Կրթահամալիրի կենտրոնը, որ Երևանի Սուրբ Երրորդություն եկեղեցուց Րաֆֆու փողոցով է բաժանվում, Ճրագալույցի պատարագից հետո մեծ թվով սեբաստացի սովորողների, ուսուցիչներ, ծնողների ու բարեկամների համար արդեն երրորդ անգամ ավանդույթի ուժով դարձավ Ավետիսի փոխանցման, Ուսուցչի հայտնության ուրախության հավաքատեղի` ջերմ, լուսավոր, տոնական զարդարված, ընդարձակ… որպես եկեղեցի, որ ժողովուրդ է նշանակում: Տեսեք՝ մեր «Սեբաստացի» TV-ն հիշեցնում է2013-2014-ի հունվարի 5-ը Մեդիակենտրոնում, և ArtTV-ն ներկայացնում է 2015-ը։

Ճրագալույցի պատարագը մի մասով անցկացրի Շուշանի և Արևիկի հետ. Դավիթ Բլեյանի հետ որոշել էինք պատարագել անժամանակ հիվանդացած Շուշանի հետ. տունը խնամված, իստակ էր, մեր ներսից եկող սուրբ լույսով խաղաղված` որպես եկեղեցի… Ինչ հրաշալի էր, Ուսուցիչ, այն ժամանակը, որ ես ունկնդրում-վայելում էի Քո հայտնության առիթով Շուշանի, Արևիկի ու Դավթի հարազատությունը. որքա˜ն երջանիկ է Դավիթը` իր բոլոր քույրերի նվիրումով… Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր տաճարի ճանապարհին թվարկում էինք Դավթի հետ անունները իր քույրիկների, և´ զվարճանում, և´ հաշվում… Նույնքան պաշտպանված է, վստահ եմ, նրանցից յուրաքանչյուրը Դավթի ուժով, ամենահասությամբ, արդարությամբ…

Եկեղեցին լեցուն էր Ուսուցչի հայտնության վկայությամբ սքանչելիորեն ոգևորված հարյուրավոր մարդկանցով… Ի˜նչ լավ է, որ նաև այստեղ են մեծ թվով սեբաստացիներ Կարինեն Աղամյան, Նունուֆար Սմբատյանը, Շամիրամ Պողոսյանը, Մերին Գրիգորյան, Անահիտ Հարությունյանը… Բոլորին չես տեսնի ու չես թվի: Ի˜նչ լավ է իրեն զգում, կարևոր, Դավիթը Բլեյան, որ ինչպես միշտ, արժանավոր է իրեն պահում եկեղեցում… Այս անգամ՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչում, անցած անգամ՝  Սուրբ Երրորդությունում, մի ուրիշ առիթով՝ Սուրբ Զորավոր Աստվածածնում. եկեղեցին մեկն է… Առաջարկում եմ այս տեսանյութը, որ ապրող համայնքի Ավետիսի հավաք է։

Այսպիսի համերգ-ունկնդրում-օրհնություն, աչքալուսանքի սեղան, այսպիսի մարդկային շփում-հարազատություն ցանկացած շինություն կվերածի եկեղեցու… էլ ո՞ւր մնաց սեբաստացիների Արվարձան-Բանգլադեշի կենտրոն գործող մեր Մեդիակենտրոնը` իր բազմաթիվ սեբաստացիներով… Ու ամենահարմար պահն է. ես հայտարարում եմ Մեդիակենտրոնում մշտական-պարբերական, նախօրոք հայտարարված խաղացանկով համերգային-թատերական բեմահարթակի գործունեության մեկնարկի մասին… Կտեսնեք, ասելիք կդառնա մեր նոր հարթակը, սպասված, ցանկալի… այնպիսին, որ ամեն մի արվեստագետ, երաժշտական-համերգային խումբ, որ թեկուզ մի օրով լինի Երևանում, կուզենա երևալ այդտեղ…

Սուրբ Ծննդյան ավանդույթի ուժով նաև այս անգամ Սուրբ Ծննդյան պատարագը սեբաստացիներով հունվարի 6-ին միասին լսելու հնարավորություն ունեցանք Աբովյանի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում, ինչպես 2014-ին՝Գեղարդում։ Հարցնում են՝ ինչպես ենք կատարում եկեղեցու ընտրությունը։ Իմ բլոգում հրապարակում եմ չափանիշները՝ 2016-ի Սուրբ Ծննդյան պատարագի վայրը ընտրելու համար՝ Երևան քաղաքին մոտ լինելը, պատարագի սրահի ջեռուցված լինելը, եկեղեցու երգչախմբի որպիսությունը, եկեղեցասեր համայնքի առկայությունը։ Սուրբ Հովհաննեսի արական երգչախումբը եզակի է իր որակով. վստահ եմ, որ առաջիկայում համերգ-նախագծով երգչախմբին կրթահամալիրում լսելու հնարավորություն կունենան նաև իմ օրագրի ընթերցողները։

Դավթապատում` Սուրբ Ծննդյան տոնին արժանի

Դավթի ավտոպարկը Սուրբ Ծննդյան օրով երկու երևելի համալրում ունեցավ. Սվետա Ճաղարյանն ու Լիլիթ-Պիլոն նվիրեցին Դավթի մշտական ուշադրության առարկա վերամբարձ կռունկ` դեղին, սլացիկ, իսկականի նման գործող… Շուշանը շուտ առողջանա, ու մենք Սուրբ Ծննդյան տոնի շրջանակում իր ուսուցիչների տանը վայելենք Սվետայի մայրիկի պասուց տոլման, որն իմ 2014-ի ցանկությունն է… Շուշանը հունվարի 12-ի 13-ի սահմանին մեկնում է Վիեննա… Ամիսը տարուց գոնե 12 անգամ արագ է թռչում, իսկ այսպիսի ինֆլյացիայի շրջանում… Ամիսն անցավ…

Սեբաստացի Գասպարյան-Հարությունյան ընտանիքի նվերը` խաղալիք գունեղ շոգեքարշները, նվիրելու պահից սկսած անբաժանելի են Դավթից… Մակարդակ` բացականչել է մեր հայտնի ռուսիստ Իրինա Արկադևնան, ում Աննա և Առնոլդ Բլեյանները օրերս հանդիպել են Աղվերանում, հիացել են:

– Այո, այո,- առանց լսելու, գրից չկտրվելով ասում եմ ինձ կպած Դավթին… Առտու ժամը վեցն է…
– Ի՞նչը այո-այո: Առանց լսելու` ինչ եմ ասում, այո-այո՞,- ծիծաղում է Դավիթը,- ասում ես, որ գնա՞մ, չխանգարեմ, գրե՞ս:
– Այո, այո,- ասում եմ: Դավիթը ծիծաղում է, հեծանիվը քշում մոր մոտ, որին, ինչպես և ինձ, միամիտ թվում էր, որ առավոտվա 5-6-ը ապաստան է Դավթից` այլ գործերով զբաղվելու համար…

– «Սեբաստացի» ռադիոն մնացել է (ե՞րբ անեմ, տիար ջան, ասա), այսօր մայրիկիս առաջին Զատիկն է, մարդիկ գան` ի՞նչ ասեմ, Դավթով արդարանա՞մ, ծրագրերս մնացին, քննություններս… ծույլիկ-ծույլիկ ո՞ւր գնամ քննության: Կգնա՞ս, քննություններս կտա՞ս, Դավիթ տղա:
– Ես Դավիթ տղա չեմ, ինձ տղա մի´ ասա, ես Սասունցի Դավիթն եմ, կգնամ… ի՞նչը տամ…

Տոներին այս Դավիթն անընդհատ է. չի քնում ցերեկը, հիմա էլ արթնացել է իր նոր շոգեքարշ խաղալիքները գրկել, հեծանվով ման է գալիս… Իսկական ընտանեկան առավոտ ստացվեց… Արմինեն ասում է, որ Սուրբ Ծնունդը նշում են մինչև հունվարի 13-ը… Այդպես էլ կանենք. ինչ կամ ուր ունենք շտապելու, մեր վրացի բարեկամներն ահա հաստատել են Թբիլիսիի Գլդանից իրենց գալը, միասին կճանապարհենք հին տարին, ետարձակուրդային ուժով, Սուրբ Ծննդյան-հայտնության ոգևորությամբ կազդարարենք նոր 2015-ի մեկնարկը… Եթե բարեխիղճ և անկեղծ ենք որպես Ուսուցչի հետևորդներ, Նունե Մովսիսյանի բլոգային սպասարկմամբ «Սուրբ Ծնունդ և ամանոր» նախագիծը կդարձնենք ուսումնական…

– Դավիթ, մի´ խանգարի, թող…
– Դու ես խանգարում ինձ: Հեսա հայրիկը կգա, կասեմ` ականջներդ կքաշի…
– Հայրիկը արջն է, մայրիկը Մաշան է:

«Արջն ու Մաշան» սիրած հեքիաթներից  է դարձել, որ օրը մի քանի անգամ, ինչպես «Կարմիր գլխարկն» ու նկարազարդ «Գնդիկ Բոքոնիկը», պատմել է տալիս…

– Գայլը հայրիկն է, ես Կարմիր գլխարկն եմ, մայրիկն էլ մայրիկն է… Չես նեղանում, չէ՞, հայրիկ:
– Չէ, չեմ նեղանում… Հիշո՞ւմ ես, Դավիթ, մեր հեքիաթում Շողիկ տատիկն էր գայլը…

Զատկական թեմաներով այս գրավիչ-անվերջ պատմությունը` հաջորդ գրերում…

 

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Թեժ ուսումնական ամառ կրթահամալիրի Բանգլադեշում…

Հասմիկ Ղազարյանի ուսումնական ամառվա հուլիս-օգոստոսին ուղղված առաջարկը իմ փոստում, Կարինե Պետրոսյանի հրապարակած ճամբարական շաբաթվա օրացույցը, Նունե Մովսիսյանի՝ հայոց լեզվի քննությունների վերլուծությունը… Ամառային դպրոցի՝ իմ փոստում ավելացող առաջարկները վկայում են թեժ ուսումնական ամառ

Դավիթ Բլեյանի հարցերով երկրաշարժի կիրակի

Օրը, Խաչվերաց տոնը, կիրակին անցկացրինք Դավիթ Բլեյանի հետ, ու գիրն էլ Դավթի մասին է․․․ Սրանից հեշտ-սիրելի գո՞րծ․․․ Էս խաբլան-անհոգնել-միշտ մազալուի մեծախոսությունները-անցումները, զվարթացումները հազիվ հասցնում ենք ես ու Արմինե մայրիկը մեր

«Ուսումնական Էջմիածին» նախագծի մեկնարկ

«Ուսումնական Էջմիածին» նախագծի մեկնարկն է եթերում: