Աստղիկ Բլեյանի նոյեմբերի 21-ի ծնունդով-հայտնությամբ, շարունակվող ավետիսներով իրավիճակ է փոխվել, նորը հաստատվել, իսկ չորս օրական աստղն իր անցումով՝ մետաֆիզիկայից ֆիզիկական աշխարհ, ծննդատնից-վերակենդանացման բոքս բաժանմունքից ծննդկանի ընդհանուր պալատ, ընդհանուրից՝ անհատական պալատ ու երեկ ահա՝ հանգրվան Չայկովսկի 30-ի մեր տանը, Դավիթ եղբոր, մի խումբ հարազատների հոգատար ուղեկցությամբ։ Շաբաթը մենք անցկացրել ենք, կիրակին դիմավորում ենք Աստղիկի պալատը դարձած մեր ննջարանում։ Աստղիկին ի՞նչ, կա՛մ քնած է, կա՛մ մայրիկին կպած, ծիծիկը բերանում…

Բարի լույս, Աստղի՛կ, քո բոլոր օրերը-կիրակիները  բարի են։

Դավիթ եղբայրը հիացնում-զարմացնում է. պոկ չի գալիս… Առավոտյան Աստղիկը շրջայց կատարեց Դավթի սենյակում, լսեց շինարար-ճարտարապետ եղբոր բացատրությունները իր ստեղծած քաղաքի մասին, լողաց։ Դավիթն անհամբեր է․ քույրիկին ինքը պիտի նոր ավազանը մտցնի, լողացնի, սրանով և ծիսական դառնա Աստղիկի առաջին կիրակին… Տարոսը էլի՝ Աննա Բլեյանին, բայց Էդիտ Հովհաննիսյան քույրիկ-հորաքույր-մորաքույրը Աստղիկի ընդունելության համով սեղան էր գցել մեր տանը, որ հուսով եմ, որպես տարոս փոխանցեց ո՞ւմ… Մենք մեր նախաձեռնությամբ սեղանի շուրջ կհանդիպենք Աստղիկի կնունքին՝ այսօրվանից հաշված՝ քառասուն օր անց։ Պատրաստվեք մկրտության այդ բաց խորհրդին։

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի բոլոր բժիշկներին, կրտսեր բուժ. անձնակազմին, ծառայություններին ևս մի անգամ ու ընդմիշտ շնորհակալ ենք, տպավորված, շարունակական․․․ Այս ծննդատանը՝ նույն 303 սենյակում էինք 2011-ի դեկտեմբերին, Դավիթ Բլեյանի ծնունդով։

Լուսանկարները՝ Մելինե Մարտիրոսյանի, Աշոտ Բլեյանի։

Աննա Հակոբյանի կոշտ պատասխանին ավելացնեմ։ Երևի ես իմ ֆեյսբուքյան գոյության շրջանի առաջին քոմենթն եմ անում…  2018-ի նոյեմբերի 14-ի՝ Մարիամ Փաշինյանի ծննդյան օրվա երեկոյի հավաքի մասնակիցն եմ եղել Դավիթ Բլեյանի հետ… Իմ օրագրում՝ բլոգապատման մեջ, դրա արձագանքը կա։ Ներկաները Նիկոլ-Աննայի 20 տարվա ուրախության-հավաքների-առիթների մասնակիցներն էին, Երևանում, թե Իջևանում. դրանով հենց հավաքը սիրելի-պարզ էր… Կենտրոնում Մարիամն էր, ով ուզենար։ Նիկոլը շրջում էր սեղանից-սեղան… Ափսո՜ս, որ երաժշտությունն էր տեղ-տեղ բարձր։ Չլիներ որևէ երաժշտություն, ինչպես որ էր այս տարի մարտի 11-ին, Աշոտ Փաշինյանի 18-ամյակին, ավելի լավ կզրուցեինք, հարազատներով տարատարիք իրար կլսեինք…

Ֆոտոխմբագիր՝ Արմինե Թոփչյան
#1505

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մակարդա՜կ. դրանով էլ միավորում ենք այսքան շատ լավ մարդկանց․․․

Համե՜րգ եմ ասել․․․ Այսպիսի հուլիս-օգոստոս՝ սովորական-աշխատանքային, կրթահամալիրի Բալգլադեշում։ Անսովորը արշավախմբային-հայրենագիտական ճամփորդությունների հետևողական շարքն էր, որ ընդգրկում է հուլիս-օգոստոսի բոլոր շաբաթ-կիրակիները, ու անպայման Դավիթ Բլեյանի հետ, որևէ նշանավոր սարի-բարձունքի-տեղանքի նվաճմամբ․․․ Աժդահակի

Հանրահայտ դառնալու կիրակնօրյա ընթերցարան

Այսպիսի կիրակի. պայծառ ու խաղաղ, որ երկար վայելքի է տրամադրում, ինչպես սրան նախորդող գիշերը՝ ինձ… Քնեցի մահացածի պես. 8 ժամ անընդհատ: Իսկական կարմիր կիրակի։ Ափսոս որ եկեղեցու կանոնակարգումը շարունակում է

Ստեղծական, մոբիլ ու բարեխիղճ. երրորդությո՞ւն եք ուզում՝ ահա

Երեկ երեկոյան, Մատենադարանի Մաշտոց-Կորյուն հարթակում որպես հրավիրյալ մասնակցում էի Ուսուցչի օրվա առթիվ հանդիսավոր կառավարական հավաքին…  Մասնակիցներից մեկը, ով վերջերս էր հայտնաբերել, լսել Լիլիթ Բլեյան հեղինակային երգի կատարողին, նկատեց՝ թեթև է