Այո՛, ոչ մի դրական սպասելիքի տեղ չի թողել 2015-ը մեկնարկով՝ մեր հանրային, պետական կյանքում, քաղաքական իրադարձությունների հունվար-փետրվարի արդյունքների վրա անգամ գարնան առաջին օրը, Էդիտա Հովհաննիսյանի՝ իմ սքանչելի քույրիկի ծննդյան օրը, լույսի շող չի ավելացնում. ակնհայտ է… Բաց եմ թողնում հունվար-փետրվարի քաղաքական իրադարձությունների համայնապատկերը, հորս մի բնորոշմամբ՝ «մրթոշ»: Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու առաջին ամսվա հայաստանյան տնտեսության պատկերը, երեք ցուցանիշով եմ ուզում իմ օրագրի ընթերցողին ներկայացնել: 2015-ի հունվարին Հայաստան ուղարկված մասնավոր ոչ առևտրային փոխանցումների ծավալը (զուտ դրամական ներհոսքը) կազմել է 37միլիոն դոլար և պակաս է 2014-ի հունվարի ցուցանիշից 50 տոկոսով: Հայաստանից ապրանքային արտահանումը այս տարի հունվարին, անցած տարվա հունվարի համեմատությամբ նվազել է 22 տոկոսով: Ընդ որում արտահանումը Հայաստանից Եվրոմիության երկրներ նվազել է 26 տոկոսով, դեպի ԱՄՆ՝ 51 տոկոսով, դեպի Իրան, ուշադիր՝ 72 տոկոսով: Հայաստանից, որևէ ձևով գաղթել ցանկացողների թիվը, ինքնասպանությունների քանակը, հայկական բանակում զոհվածների թիվը, ամուսնալուծությունների թիվն ավելացել է…

Այո՛, բոլոր այս պայմաններով հանդերձ, իսկ մենք սովորական հայաստանցիների կրթական պատվերն ենք իրականացնում, և այս նկարագրած վիճակը՝ դրական սպասումների բացակայությունն ու իրական բացասական ազդեցությունները չեն կարող չազդել մեր կրթության պատվիրատուի, մեր կրթական ծրագրի գլխավոր հեղինակի՝ ուսուցչի ինքնազգացողության վրա: Ես 2015-ի դրոշի վրա մեսրոպատառ, միասնական ուղղագրությամբ, ձեռագիր թե մեդիագիր, գրում եմ, կարդացե՛ք՝  բեկում 2015-ում` անձնային, սեբաստացիական, հանրային կյանքում: Եվ ուզում եմ, պահանջում եմ իմ ընդունակ-եռանդուն-կենսասեր-ջիգյար քույրիկ Էդիտային, իր անբաժանելի քույրիկ Տաթևիկի հետ, իմ խոսք-խնդրանքը, դիմումը՝ պահանջելու պես, ցուցադրեն իրենց անձնային-աշխատանքային-հանրային կյանքում: Պաչիկներ՝ մի՜շտ քեռու:

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խնդիր ասեմ՝ լուծեք։ Ե՞րբ Կոմիտասի ձեռագրերն աճուրդով կվաճառվեն, ինչպե՞ս…

Լավ է, որ վերականգնվում է կապն օրագրի իմ ընթերցողի հետ. հարցերն ուղիղ իմ էլեկտրոնային փոստով, ֆեյսբուքյան էջով թե ձեր միջոցով փոխանցված, առերես՝ հեծանվային, գագաթ բարձրանալիս թե ոտքով ճամփորդելիս կրթահամալիրի Բանգլադեշում,

Թուրքական պետականության կենսունակությունը նոր դրսևորում ունեցավ

Թուրքիայի՝ թուրքական հասարակության, թուրքական պետականության կենսունակությունը նոր դրսևորում ունեցավ Թուրքիայի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններում: Թուրքիայի՝ 13 տարի իշխող Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը կորցրեց միայնակ կառավարություն ձևավորելու իրավունքը: Թուրք հասարակության

Առանց բազմակուսակցական համակարգի չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին

«Բոլորի ջանքերն ուղղված են ԱԺ ընտրություններին: Առանց բազմակուսակցական համակարգի մենք չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին. դա օրակարգային խնդիր է»,- այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի»