Որպեսզի բոլոր մեռածները նրանով վերակենդանանան…

Կինոռեժիսոր Մարիա Սահակյանի, զարմանալի արվեստագետ կնոջ, նույնքան զարմանալի սովորող-արվեստագետ Սեդայի, հինգ երեխայի մայրիկի մահը կիրակիով իր սև գործն արեց… Որքան էլ դաժան-երկարատև հիվանդությամբ տեղն արած՝ այսպիսի մահերն անսպասելի են, շանթի պես հարվածում, երկար մոխրացնում են… Մարիան, հինգերորդը՝ գրկում, օրորոցով, կրթահամալիրի գեղարվեստով մեկ… Անկրկնելի Սեդան՝ մեր Ատի շնով… Մարիան իր նման մտահոգ… ինքն իրեն խնամեր, մահվան ճիրանից իրեն հաներ… Հրա՜շք լիներ… Դե, չեղավ։ Քնարիկ Ներսիսյանի հուզիչ, անմիջական արձագանքին ի՞նչ ավելացնես… Պատմեք, սկսեք պատմել, դրեք ֆիլմերը նորից դիտենք՝ ավարտուն, կիսատ, ծրագրած… Սեդային գտեք, շուտ բերեք, Ատին էլ, ես էլ, ողջ Գեղարվեստը, ուզում ենք այս դժվար պահին միասին լինել…

Մարիա Սահակյանը Գեղարվեստի հարթակում։
Լուսանկարները՝ Մարինա Մկրտչյանի։

Արագ, երևանյան անձրևի պես, հանկարծակի սկսվեց ու գնաց․․․ փախավ․․․
Լավագույն բնութագիրը, որ իրեն է տվել.

Ես գիտեմ` ինձ ինչն է երջանիկ դարձնում, ու դա կինոն է: Ինչքան քեզ կդնես մի բանի մեջ, այնքան էլ հետ կստանաս: Եթե մի բան չի ստացվում, պետք է մտածես, որ քեզ այնքան չես տվել, ինչքան պետք էր։ Ես ու կինոն սիրում ենք իրար և ուզում ենք միասին լինել…

Երբ ԶԼՄ-ից-մեդիայից այս բոթով շանթված՝ ձեռքերս զբաղեցնում էի, Սաջջադի Մատյանը թերթում, շուռումուռ տալիս, պարսից հոգևոր հոր-իմաստունի աջակցություն-մխիթարությունն էի ուզում, այս աղոթքը ձեռքս ընկավ.

Տեր, մեր ծարավը հագեցրու անձրևով և տարածիր մեզ վրա Քո բարությունը։ Ամենուր գեղատեսիլ բույսերի համար անձրևային ամպ ուղարկիր։ Եվ մրգեր շնորհիր արարածներիդ և մեռած հողերը կենդանացրու բողբոջների բացվելով և սիրելի հրեշտակներին ու մեր ճիշտն ու սխալը գրանցողներին ներկա դարձրու։ Օգտավետ անձրև, առատ, ամենուր, մեծ կաթիլներով, հուժկու և արագ: Որպեսզի բոլոր մեռածները նրանով վերակենդանան, և այն, ինչ պետք է աճի, դուրս գա հողից, և ընդարձակվի հանապազօրյա հացը: Ամպերի կուտակումից հաճելի, որ հովհար դառնա, և նրանցից լսվի կայծակի որոտը, ոչ թե ոչնչացնի, և ոչ թե կայծակը խնդա, ու ամպը չարտասվի: 
Տե՜ր Աստված, մեզ հագեցրու այն անձրևով, որ մեզ օգնական լինի:

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Արագ եմ հագնվում, կեսօրն է մոտենում, ես պիտի դուրս գամ… Ինքնաբերաբար կանչում եմ.
— Պրծեք, ես պիտի գնամ քառասունքի…
— Քառասունքն ի՞նչ բան ա,  որ գնում ես, պա՛պ…
Դավիթ Բլեյանը մեր տան մի ծայրից վազում է մուտքի դռան մոտ…
— Իմ Համլետ ընկերոջ մահվան քառասուներորդ օրն է, Դավի՛թ, կարգով այցելում ենք…
— Հա՞… Լավ եք անում… Ես ուզում եմ տեսնեմ՝ մարդը ոնց ա մեռնում, ինձ հետաքրքիր է…
— Ի՛նչ ասեմ. ամենաանմեղը հորդ մահը կլիներ… բայց դե…
— Էդ ո՞վ կտեսնի… պապ… Ես ուզում եմ իսկական մահ տեսնեմ…

Կրթահամալիրի տնօրենի օբյեկտիվից:

Ֆոտոխմբագիր՝ Սոնա Փափազյան
#1284

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օ՜, մանկություն իմ ոսկեծամ․ քեզ այցի եմ գալիս․․․

Շաբաթ երեկոյան Դավիթ Բլեյանն անհամբեր ինձ էր սպասում նոր հանդերձանքով. ո՜նց չի ցուցադրվի։ Այսպիսի ֆոտոշար ստացվեց։ Ապրիլի 25-ին՝ երեքշաբթի օրը, նոր կոշիկները կտանի դպրոց-պարտեզ․․․ ընկեր-ընկերուհիներով խաղան․․․ Կրասավեց։

Որ ամեն անհատ հասկանա, որ ինքը լույս է. ..

Չէ՞ որ լույսի մոտ խավարն անհետանում է և դառնում անզոր։ Շուշան Բլեյանի լույսը, որ իր մեսենջերով ժամից ավելի պարուրեց մեզ․․․ Շուշոյի ձայնով-հումորով-ծիծաղով, տեսքով՝ դիմախաղով-անցումներով, մազերի թատրոնով․․․ նոր պրոֆիլով հետո, որին

Լավ լուր է, թող ճախրի…

Չգիտեք՝ իմացաք, իմացաք՝ տարածեք․․․ Լավ լուր է, թող ճախրի։