Երեկվա օրը սկսեցի «Արթմեդ» բժշկական կենտրոնի թ. 10 պալատում, հարազատ մարդու՝ Համլետ Խաչատրյանի հետ։ 37 տարվա անընդհատ ընկերություն, միշտ հետաքրքիր, միշտ ասելիքով մարդ, ում նկատմամբ ես ունեմ նաև սովորողի երախտագիտություն…. Հեշտ ժամեր չէին։  Ի՞նչ չտեսած Տիարի համար արտասովոր վիճակ է…

Օրը շարունակեցի հարազատներիս հետ Նազենի Հովհաննիսյանի՝ իր նման խնամված, իր նման գրավիչ տանը։ Էմմա քրոջս՝ Նազենի-Էդիտա-Սուսան քույրիկներիս մայրիկի ֆիզիկական հեռացման այս օրը… մենք 2011-ից միասին ենք անցկացնում։ Էմմա ժողովողը շարունակում է մեզ հավաք պահել։  Քույրի՜կ ջան։

Արդեն ուշ, շատ ուշ գիշեր, շատ հոգնած, տպավորություններից ջնջխված՝ սիրելի ընտանիքով ստացանք Ձյունանուշիկի շնորհքին, վարքին արժանի այս նվերը. նվեր ոչ միայն մեզ համար։ Դիտեք և կհամաձայնեք։

Սիրով՝ սիրելի ընտանիքին․․․
Արմինե Թոփչյան

[youtube https://www.youtube.com/watch?v=mwRyRVLI1ac?rel=0]

Իսկ ես շարունակեմ օրվա գրի անոնսը՝ հրապարակելով տարեմուտի իմ ուսումնական նախագիծը։

Կրթահամալիրի տնօրենի գրի տարեմուտի թողարկումները՝ ամանորի հանդիպումներ կրթահամալիրի TV-ռադիո խմբագրություններում՝ ուղիղ եթերով, զրույց-հարցազրույցով, տեսանյութ-նվերներով, շնորհավորանք նվերներով…

Սկսում ենք. դեկտեմբերի 21՝ օրը Արմինե Գյոնջյանի դասարան TV-ի հետ։

#1245

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ուսուցիչ ըլլալ․․․ փորձե՞ր եք բնավ

Աստղիկը մինչև Նոր տարի է դառնում 40 օրական․․․ Հասո՜ւն է․ որքան էլ իր ութերորդ նոր տարին թևակոխող Դավիթ եղբայրը իրեն «պուճուր»-ով է դիմում… — Պուճո՜ւր․․․ Աստղիկը կարողացավ իմ օգնությամբ օրորոցից

Նախատոն, Տոնի ավագ շաբաթ, ու ես sos եմ հնչեցնում…

Արփինե անունով երիտասարդ ծնողը Դպրոց-պարտեզից ինձ հուզեց իր ուշադրությամբ-հետևողականությամբ-նրբանկատությամբ… Տպավորվել էի նրա ակտիվությամբ-բարեկրթությամբ՝ կլոր սեղանից։ Իսկ հիմա Մայր դպրոցում դեպի երաժշտական ուսումնական կենտրոն քայլելիս լսում եմ նրա շփոթեցնող հարցը. —

Մեկնարկը տրված է…

Հայ-ֆրանսիական հանրակրթական կամուրջներ։ Կրթահամալիրի տնօրենի հուլիսի 5-ի տեսագիրը՝ Արմինե Աբրահամյանի։