Հաջողությունը ձեզ լինի, հանկարծ չձախողենք. ես գործում եմ այդպես՝ բացառում եմ ձախողումը… Մայիսի 21-ին նշանակված է մամլո ասուլիս, որտեղ Հայաստանում այլընտրանքային կրթության ջատագովներով հայտարարելու ենք միության ստեղծումը։ Ինձ խնդրել են գրավոր ներկայացնել ելույթիս թեզիսները, իսկ իմ գրավոր տեքստերը բոլոր հայտնվում են սկզբում իմ բլոգում, և  սա դարձավ իմ օրվա գիրը՝ թվով 1378-րդ անընդհատը։

Հայաստանի նոր բրենդը փոփոխություններն են, փոփոխությունների հնարավորությունը. չի կարելի չօգտվել սրանից ու չդրսևորել բաց հասարակություն ստեղծելու մեր հավաքական տաղանդը։ Սա վերաբերում է նախ և առաջ կրթությանը։ «Մենք ենք տերը մեր երկրի» կարգախոսի հոմանիշը ես համարում եմ «Մենք ենք հեղինակը մեր գործի». սրանից է մեր հեղինակային դպրոցի ծնունդը։

Ինչպե՞ս կրթության մեջ ցնցումայինը դարձնել ցանցային։ Մանկավարժական նորարարության խթանումը, հանրապետությունով մեկ ազատության ծավալումը, քաղաքացու նախաձեռնողականության միջոցով նրա իշխանության հաստատումը մանկավարժական ներուժի իրացման՝ մարդուն հասանելի ճանապարհ է Հայաստանով մեկ։ Իշխանությունը բոլոր մակարդակներում պիտի կենտրոնանա հանրակրթության՝ բաց համայնքային դպրոցի բարեշինության վրա՝ կրթական ծրագրի ազատ ընտրության հնարավորությամբ. սրանից է մեր հեղինակային դպրոցի ծնունդը։

Մյուս կարգախոսը՝ «Մանկավարժության մեջ Բաստիլը պիտի գրավվի»։ Անգիրի դպրոցը իսկական ռեժիմ է հաստատել գործող հանրակրթական համակարգում. ինչո՞վ քաղբանտարկյալ չեն փակ կրթության, պետական համարվող, որպես «խմբի կալվածք» գործող դպրոցի սովորողները, որոնք պարտադրված են «Հանուն Հայաստանի Հանրապետության» որքան հնարավոր է երկար՝ 12 տարի նստել։ Եվ լավ է, որ այլընտրանքային հանրակրթության ջատագովներով այս միությամբ հայտարարում ենք, որ միասին ենք հանդես գալու ընդդեմ անշարժության, հանուն քաղաքացի սովորողի և ուսուցչի, կրթության ազատ ընտրության իրավունքի։

Մենք սեբաստացիներով, միության մեջ, միությունից դուրս, վճռական ենք մեր հեղինակային կրթական ծրագիրը՝ նախադպրոցական, տարրական, հիմնական, հեղինակային դպրոցների բաց ցանցային կազմակերպումով մոտեցնել բնակչին Երևանում և Երևանից դուրս, Հայաստանից դուրս կազմավորելով հեղինակային նախակրթարանների-դպրոց-պարտեզների-կրթահամալիրների ցանց…

Հավանեցի՞ք. ուղարկե՞մ։ Ո՞վ բան ունի ավելացնելու սրան. չէ՞ որ միության անդամ ենք դառնում կազմակերպությամբ։

Քնարիկ Ներսիսյանը սրան կապում է իմ տեսազրույցը՝ գեղարվեստի հարթակում, որ ունեցա կրթության փորձագետների հետ…Ես շնորհակալությամբ դիտեցի. օգտակար էր ինքս ինձ լսելը։
[youtube https://www.youtube.com/watch?v=f7aKVlmqiu4?version=3&rel=1&fs=1&autohide=2&showsearch=0&showinfo=1&iv_load_policy=1&wmode=transparent]

– Դավիթ,- ասում եմ, իրիկունը ուշ փորձում եմ սղղացնել մտերմիկ-խոսքի մեջ,- ամենակարևորը հիմա մայրիկն է, ես ու դու պիտի հոգ տանենք… Իր համար հեշտ չէ…
– Ի՞նչ ես ասում, տիար Բլեյան, ամենակարևորը դո՜ւ ես, քո աշխատա՜նքը, քո մտքե՜րը, որտե՞ղ են նրանք…,- ու մատով ուղղում է դեպի մայրը…
Այսպիսի Դավիթ Բլեյան, ու ուրախ-լեցուն օրվա թեթև ավարտ…

#1378

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի՛ անցիր ու մի՛ շտապիր. խնդիր է՝ հիմա լուծիր…

Սեբաստիա-Բագրատունյաց անցումի ճանապարհային կամրջի վրայի մեծ պաստառը՝ «Մի՛ անցիր», թվում է՝ ինձ չի կանգնեցնում, ես հեծանվով եմ, արագություն հավաքած, ձեռքով աջ եմ անում և վստահ դուրս եմ գալիս ծովակալ Իսակով,

Ես չեմ ձգտում մարդկանց համար գրավիչ լինել. նաև գրով…

Շուշան Բլեյանի ավարտական համերգը կկայանա սեպտեմբերին. ինչպես Շուշոն մեր ընտանեկան եթերում ասաց. — Ավելի լավ, համերգին ավելի լավ կպատրաստվեմ: Հիմա Շուշանը երգում է Վիեննայի Մխիթարյանների եկեղեցում, պատրաստվում դասարանական համերգներին, իր

Ստեղծական, մոբիլ ու բարեխիղճ. երրորդությո՞ւն եք ուզում՝ ահա

Երեկ երեկոյան, Մատենադարանի Մաշտոց-Կորյուն հարթակում որպես հրավիրյալ մասնակցում էի Ուսուցչի օրվա առթիվ հանդիսավոր կառավարական հավաքին…  Մասնակիցներից մեկը, ով վերջերս էր հայտնաբերել, լսել Լիլիթ Բլեյան հեղինակային երգի կատարողին, նկատեց՝ թեթև է