդիակենտրոն մեր երեք ավտոբուս-միկրովատոբուսները հաջողությամբ հասան, երբ իրիկունը 9-ի, 10-ի արանքում էր:

Մեր թիֆլիսյան շրջագայության վերջին՝ չորրորդ օրվա մասին սիրով-ամբողջական կպատմեմ վաղվա իմ գրում՝ թվով 283-րդ: Կիրակի է. ես մեղավոր չեմ, որ համացանցն աղքատ էր կարևոր իրադարձություններից. ոչ մի կերպ թոփ-ի արժանի նյութեր չհավաքվեցին: Թերևս այս մեկը, որի վրա Նառա Նիկողոսյանի ուշադրությունն եմ հրավիրում` Եվրոպայի 10 պատմական քաղաքներ, որոնք պետք է այցելել կյանքում գոնե մեկ անգամ: Որքան էլ անվիճելիորեն հայտնի քաղաքներ են ընտրված, ես օրինակ դրանցից ոչ մեկում չեմ եղել: Միևնույն է` ընտրությունը կամայական է, օրինակ, իմ, մեր, մեր վարժարանի Սուրեն Կարապետյանի սիրած Թբիլիսին չկա: Յուրաքանչյուրս կազմենք մեր ճամփորդական թոփը: Երաժշտությունը, իսկական հայ երաժշտությունը,  երգչախումբը, իսկական  հայ երգը տարածելը, այդ գաղափարով համակվելը իսկական ճամփորդական նախագիծ է, որ հնարավոր-հարմար կդարձնի ճամփորդությունը… Մեր ունեցած սահմանափակ նյութական միջոցները կարելի է լրացնել մեր չօգտագործվող անսահմանափակ միջոցներով` իսկական հայկական մշակույթի տարածումով:

Ու ես իմ գրի-պատումի  անընդհատությունը պահելու, Շուշան Բլեյանին սկայպով տված խոստումս կատարելու համար (Շուշանը համացանցում լսել էր մի կտոր և հավանել էր մեր երգչախմբի կատարումը) սկսեցի գրել թիֆլիսյան մեր ճամփորդության ամենակարևորի մասին: «Բրոյի-բրոյի» հայ-վրացական միասնական մշակութային անիվների վրա (մոբիլ) համույթի ստեղծման ոչ միայն գաղափարը ողջունվեց-ընդունելի եղավ երկու կողմի համար էլ, այլև մեր երկու կողմի համերգային գործունեությունը Թբիլիսիում՝ Գլդանի թաղամասի դպրոցներում, Ազատ և Ագրո համալսարանների դահլիճում, Հավլաբարի Սբ. Էջմիածին հայկական եկեղեցում, ճանապարհին, դադարների ժամանակ այդպիսին եղավ: Ինչու «Բրոյի-բրոյի» կամ շարան-շարան. դա Սայաթ Նովայի սիրելի, մեր կողմից շատ կատարվող, մատչելի խմբային երգ է…  Մեզ միավորեց իսկական հայկական երգը, իսկական հայկական երգ-պարը սիրելի, յուրացնելի եղավ թիֆլիսցիների, մեզ հանդիպած բոլոր վրացիների համար, խանդավառության-միասնության պարգև դարձավ ամենուր: Ե՛վ Կոմիտասը՝ իր աշխարհիկ ու հոգևոր երաժշտությամբ, և՛ Սայաթ-Նովայի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, պարզապես լավ քաղաքային հայ երգերը ժողովրդական՝ շարան-շարան, մեզ՝ հայերիս ու վրացիներիս մեկ դարձրին, անջատ պահելով հայկական կոչված երաժշտական համարվող խայտառակությունից, ամոթից: Վրացի տարատարիք մարդիկ` սովորողներ, ուսուցիչներ թե ծնողներ, Սեյրան Ավագյանի, մաեստրո Հարություն Թոփիկյանի խմբավարությամբ հաճույքով ու հաջողությամբ սովորում էին իսկական երգերը… Նույն ազդեցությունն ունեցավ իսկական վրացական երգի` մեր կատարումը: Իսկական երգը ժողովուրդների բանուկ կամուրջ դարձավ այսօր:

Ես խնդրեցի Նառա Նիկողոսյանին այդպիսի համերգային կիրակնօրյա մի շարք անել՝ «Համերգ Թիֆլիսում…» համեցե՛ք:
[youtube https://www.youtube.com/watch?v=YoKkaSs8InE?rel=0&controls=0&showinfo=0][youtube https://www.youtube.com/watch?v=pcC2Fd_2W-I?rel=0&controls=0&showinfo=0][youtube https://www.youtube.com/watch?v=yGrhrK624wQ?rel=0&controls=0&showinfo=0][youtube https://www.youtube.com/watch?v=IIon4Rb3Z7A?rel=0&controls=0&showinfo=0]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հաշիվ պահեք իմ այս գրով իմ օրվա խոսքի…

Արդեն քանի օր ինձ չի հաջողվում տեսագրել-ձայնագրել Աստղիկ Բլեյանի մութուլուսի կանչը, երբ նա արթուն է ու երգեցիկ-լսելի-բարձր-ուրախ կանչում է ինձ իմ աշխարհից, բնակարանի իմ գրողական անկյունից… Արմինեն՝ վաստակած քնի մեջ,

Կիրակնօրյա ամբողջական թերապիա

Իմ բոլոր Բլեյան զավակները՝ ավագ Լիլիթից մինչև Աստղիկ կրտսեր, արանքում Շուշան ու Դավիթ… (Տաթևը, գիտեք, կիրակի օրով անգամ քոլեջի ղեկավարի հավաստագրի համար պարապմունքների է), բոլորը գտնում են, որ քովիդից ծնված

Սովորական լինելը` հոգևոր հասունության որակ

Վերնագիրը՝ Նունե Մովսիսյանի հրապարակումից է, կարդացեք: Իսկ մի քանի հարցադրումների շուրջ Արմինե Թոփչյանի հետ արած տեսապատումը ձեր ուշադրությանն եմ ներկայացնում: