Դեկտեմբերի առաջին օրը, ձմռան առաջին օրը, դեկտեմբերի օրացույցի գործունեության ու նրանով որոշված «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ. դպրոցը ամանորի բաց արվեստանոց» նախագծի առաջին օրը, Սլովենիա գործուղումից վերադարձած մեր Սոֆիի ծննդյան օրը… սա եմ համարում ավետիս ու շնորհավորում բոլորը միասին մի «Ավետիսով»…
Երախտագիտությամբ անհոգնել հիշեցնելու եմ իմ պատումի-օրագրի ընթերցող-չընթերցողին. առանց հուսալի օգնականների՝ Սուսան Մարկոսյան և Արմինե Թոփչյան խմբագիրների (հա-հա, համահեղինակների), օրվա հրապարակման ֆոտոխմբագիրների, Լուսինե Մամիկոնյանի, Արմինե Աբրահամյանի… չլինելու-չտեսնելու-չլսելու բան էր էս 1225-րդ անընդհատը, տասնյակ ու տասնյակ տեսաելույթները… Բա իմ ուղիղ եթերնե՜րը… Բա իմ գիրը տարածողնե՜րը… Բա ինձ օրհնողնե՜րը… Իմ գրի լուսանկարները առանձին պատում են, որոնց ես ծանոթանում եմ հրապարակված` mskh.am-ի, bleyan.mskh.am-ի, իմ ֆեյսբուքյան էջերում…
Մայր դպրոցի կենտրոնական խոհանոցից… [youtube https://www.youtube.com/watch?v=pywcASD8PaU]
Այս նկարաշարը բացառություն է, շնորհակալ եմ իմ կնոջը՝ Արմինեին, պահերը որպես այս օրվա պատում ֆիքսելու համար… Վեց տարեկան դարձող Բլեյան Դավթին քանի՞ անգամ եմ լողացրել… սկսած մեկ տարեկանի՞ց, Արմինե… կա՛մ ամեն օր, կա՛մ օրը մեջ, երբ հանգամաքներին-Դավթի ծուլացումներին եմ տրվել… Իսկ այս լուսանկարում մեր սիրելի Ադրիանան է… Դավթից ստացած, Դավթի հատուկ ընտրած շորի հետ… Հուզիչ է. չգիտեի, իմացել եմ երեկ առավոտյան՝ Ադրիանայի հիշարժան ծնունդից հետո (Դավիթը հրաժարվում է ընդունելուց, որ Ադրիանան վեց տարեկան է դարձել՝ ինքը հինգ է, ու վերջ…) Դավիթն ու Արմինե մայրիկը մտնում են խանութ Դավթի պնդմամբ, ու սրահից Դավիթը Ադրիանայի համար այսպիսի ընտրություն է կատարում… Բա փաթեթավորո՜ւմը, ձեռքին բռնե՜լը, սպասո՜ւմը ողջ ճանապարհի, հանձնո՜ւմը… Մամա՜-ջա՜ն…
Լուսանկարները` Արմինե Աբրահամյանի
Մեր տղան այս ոնց մեծացավ, տեսնես դեկտեմբերի 12-ին քանի՞ տարեկան է դառնալու, և ի՜նչ է կատարվելու այդ օրը… Բոլորիս ու այսպիսի ուրախություններ-հոգսեր…
Կամ այսպիսի. մեր երաժշտության դպրոցի քանի՞ սան տանը գործիք չունի անհատական, կամ գործիքը լարված չէ… է՜, լարենք, Ձմեռ պապի հանձնարարությամբ, նոր տարվա ուրախությունը «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ» նախագծով նաև ընտանեկան-անձնական է, որ մեղեդին հնչի… Երեկ այս մասին էինք խոսում մեր Հասմիկ Մաթևոսյանի ու Սվետա Ճաղարյանի հետ։ Հասմիկը, ոգևորված Մելինե Մարտիրոսյանի ջանասիրությամբ, առաջարկեց Մելինեի դաշնամուրից սկսենք։ Իհարկե, և առանց բացառության…
Ձմեռ պապին նոր տարվա-հին տարվա ելումուտին՝ դեկտեմբերին այսօր սկսվող, չի կարող չհետաքրքրել ամենօրյա սննդի-դպրոցական ընդմիջման կազմակերպումը սովորող-ուսուցիչների համար կրթահամալիրով մեկ… Առանց մաքուր-գրավիչ-վստահելի-առողջաբեր խոհանոցի ամանորի մեր ծեսը, «Դպրոցը ամանորի բաց արվեստանոց» նախագծով յուրաքանչյուր օրը՝ կրթահամալիրում, թե տանը, խոցելի կլինեն… Երեկ մենք վճռական սկսեցինք Մայր դպրոցում փոփոխությունները, այսօր շարունակենք՝ կրթահամալիրով մեկ… անհատական-ընտանեկան վիճակի բերենք։ Խոհանոցային խոհերն անպակաս են լինելու իմ գրից, պատումից, օրվա հոգսից…
Միջին դպրոցի խոհանոց-լաբորատորիայում…
[youtube https://www.youtube.com/watch?v=hc_3GvQ204M]
Քոլեջի «Արձագանգ» ռադիոն հինգ տարեկաններին հնարավորություն է տվել ներկայացնել, հասկանալի՞ մեծերին, անհատական ձեռքբերումները 2017-ի սեպտեմբեր-նոյեմբերին… Մի՛ սպասեք դեկտեմբերիկ ստուգատեսին… այն այսօրվանից սկսած՝ իր ձմեռային իրավունքների-հոգսերի շրջան մտավ… Ձմեռ է օրացույցով, սեբաստացիների ձմռան առաջին օրը: Իմ հոգսերի մեջ օրվա-շաբաթվա դեկտեմբերի 4-ից սկսվող հանրապետության նախադպրոցական հաստատությունների մանկավարժական աշխատողների պարապմունքների պատրաստությունն է … Գյումրիից 22 հոգիանոց խումբ է հայտագրվել: Բարի մեկնարկ սրանով «Ուսումնական Գյումրի» նախագծին, վառ ընթացք 2018-ին, նաև անհատական ձեռքբերումներ… Գյումրիում ունենք վրացերենի ուսուցման՝ որպես իր ընտրած լրացուցիչ կրթություն, երրորդ հայտը Գյումրու տնտեսագիտական վարժարանի տասներկուերորդ դասարանցի Մարիամ Սուքիկյանից…
Խորհրդավոր գործուղում-արձակուրդն ավարտող և «Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ. դպրոցը ամանորի բաց արվեստանոց» նախագծի համակարգումը լիարժեք ստանձնող տիարը խոստանում է՝ այսպիսին կլինի և նախադպրոցական դաստիարակների վերապատրաստման կազմակերպումը՝ բաց-արվեստանոցային, որպես Ամանոր և Սուրբ Ծնունդ, գույներ, ձևեր, ազդեցություններ…
Ավագ դպրոցի խոհանոց-սրահում…
[youtube https://www.youtube.com/watch?v=v6hzsEozw98]
#1225