Շնորհակալ եմ, որ գրքի այս մասում դրված են այս տողերը։ Որովհետև եթե ինձ ասեին՝ ընտրիր 10 տող, ես հենց այս տողերը կընտրեի. մնացածը կա՛մ ասված է, կա՛մ մարդիկ կասեն։

Հասարակությունից խլված, մեզանից խլված. շատ կոնկրետ եմ նայում՝ ինձանից խլված, իմ երեխաներից խլված, իմ կրթահամալիրից խլված… Դրա համար ես ասում եմ՝ ես չեմ հասկանում։

Քիչ բան կա, որ ես այսպես չեմ հասկանում, բայց Վանո Սիրադեղյանի բացակայությունը ես չեմ հասկանում… Էդ չի նշանակում, որ տուպոյ եմ, է՜դ աստիճանի։ Էդ նշանակում է, որ շատ էլ խոսել եմ, շատ էլ մտածել եմ, լսել եմ…

Դրա համար ես երեք դիտարկում անեմ։ Տեսեք՝ կհամաձայնե՞ք։

Վանոյի ականջը կանչի։ Մի պահ պատկերացրեք՝ ֆիզիկապես ինչ-որ փուլում ինքը չկա։ Կարող էր չլինել. առաջին շարքում է եղել միշտ… Ուրեմն ինքը հիմա հերո՞ս էր, ազգի հերոս, բոլոր առումներով։ Չեմ ուզում զուգահեռներ անցկացնել, որովհետև Վանոն Վանո է, չի սիրում զուգահեռներ։

Ու պատկերացրեք, որ թե մի բառով էլ ասեինք՝ քսանմեկերորդ դարի Արամ Մանուկյան էր։ Էլի զուգահեռ չեմ ուզում անցկացնել, որովհետև մեծ վերապահումներ կան. ո՛չ Վանոյի դեպքում. հարգանքով Առաջին Հանրապետության անհատի նկատմամբ։

Մեր իրականության մեջ, գոնե 2018-ին, մի բան ես մինչև վերջ չհասկացա, չնայած լսում էի, փորձում էի։
Եթե հետևում էիք, եղավ հայ առաքելական եկեղեցու դեմ մի շարժում, մի հոսանք, բայց ինձ դա չէր այդքան անհանգստացնում։ Ինչ-որ մեկը հասավ Էջմիածին, մտավ Վեհարան՝ քիչ է, բոլորիս աչքի առաջ բարձրացավ Մայր աթոռի գմբեթը ու բոլորիս աչքի առաջ, հրապարակային, սկսեց սղոցել խաչը։ Մեր եկեղեցին այսքան անպաշտպա՞ն… Հիմա էլ որ բացատրեք, ես դա էլ չեմ հասկանա. դրա մեջ շա՜տ վտանգավոր բան կա։ Մնացածը ինձանից լավ գիտեք. մարդիկ պատմական էքսկուրսներ կանեն, կասեն՝ անգամ էս, չգիտեմ՝ որ, նվաճողը էդ բանը իրեն թույլ չէր տվել։ Բայց որ մարդը օրը ցերեկով մտնի Վաղարշապատ, բարձանա ու խաչը կտրի… Ու մենք ապրեցինք, չէ՞, բայց մարսեցինք, չէ՞, չվերացանք, կանք, նստած ենք, չէ՞…

Որ Վանո Սիրադեղյանը կլինի այսքա՜ն անպաշտպան, ես էդ բառը հատուկ եմ օգտագործում, պատկերացնո՞ւմ եք, մարդը (դեռ գրողական շրջանը, գրքերը թողնենք),  որ ստեղծված էր, հասարակություն, պետություն, երեխա պաշտպանելու համար, ինքը էդպիսին էր… Բայց հիմա պետությունը կա, իշխանություն կա, հասարակություն կա, ամեն ինչ կա, ու Վանոն անպաշպան է…

Դուք չեք կարող ասել՝ ինչու Վանոն մեզ հետ չէ, որովհետև շատ դժվար է լինելու դրանից հետո… Կներեք…

«Վանոյի հետ և առանց Վանոյի» գրքի շնորհանդեսից։

Աղբյուրը՝ 1in.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Այս պարապուրդը, դանդաղկոտությունը բոլորիս քթներից է դուրս գալու

Աղբյուրը՝ 1in.am «Ես երբեք չեմ կարող ապաքաղաքական լինել, եթե զգամ, որ չեմ մասնակցում կամ չեմ ազդում քաղաքական համակարգի ձևավորման վրա, ապա շատ արագ կթողնեմ կրթության ոլորտը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս

Կարդացեք

Ժամը 5-ն է առտու: Ես երկար ու հիմնավոր քնել եմ՝ իրիկունը ժամը 10-ից հաշվեք. խորը քունն ապաքինման նշան է ու արդյունավետ միջոց: Այս հարցում բոլորը միակարծիք են, ինչպես շատ սովորական

«Չի կարելի մանկավարժին ստորացնել, ասել՝ դու յոլա գնա». Աշոտ Բլեյան

Հուլիսի 7-ին կառավարության նիստում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, անդրադառնալով սոցիալական փաթեթների հանգստի ոլորտում չարաշահումներին, հայտարարել է, որ ժամանակավորապես կկասեցվի սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը: Այս առնչությամբ «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում «Մխիթար