Հեքիաթն այսպես սկսվում է՝ լինում է… այսպես ավարտվում է՝ չի լինում, ըստ Դավիթ Բլեյանի։ Այսպես եմ սկսում իմ կախարդական չորս հատ մեկով համարակալվող իմ գիրը…

Հո ամեն ինչ այդպես չի՞ եղել-լինում, ինչպես պատմել-գրել էի, կարծել իմ օր առաջվա գրում։ Իրականը, որ լինում է՝ և՛ լավ է լինում, և՛ վատ…  Նախ՝ երեկ առավոտ, ժամը ութին պարզեցի, որ հեծանվիս ակը նստած է, ու մենք երեքով միասին դուրս եկանք առավոտյան Խանջյան փողոցից Արմինեի մեքենայով… Իհարկե, լավ է. խոսեցինք, պարզվեց, որ Արմինեն ու Դավիթը Երևանյան լճի մերձակա հարավարևմտյան ափին չեն եղել, Երևանյան լճին ընդհուպ չեն մոտեցել… հարյուր հազարների նման։ Լավ է, որ եղանք… խոսեցինք ձկնորսների հետ։

Տեսանք աղբը լճի երկայնքով մեկ… Աղբը պատմական, բնական է, չէր չքվել (վատ է, շատ վատ), այլ ավազանի ջրի մակարդակի նկատելի իջեցումով պայմանավորված՝ թաքնվել էր խիտ եղեգնուտում… Ընդամենը… Թե չէ՝ մաքուր Հայաստա՜ն, աղբից մաքրվող Հայաստան-Երևա՜ն՝ իր միակ լճով… Ցնորք էր ու ցնդեց…

Չհավատացի, չէի ուզում հավատալ։ Օրվա վերջում Արմինեի մեքենայով երեքով անցանք Երևանյան լճի հարավարևելյան ափով, Շենգավիթի կամրջով Զանգվի աջ ափից անցում կատարեցինք ձախ ափ, որտեղ էլ մերոնք առաջին անգամ էին… Տեսանք լճի մերկացած ափերը, երբ ջուրը քաշվել էր… Տխո՜ւր տեսարան։ Ափի իմ ծանոթ օբլեկտները սատկած վիճակում էին (կասի Գրիգոր Խաչատրյանը, առողջություն իրեն) անկյանք, անմարդ, միայն ծանոթ պահակներով… Վատ է, իհարկե… Դավիթը, որ քայլում է հիմա միշտ ուսապարկով, մեջը՝ լողազգեստ ու սրբիչը, համառեց-համառեց, բայց լողալու իրավունք չստացավ… Այդպիսի ուժ անգամ ես չունեցա… Վատ է, շատ վատ։

Լճի լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Մենք երեքով այցելեցինք թերակղզու Արագած 133-ի հասցեով մեր Բլեյաններին՝ բիձա Գեորգիի տղա Յուրիկին ու նրա Գայանե, Գեորգի զավակներին… առաջին անգամ։ Ու ամենամոտիկ հարազատների նման խոսեցինք-քննարկեցինք-որոշեցինք Ծղուկ-Ուխտասար Բլեենց Ուխտի հետ կապված հարցերը… Այսպես մերձենում-հարազատանում ենք. սրանից էլ լավ բա՞ն, որ մնաց մեր երեկվա օրից…

Իսկ նախկին ուսումնարանի՝ վաղուց, 1996-ից բնակելի շենքի շուրջ ամեն ինչ այնքա՜ն վանող էր՝ ո՛չ լիճն էր երևում, ո՛չ գեղեցիկ գետ Զանգուն, ո՛չ մայրամուտը.. Ի՜նչ բլուր, ի՜նչ դիրք, որքա՜ն սիրելի-արժանի մարդիկ, ու այսպիսի… կառուցապատում-բրախած վիճա՞կ, ու դեռ քանի՞ տարի… Մի էքսկավատոր, մի բեռնատար մտնեին ու մի քանի օրում մաքրեին-բարձեին-բացեին… Ե՞րբ և ո՞վ է անելու։

Առօրեական ընթացքը սպանում է կիրքը։ Սիրելու միակ բանաձևը ինձ համար… ազատ լինելն է։

«Կիրքը» ես գործածում եմ որպես հոմանիշ ստեղծականության-հավեսի-թափի-հայտնագործումի… Մեր Սուսան Մարկոսյանի հետ, պարզվում է, նույն խնդրի առաջ ենք, հավաքել-հավաքում ենք լավ-նոր-չդիտած ֆիլմեր ու պատրաստվում դրանք մինչև վերջ դիտելու… Ե՞րբ, ինչպե՞ս… Վատ է։ Լավ է, որ այս պատրաստության ընթացքում ես հայտնաբերում-ճանաչում-սիրելի եմ դարձնում մի նոր անձի… Այս օրերին կիզակետում հայտնի Մոնիկա Բելուչին է, որ չգիտեի՝ հատել է իր կես դարը… Ամեն օր հասցնում եմ իտալական մի գյուղակում ծնված-մեծացած, մեղսավոր գեղեցկությամբ այս կնոջ մասին ինչ-որ բան կարդալ, լսել-տեսնել նրան… Մեկ է, կնոջ հմայքի աղբյուրը խելքն է… Այս կինը բնատուր խելացի է։

«Ժայռ» ճամբարում. լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:

Կրթահամալիրի կինո-ֆոտո լրագրությունը՝ mskh մեդիան, ամբողջանում-վերադառնում է… մեդիակենտրոն։ Անի Սարգսյանի, Մարինա Մկրտչյանի, Սուսան Ամուջանյանի օպերատիվ արձագանքը, իրեր հավաքել-տեղափոխելը վայրկենական հաստատում են նրանց՝ գործող արվեստագետների՝ առօրեականի մեջը ստեղծականը-կիրքը չսպանելու վճռականությունը։ Արտահայտվեք, սիրելիներ, դուք օժտված եք դրա համար։

Ե՛վ մեր լողափային բանգլադեշյան ճամբարների կազմակերպումը միասնական ուսումնականի մեջ օգոստոսին տեսնելը, և՛ օգոստոսյան անշարժությունը սեպտեմբերյան մեկնարկով-ծնունդով-սկսվելով խթանելը, և՛ ուսումնական նախագծերի պատրաստության այս շրջանի ստեղծագործ  մանկավարժի ոգևորումը գնահատեք ահա այս՝ առօրեականի մեջ հետազոտողի-գործչի ազատ արտահայտման կիրքը չկորցնելու անհանգստությամբ։

#1111

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Դավիթը Դավթի սենյակում է, պյուրեն էլ նույն կարտոֆիլն է… համով

— Դավի՜թ, ո՞ւր ես,- կանչում եմ բնակարանով մեկ, անհանգստացած նրա լռությունից։ — Դավիթը Դավթի սենյակում է, պյուրեն էլ նույն կարտոֆիլն է… համով է,- լսվում է հանգիստ պատասխանը։ Դավիթն իր սենյակում

Կա օր՝ որպես մեր ազնվական, արարչական ծագման վկայագիր

Մեր պաշտելի հայրը, մեծ եղբայրս նրան «նախագահ» էր դիմում, նոր Բլեենց թագավոր Շամխալբեկը ծննդյան օր չի ունեցել, մեր ընտանիքում չի նշվել… Ինչպես իմ խորոտիկ-անանեծք-օրհնաշատ Ազիզ տատը, ինչպես ինձ հանդիպած ամենակամային-ուժեղ

Հատուկ դանդաղեցված ընթացքով կիրակի

— Ուզում եմ Լիլիթի հետ լինեմ, իր հետ քայլեմ, ման գամ: Հիմա զանգի, ասա… Կիրակի օրը, արթնանալուն պես ինձ գգվանքի հնարավորություն տալով, այսպես սկսեց Դավիթ Բլեյանը: Ավագ քույրիկ Լիլիթն իհարկե