Մայիսի 28-ի գիրն իմ բաց հրավեր է Տոնի, որպես տոնական նվեր յուրաքանչյուրին, ով կընդունի հրավերն այս․ հունիսի 5-ին համեցե՛ք կրթահամալիրի Բանգլադեշ՝ Բլեյանի դպրոց, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, մեր հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, փոխանցման ցանցային կազմակերպման բաց-բացօթյա ստեղծագործական հավաքին, ներկայացմանը․․․ Եկեք առավոտյան ժամը 09։00-ից մինչև 17։00, երբ ճամբարական-ուսումնական կյանքով ապրող սեբաստացիները տարատարիք կտեղավորվեն միասնական երթուղով-կարգով 30-ի չափ ավտոբուսներում․․․

Օրը չի վերջանա, կշարունակվի մեր կացարաններում, որտեղ մեզ կհյուրընկալվեն Հավաքի գիշերակացով մասնակիցները․․․ Օրվա ծրագիրը այդպիսով կանհատականացվի անհատի-խմբի համար՝ ճաշակով-ժամանակով-խնդիրներով այցելուի, հավաքի պատվիրատու-կազմակերպչի։ Հավաքի մասին ամենաթարմ տեղեկությունները՝ էջում այս, մեր առօրյայում, արտացոլված mskh.am-ում, սեբաստացիների հետքերում սոցիալական ցանցերի․․․ Ստեղծագործական հավաքը հունիսի 5-ի, որպես համատեղ նախագիծ հավաքի մասնակիցների, Բլեյան կրթական ցանցով հետաքրքրվածների։ Սկսեցինք պատրաստությունը ստեղծական հավաքի։

«Դպիր»  ամսագրի «Քայլ արա ու միացիր ցանցին» հրապարակումը ինձ, շնորհակալ եմ, օգտակար թվաց։ Իր հղումներով այն հավաստի պատկերացում կտա հեղինակային կրթական ծրագրով-ցանցով նրա հետաքրքրվածին, կդառնա ուղեցույց Հավաքի բովանդակությունը որպես ճամփորդություն բնակելի արվարձանով, կրթահամալիրի ուսումնական հաստատություններն ու ստեղծած շրջակա միջավայրերը շրջագայությամբ ճանաչողական ընկալելու համար․․․

Այսպիսով, մեր օրացույցով հունիսի 5-ը շրջակա աշխարհի պաշտպանության միջազգային օրը, բնապահպանական ուսումնական նախագծերի ամենամյա, թվով 8-րդ ստուգատեսի ամփոփման օրը, բնապահպանական ստուգատես 2019-ի միավորիչ թեմայի հարապարկման օրը, հեղինակային կրթական ծրագրով տարատարիք-տարաբնույթ ուսումնական ամենամյա ճամբարների 7-րդ օրը կդառնա Հեղինակային կրթական ծրագրով ուսումնական հաստատությունների բաց ցանցի հանրային բացօթյա շնորհանդեսի օր․․․

Կրթական ծրագրի բաց ցանցը, մեր Բանգլադեշի օրինակով կտեսնեք, բնապահպանական է, բնակավայրը կրթական պարտեզ դարձնող, համայնքաստեղծ՝ իր բովանդակությամբ, կազմակերպմամբ, շրջակա միջավայրի վրա շարունակական ազդեցությամբ ու ծավալմամբ, որպես ուսումնական նախագծային աշխատանք սովորողի, ուսուցչի, բնակչի՝ ուսուցչին, մանկավարժական հավաքանին, դպրոցը, համայնքը իր կրթության հեղինակը դարձնող…

Սրանի՞ց էլ պատշաճ նվեր այսօր նշվող հարապետության օրվան ու նրա արժաապատիվ քաղաքացուն։

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի
#1388

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Առույգ, կոփված, մարմնի մարզանքից հաճույք ստանալու 2015

Ակտիվ հանդիսատես եմ` պատվիրատու հանդիսատես, մասնակից հանդիսատես, սիրում եմ ծափահարել: Երեկ, որպես ստուգատեսյան ճամբարների մասնակից` լիուլի օգտվում էի ստուգատեսներին 2-րդ պլանից մասնակցելու, ակտիվ հանդիսատեսի իմ դիրքից ու հաճույքով բարձրաձայն-լսելի ծափահարում

Քո շինողի օր-կյանքը ջրի նման երկարի․․․

Երեկ արթնացա այս տողերով․ կրկնեցի-փնտրեցի-գտա գրքում Թումանյան Հովհաննեսի «Աղբյուր» անվանումով․ Ու տվավ իր օրհնանքը Անցվոր մարդը էն բարի․ «Քո շինողի օր-կյանքը Ջրի նման երկարի՜․․․» Մեր աշխարհի նոր անկյունում, մեր հերթական

Սեպտեմբերի 1-ից մինչև կրթական շքերթ, կրթական շքերթից մինչև Սեբաստացու օրեր. համեցեք

Նայենք mskh.am-ում տեղադրված կրթահամալիրի օրացույցին՝ նոյեմբերի  13-15-ին Սեբաստացու օրեր կրթահամալիրի տոն է: Իսկ թիվ 183 դպրոցը Հարավարևմտյան զանգվածի կիսակառույց Բ-1 թաղամասում առաջին ուսումնական տարին սկսել է 1984թ. սեպտեմբերին. ասել է, թե «Մխիթար