Լրագրող Բահրամ Բատիևը Բաքվից ինձ քանի օր հանգիստ չէր տալիս… Ես էլ ներսից այնպես չէ, որ խաղաղ եմ, այս օրերին իմ ողջ երևակայությամբ՝ մտքով-համակվածությամբ-խիզախությամբ հայ-ադրբեջանական հակամարտության այս իներցիոն ընքացքի բեկման հեղինակային նախագիծ եմ մշակում… Երկար հետաձգում էի մեր առցանց հանդիպումը Բահրամի հետ. ըստ Արմինե Թոփչյանի գտած հղումի ունեցել ենք խոսակցություն Բահրամի հետ haqqin.az-ում, 2016թ-ի փետրվարի 10-ին: Ինչպես մեր ուրբաթը անցած, հինգշաբաթից շուտ եկավ, այնպես էլ մեր հեռախոսազրույցը… Պարզվեց, որ Բահրամին ավելի պրոզայիկ հարցեր են հետաքրքրում… Որ չվերապատմեմ, ահա իմ հարցազրույցը՝ ստացված մեսենջեր-ֆեյսբուք գործիքներով, ամբողջությամբ: Ես լրագրողին հրավիրեցի Հայաստան, Երևան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, իմ ընտանեկան օջախ… Կուզեմ շարադրել իմ մտածումները հետաքրքրվածների համար, հատկապես որ Բահրամը այնքան կիրթ-վստահելի կազմակերպեց մեր արդեն երկրորդ հանդիպումը:

Շախմատի առաջնություն Հյուսիսային դպրոցի տանիքում:
Լուսանկարները՝ Տաթև Աթոյանի։

Մարգարիտ Սարգսյանը մեր՝ միջին դպրոցի ղեկավարը, ծոցվոր է, իմացեք իմ գրով. ավելի կարևո՞ր բաներ հայտնելու համար է իմ գիրը, ծնունդի՞ց էլ կարևոր… Մեր ասվածը այսպես է լինում. տասնամյա ուսումնառությամբ կրթահամալիրում (իր ժամանակ սեբաստացի պարտեզները դեռ չկային), հետո Երևանի համալսարանում  ուսումնառությամբ հայ բանասիրության, հրավեր-վերադարձով մայրենիի ուսուցչի, գրական ակումբ-«Լուսաստղ»-ով պատանեկան, ընթերցողական կամուրջներով, նախագծերով ուսումնական… Սեբաստացի է, երկու տարեկանից սկսած, իր Նարեկ որդին, ում երեկ հանդիպեցինք, յոթ տարեկան, ծանր պայուսակով, ուժեղ ֆիզիկապես, մոր պաշտպան… Որքան ուրախ եմ, ուրախ ենք Մարգարիտի համար, ա՛յ, համարձակ-ոգեշնչվածը այսպիսի քայլերն են մեր աղջիկների. թե չէ՝ գործ է, էլի՜, Արմինե Թոփչյան, թեկուզ հեղինակային մանկավարժության, համեստ-անընդհատ… Ծնունդն ուրիշ է. հետո էլ առանց երեխայի, կասի մեր Գևորգ Հակոբյանը, ի՞նչ մանկավարժություն, ուրիշը բերի, դուք աշխատեք-կրթե՞ք… Բերեք էլ, կրթեք էլ, ինչպես, տեսեք, Մարգարիտ Սարգսյանն է անում… Մարգարիտը ամենաշատն անհանգստացած է իրեն փոխարինողի հարցով, իրեն բնորոշ մեղմությամբ-կարևորությամբ մեկ էլ կհարցնի՝ բա ո՞վ է, տիար, ինձ փոխարինելու… Ես, իմացեք, որքան էլ իբր նորարար-խիզախ-անցումների մարդ, նախապաշարումներ ունեմ, երբ ծնունդին է վերաբերում… հլը թող օրը գա….

Բայց քանի որ հարցն օրագիր եկավ, քանի որ սեբաստացիական համալրումը, որևէ ձևով, սովորողի՝ մուտքի ճամբար, ուսուցչի՝ վերապատրաստում, կամավորական աշխատանք, մուտքի ճամբար, փոխարինող ուսուցիչ, թե դպրոցի, ուսումնական կենտրոնի ղեկավարի, մեզանում հետևողական բաց է արվում. վստահեցնում եմ յուրաքանչյուրիդ ու մեկընդմիշտ, զերծ որևէ արտաքին-կողմնակի-անարդար, ոչ մանկավարժական միջամտությունից, համոզիչ: Ահա ինչու եկեք սկսենք միջին դպրոցի ղեկավարի համար թեկնածուի որոնումը՝ առաջադրումը, ուսումնասիրումը, ուսուցումը… Կարևոր է, որ փոխարինողը դպրոցի ղեկավարման (հեղինակային մանկավարժության կազմակերպման) փորձառություն-պատրաստության անցնի մինչ գործի իրավական ստանձնումը, էլ չեմ ասում Հայաստանում հանրակրթական հաստատության ղեկավարի համար պարտադիր ղեկավարման իրավունքի հավաստագրի ստացումը…

Կրթահամալիրի Գրական ակումբի պարապմունք:
Լուսանկարները՝ Արմինե Թոփչյանի:

Մինչ այդ Մարգարիտին շրջապատենք մի ուրիշ, իրեն արժանի սիրով-գորովանքով այնպես, որ մեր մյուս դպրոցների ղեկավարների հավեսը ծնունդ դառնա, այդ ճամփով գնան Տաթևը Աբրահամյան, Շամիրամը, Մարթան Ասատրյան, Նառան,  Քնարիկը Ներսիսյան… պահո՜-պահո՜… կրթահամալիրի դպրոցների բոլոր ղեկավարները… Խիզախեք, հաջողակ եղեք. մանկավարժության մեջ էլ, անձնական կյանքում էլ լուծումը հաճախ, ամենից առաջ, ծնունդների մեջ է: Երեկ վարչական խորհրդում կրթահամալիրի Ագարակի՝ մեր յուրահատուկ, հանրապետության մեջ, իհարկե, եզակի ուսումնական կենտրոնի մասին  էր շահագրգիռ խոսակցությունը, սրան նախորդած ուսումնասիրությունը… Ես խոստացա, հիմա նաև իմ գրով, Ագարակի սանիտարական հանգույցի՝ պետքարաններով, ցնցուղով, լվացարանով, հանդերձանով, կառուցումը: Որախ եմ, որ հասել ենք, պարտադրված է այս փուլը: Ուրախ եմ, որ կայացավ մեր երեկվա հանդիպումը: Մեր՝ բոլոր սովորողների ուսումնական կենտրոնը դառնալու միակ ճանապարհը Ագարակ մտնելն է ագարակատիրոջ սրտացավությամբ, խնամքով, խնամքի համար անհրաժեշտ հմտությունների յուրացմամբ… Խորենը Հազարումյան, Լուսինե Աբրահամյանը իրենց աստեղային ժամից չեն կարող չօգտվել: Ինչպես ես` այս շաբաթ օրը Արտենին նվաճելու այս հնարավորությունից…

Հարավային դպրոցի աշխատանքային խումբն Ագարակում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի:

#1183

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ո՞վ հիմա հավես ունի. իհարկե, սեբաստացիները…

Ո՞վ հիմա հավես ունի՝ տարբեր ձևով, տոնայնությամբ, բայց նույն իմաստով աջ ու ձախ հնչող այս հարցադրմանը թե պնդմանը պատասխանում եմ. — Ես հավես ունեմ ապրելո՛ւ, գործելո՛ւ, սիրելո՛ւ. միշտ, առավել ևս,

Այ, այսպես էլ ապրում ենք…

Մի ավտո սեբաստացիներով՝ տանը, ճանապարհին… Ու մեր կյանքը դարձնում ենք գիր նաև։ Ուզում ենք՝ ձեզ էլ հետաքրքիր լինի։ 

Իմ օրը, իմ գիրը՝ որպես մեր կրթական ծրագրի զարգացման-տարածման աշխատանք

ՀՀ ՊՆ  պահանջով ներկայացնում ենք Արատեսի դպրական կենտրոնում մեր ճամբարին աջակցության մեր առաջարկությունը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը, պետության պատվերով, մշակում իրականացնում, տարածում է կրթական այլընտրանքային ծրագրեր: Այդ ծրագրերի բաղացուցիչներից են ավագ