Իմ ժամն է գիշերվա 3-ից 4-ը, նստեցի սեղանիս առաջ, որ վերնագրով խոստացածս պատմեմ, Նունե Մովսիսյանն ու Սուսան Մարկոսյանն ինձ շեղեցին մեր «Դպիր»- ով, Հայ եկեղեցու պատմության մեր այլընտրանքով․․․ «Դպիր» եմ ասել, ո՜նց դիմացավ ժամանակի քննությանը այսքան տարի՝ 1992-1997-ը տպագիր, հետո էլեկտրոնային․․․ իր գործի հեղինակ ուսուցչի հարթակը հանրային, մասնագիտական… «Կարող եմ փաստել մի կարևոր իրողություն. նաև այս նախագծերի շնորհիվ է կրթահամալիրում ավելանում հանդուրժողականության, համերաշխության, բարության մթնոլորտը: Նկարագրված ուսումնական պարապմունքներին և նախագծերին մասնակցում են և՛ նրանք, որ սրտանց աղոթում ու շարական են երգում, և՛ նրանք, որ չեն ուզում աղոթել ու երգել, բայց սովորում են լսել ընկերներին, և՛ իրենց աթեիստ համարողները, և՛ այլազգի ու այլադավան սովորողներ, որոնք հարգանքով են վերաբերվում ընկերների հոգևոր զգացումներին և մեր ազգային մշակույթին: Նույն ձևով սովորողները մասնակցում են այլ մշակույթներին վերաբերող ուսումնական նախագծերի։ Մեր ուզածը սա չէ՞. մարդասիրությունը և ներողամտությունը չե՞ն քրիստոնեության գաղափարախոսության հիմնաքարն ու առանցքը»։

«Սեբաստացիներ» երգչախմբի հետ, իր մաեստրոյի նկատմամբ հավաքանիի սիրո դրսևորման ցույցով, շաբաթ օրվա մեր անցումը Էջմիածնով՝ ժամերով-գյուղերով, դաշտով Արարատյան, Արագածի փեշերով, հայրենագիտական-ճանաչողական դրսևորում պիտի լիներ ու եղավ․․․ Ոսկեվազը մնա՜ց, Ոսկեհատը կար, մնաց Ամբերդը՝ գյոլով-գետով-դպրոցով, իր գործունյա տնօրենով ու խմբված աղջիկներով, Ոսկեվազ-Ոսկեհատ-Օշական տանող արշավային հանգույցով, ուր հանդիպում են Ամբերդն ու Քասաղը։ Սրանք բոլորը ոտքով-քայլքով, մենակ, զույգով-ընկերով-ընտանիքով-խմբով անցնելիք ճամփաներ են ու շարունակ կանչելու են․․․

Ամբերդ-Քասաղ հանդիպման վայրում։

Ես, «Դպիր»-ն ու «Սեբաստացիներ» երգչախումբը մեր անընդհատությամբ, հայրենաճանաչությամբ, ի՛նչ ասես արժենք․․․

«Գեղարվեստի հարթակ»-ը նորացված հագուստով-խնամված հարթակ դարձավ Աղեկյան ճարտարապետի հետ հանդիպման առիթով, «Իմ Երևան» նախագծերի, ճամփորդական քայլքերի հրահրման․․․ Անսպառ աղբյուր եմ․․․

Հինգշաբթի էր․ արգելված էր, բայց դուրս եկա տանից, Սարյան փողոցում՝ PARA TV-ում, խոստացած հանդիպմանը լրագրող Գևորգ Մանուկյանի հետ… Լավ զրույց պիտի չստացվեր․ ո՛չ Գևորգի հավեսն էր տեղը, ո՛չ ես՝ ասելիքով համակված, Էջմիածնի Ամենափրկչի՝ գյուղի ժամի շաբաթ օրվա բակը չէր… Ինչ ստացվեց զրույցից՝ ձեր առաջ է, իսկ ես հաղորդումից հետո, Շոթա Ռուսթավելու փողոցով Կոնդում… կոնդեցի եմ փնտրում՝ Կոնդում բնակվող, իր բնակավայրին իր հայացքով, որպես Կոնդի հառնող խորհրդանիշ… Չեմ գտնում, մի բոլ նկարում եմ… Արմինե Թոփչյանն ի՞նչ կբերի… Իսկ իմ թափառումին միանում են Քոլեջը, Միջին դպրոցի մեր «Չաչանակները»՝ իր Գոհար Եղոյանով, Շուշան Փաշինյանով, Կարինե Գոմցյանով… Հարթակ ի՞նչ նոր ասելիքով ու ե՞րբ կվերադառնանք…

Կոնդ․ կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից․․․

Հինգշաբթին՝ ընտանեկան ռեժիմով, հիվանդ որպես, ուրբաթ օրը՝ հիվանդապահ, շաբաթ օրը՝ Էջմիածնում-Աշտարակում, կիրակի օրը՝ աշխատանքային այցով Արատես, մեղքի զգացումով. Արմինեի հիվանդությունը հաղթահարված չէ… Շնորհակալ եմ իմ աղջիկներին, Արմինեի քույրիկ Ռուզանին ու իր զարմանալի զույգին, Դավթին, Աստղիկին տոկունության համար… Հերմինե Անտոնյանն իր արհմիութենական կազմակերպությամբ Արատես է մտնում ու… կմնա՞ երկար ժամանակով…

Դիմացը արձակումի ամառն է՝ Վայոց ձորով, Եղեգիսի կիրճով, Վարդենյաց ձորով, Սևանի ավազանով, Գետիկով, Աղստևի հովիտով իր բազում ճամփորդություններով…

Ոսկեվազի պատմության վկաները` Կարինե Պետրոսյանի օբյեկտիվից։

Ֆոտոխմբագիր՝ Արմին Թոփչյան
#1582

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հոբելյանական գրառումներ

Գրառում 1. Օգնեք ինձ… ուղղվելու 

Գյոզալ մեր հունիս ուսումնական, բարով…

Հունիսը ամենասեբաստացիականն է իրավամբ-բովանդակությամբ-կազմակերպմամբ՝ ոչ միայն բաց (բաց ենք շուրջ տարի՝ ֆիզիկական ու մեդիա միաջավայրում, մենք բաց համակարգ ենք), ոչ միայն նախագծային ամբողջական, ողջ ամիս, այլև ճամբարային, բոլոր տարիքի սովորողների՝

Օրագիր — օրվա իմ գիրը — իմ օրվա գիրը

Ես արթնանում եմ հիմա 4-5-ի արանքում. սա օրվա ո՞ր ժամն է. առավոտ կանո՞ւխը… Քա՜հ, քա՜հ, քա՜հ, քա՜հ, խնդաց Մսրա դաժան թագավորը: Անգլիական հեքիաթ «Երեք խոզուկները» բարեխիղճ կարդացի. պատրաստվում եմ այն