Բլոգային ուսուցում, ձեռքբերումներ… Սա էր մանկավարժության ճամբարում հունիսի 19-ին քննարկվող թեման։ Մանկավարժության ճամբարային պարապմունքներին ինձ տրված չէ որպես ճամբարական լիարժեք մասնակցելու… հմայքը. ես ուսուցիչ չեմ, ավելին՝ մանկավարժական աշխատող չեմ… Կրթահամալիրում լրացուցիչ կրթության հինգ ճամբար է գործում, սրանց գումարած՝ հուլիսի 1-ին առաջին անգամ կսկսի գործել հայ-բելգիական պատանեկան ճամբարը Հայաստանի ուսանողական ջոկատների շտաբի գործընկերությամբ, երեկ մեկնարկեց «Նոր գեղարվեստ» պատանեկան ջոկատի նախագիծը, որպես հուլիս-օգոստոսյան պատանեկան ուսումնական  ճամբարների նախատիպ, հուլիսի առաջին օրերին։ Հունիսի 26-ին հայտարարված է ընթերցողական բաց նախագծի ու նրա «Սևանի ափին. Վ. Անանյանի հետքերով» բնապահպանական-հայրենագիտական ռազմամարզական ընթերցողական ճամբարի մեկնարկը Սևանի «ծոցում», ՀՀ մշակույթի նախարարի աջակցությամբ։  Հայտարարված է, հայտնի ծրագրով, ՀՀ ԿԳ նախարարության աջակցությամբ, մանկավարժական նորարարության բաց ճամբարի մեկնարկի մասին… Իսկ ես հունիսի 22-24-ը հայ-վրացական հանրակրթական կամուրջներով ուսուցիչ-սովորողների մեծ ջոկատի կրթամշակութային ներխուժման գլուխն անցած՝ պիտի լինեմ Վրաստանում՝ Սամցխե Ջավախեթիում… Ես այս ամենի գործադիրն եմ. ինչի՞ հաշվին ես պիտի ճամբարական աշխատեմ։

Ամառային ճամբար Սևանի «Ժայռ»-ում:
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի

Ինչո՞ւ չի կարելի, որ իր ուսումնական անհատական բլոգի պատասխանատվությունը լիարժեք կրի սովորողը, եթե սովորող է, սկսած 3-րդ դասարանից, ինչպես յուրաքանչյուր մանկավարժական աշխատող… Բա ո՞վ կրի՝ լեզվի պետական տեսչությո՞ւնը, դպրո՞ցը, ո՞վ։ Ինչո՞ւ չի կարելի, որ սովորողի բլոգն ունենա լեզվական խմբագիր-խորհրդատու-օրինական ներկայացուցիչ, ում հետ սովորողն ամեն օր քննարկի նաև լեզվական ինչ-ինչ հարցեր… Դե, խմբագիր-խորհրդատուն էլ հետևի ամեն օր, կարդա սովորողի, ում շահերը ներկայացնում է, հրապարակումները… Ո՞ւմ ենք ուզում կենդանի մայրենիի զարգացման-պահպանության թիվ մեկ պատասխանատու ճանաչել, եթե ոչ անհատին՝ լեզուն կրող սովորողին, նրա ընտանիքին, նրա օրինական ներկայացուցչին… Այո, ինչո՞ւ ենք այսպես կարմրում սովորողի հնարավոր լեզվական սխալների համար, որ մղվում ենք անմիջապես ուղղելու-բլոգը փակելուն… նյութը անպատրաստ հրապարակելու դեպքում… Բլոգը չէ մեր հայտնագործությունը, այլ բլոգով ուսուցման ամբողջական ու ներառական կազմակերպումը, ստեղծական ու մոբիլ։ Աջակցե՞լ են սովորողին-ուսուցչին բլոգին ներկայացվող պահանջները. դրանց բարելավման-փոփոխման ի՞նչ առաջարկներ են հրապարակվել-արվել մանկավարժության կենտրոնում, որ անարձագանք են մնացել… Ամառային ընթերցողական նախագծերը, մանկավարժության ճամբարները լավ հնարավորություն են նաև բլոգային ուսուցման մեր կազմակերպումը, ձեռքբերումները փորձագիտական նոր մաղով անցկացնելու համար:

Մայրամուտը Սևանում…
Լուսանկարները՝ Հասմիկ Պողոսյանի

Ինչո՞ւ մեր 2-5 տարեկանների լողափային պարտեզների, 5 տարեկանների ջոկատների, 6-10 տարեկանների լողափային ճամբարների դաստիարակ-կազմակերպիչները-ղեկավարները շորտով չեն լողափերում կրթահամալիրի Բանգլադեշի, հեծանվի վրա՝ իրենց հեծանվավար ջոկատի գլուխն անցած… Հեծանիվ վարելու-լողի-տրիաթլոնի դասընթացներն անցան, վկայագրերն ստացան, որ ջինսով լողափերում-հեծանվաուղիներում ման գա՞ն, սովորեցնեն ի՞նչ, ինչպե՞ս… ո՛չ միասին, ոչ որպես սովորող-սովորեցնող նախագծով ուսումնական գործունեության…

Երեկ ես կարողացա մասնակցել կրթահամալիրի գրադարանում քոլեջի «Գրադարանային գործ» մասնագիտությամբ դիպլոմային նախագծերի ներկայացմանը, որ պաշտպանությո՞ւն է կոչվում… ո՞վ է պաշտպանվում, ումի՞ց… երբ իրոք բաց է-տեսանելի ուսանողի ողջ ուսումնառության ընթացքը, շոշափելի-արձանագրված նրա մասնագիտական ուսուցմամբ ձեռք բերածը… Ուսանողը, ոգևորված խոսում է կրթահամալիրում գրադարանային գործի՝ իր մեդիա և ընթերցարանային կազմակերպման կենդանի, անընդհատ զարգացող սովորող-սովորեցնող համակարգի մասին՝ որպես այլընտրանք Հայաստանով մեկ գոյություն ունեցող դպրոցական գրադարանների… Ինչո՞ւ հիմա՝ հարցնում եմ, ինչո՞ւ այս հարթակում… Իսկ ինչպե՞ս են ուսանողները դա արել, անում, ձեռքբերումները տարածում ուսումնառության ընթացքում, իրենց հասանելի ֆիզիկական մեդիա միջավայրում… Ուղիղ եթերի արժանի՝ հանրային հարթակ էր երեկվա պաշտպանությունը…

Շրջայց կրթահամալիրի Բանգլադեշով…
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի:

Հետո քոլեջի դասավանդող Գայանե Թերզյանը միջանցքում հիմնավորում էր իր առաջարկը կրթահամալիրի քոլեջում նոր մասնագիտությամբ զբոսաշրջային ծառայությունների մատուցման մասնագետի, զբոսաշրջային ծառայութուններ կազմակերպողի (օտար լեզվի խորացված իմացությամբ) ուսուցում սկսելու մասին… Ո՛չ հետո, հիմա՝ ասում եմ ես, ո՛չ ցանկություն-«լավ կլիներ», այլ որպես նոր ամառային մի նախագիծ դասավանդողների մի խմբի… Ինչպես հունիսի 26-ին սկսվող մանկավարժության նորարարության ճամբարը՝ որպես նախաձեռնող ուսուցիչների մի խմբի նախագծային իրագործում, անպայման սովորողների մասնակցությամբ…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#1075

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ես չեմ հիշում, որ երազած լինեմ…

Ես, հղում անելով Շիմոն Պերեսին (Անուշ Սեդրակյանի այս «Չավանդույթ» տեսանյութը դիտեք-լսեք), պլաններ եմ գծում ու դրանք իմ ամենօրյա աշխատանքով իրականացնում… Այդպիսի պլան է, ասենք, «Ուսումնական Գյումրին»… Իսկ Գյումրիում մեր աշխատանքային

Ամենակարևորը, որ կա, որ տեսա․․․

Աստղիկ Բլեյանը, որ երեկ դարձավ յոթ ամսական, հասունության յուրահատուկ թեստ հանձնեց։ Մինչ այդ էլ Արմինեն պատմում էր․պետք էր ստուգել… Առավոտյան ութն անց է. ես ու Դավիթը ճանապարհվում ենք Բանգլադեշ, Դավիթը՝

Աստծո տված անգին պատիժ կամ պարգև. մեկ է…

Լինում է այսպես՝ գիշերով արթնանում եմ պատմելու ցանկությունից… Այնքան բնական է հիմա իմ երեկվա՝ մի գիշեր նստվածք տված, փրփուրից, առօրեականությունից զատված զիլ ձայները օրագիր բերելը, որ մի քիչ էլ սիլի-բիլի