Միշտ էլ հանդիպում են նրանք, հանդիպել են, բայց այս ամառն ուրիշ է․ նրանք ոչ միայն որոշել են ընթերցողական նախագծեր անել, ավելին՝ տարածել, ավելին՝ մշտական կապի մեջ լինելով։ Դիանա Տատինցյանի նման ամեն մեկն իր բլոգում «գրքամոլիկի» անկյուն կունենա ողջ ամառ, կկարդա ու իր հավանածը կառաջարկի ընթերցել իր գրքամոլիկներին՝ ամառային ընկերներին՝ ծանոթ-անծանոթ, առանց որևէ խտրության, հեշտացնելով նրանց գործը, ներբեռնելով  հայերենռուսերեն-անգլերեն, ինչպես Դիանան՝ իր «Թայմլեսս. սուտակե  գիրք», ավելին, գրքի հիմքով նկարահանված ֆիլմն էլ հրամցնել․․․ ինչպես Դիանան․․․ Ինչպիսի՜ մեդիաընթերցարան կառաջանա ողջ ամառ։
— Պատրա՞ստ ես,- հարցնում է։
Պատրաստ եմ, եթե դու պատրաստ ես:
Ընթերցողական ամառ 2017-ը ընթացքի մեջ է, հիանալի է, ու ես պատրաստ եմ սպասարկելու նրան իմ ողջ ուժով․․․

Սևանի ափին, հայրենագիտական-բնապահպանական-մարզական ընթերցողական ճամբարի մասին երեկվա իմ գրի հղումն ուղարկում եմ մեր բոլոր դասավանդողներին, սովորողներին, ընտանիքներին, սեբաստացի, ոչ սեբաստացի ընթերցողներին․․․ Տարածե՛ք։ Ամառը՝ կարդալու այս շրջանը, այսպիսի մեդիա-ֆիզիկական ցանցում՝ Սևանի ափին մեր, թե Բանգլադեշում՝ կրթահամալիրի որևէ անկյունում, նախագծում, մեդիագրադարանում, ընթերցողական բլոգում բաց չթողնեք։ Նույն Դիանայի, Քնարիկի ներկայացմամբ հրապարակում եմ «Նոր Գեղարվեստ» ջոկատի կազմը, որ երկուշաբթիից իր ճամբարային իրավունքների մեջ է։ Արևիկ Տատինցյան թոռնուհիս և՛ ընթերցողական նախագծով կա, և՛ Նոր գեղարվեստով, և՛ Իզմիրի տիեզերագիական ճամբարի ջոկատով… Բա դեռ նրա եղբայր Վահանի՜ն խոսեցրեք… Իսկական Արևիկ…

Դավիթ Բլեյանը՝ սանիկ Գարիկ Հակոբյանի հարսանյաց ծեսին:
Լուսանկարները՝ Արմինե Աբրահամյանի:

Ե՞րբ է շարժվելու առաջին ընթերցողական գնացքը․․․ Հունիսի 26-28-ին․ հետևե՛ք իմ գրին․ ընթերցող-հիմնադիրների 1-ին հավաքը օրերս հայտարարությամբ հանդես կգա․․․ Հիմա պիտի լինել նորից տեղում, Սևանի ափին, բայց վարպետների մի որոշակի խմբի հետ։  Սևանի ափին ընթերցողական ճամբարը չի կարող չունենալ նաև գրավիչ տպագիր գրադարան, այս ընթերցարան-գրադարան-լողափը կտեսնե՛ք, դրա համար սկսեք պատրաստությունը։ Դիմում եմ և՛ մշակույթի նախարարին, և՛ քաղաքապետին, և՛ իհարկե՝ բոլոր հրատարակչություններին․․․ Պատանիների պահանջած գրքերը տրամադրե՛ք։

Շաբաթ օրվա առաջին կեսի նշանակալից-անմոռուկը Մայր դպրոցում Միքայել-Գևորգի ղեկավարությամբ տեխնոլոգիական ջոկատի գլխավոր վազքուղու-հեծանվաուղու աշխատանքներին մասնակցել-աջակցելն էր․ հիմնավոր պայմանավորվեցինք՝ աշխատելու ենք բարեխիղճ, ունենալու ենք մակարդակ-ուղի․․․

Արարատը Գեղարվեստի դպրոցի հարթակներից…
Լուսանկարները՝ Քնարիկ Ներսիսյանի

Նաև իմ էլեկտրոնային փոստը կարգավորելու գիր է կիրակիինը։

Աշոտ Տիգրանյանի բազում «ծանրոցներից» այս մեկը բացում եմ ձեզ համար․ Վաչե Տերտերյանի հարցազրույցը հայ-վրացական միջպետական հարաբերությունների նոր մակարդակ հաստատելու մասին է։ «Ծրագիրն ապացուցեց, որ սերտ համագործակցությունը և հաստատված մտերիմ հարաբերությունները այն ուղին է, որ տանում է ընդհանուր խնդիրների լուծմանը և փոխշահավետ ձեռքբերուﬓերի արձանագրմանը: Այս փոքր ծրագրերի հաջողությունը ﬔզ մղում է առավել ﬔծ գործերի»։ Որ գործով տեսնենք, պիտի գործին մասնակցենք։ Մենք ջանքեր ենք հիմա գործադրում, որ հունիսի 26-ի մանկավարժության նորարարության ճամբարին վրացական տպավորիչ խումբ մասնակցի։ Իսկ Վրաստան, Սամցխե Ջավախեթի «Հայ-վրացական հանրակրթական կամուրջներով» մեր կրթամշակութային ներխուժման պատրաստությունը վճռական շրջան է մտնում․ ես կիրակնօրյա sos եմ հայտարարում։

Հարգելի պարոն Բլեյան, ողջունում ենք Ձեզ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Մենք իրանահայ ընտանիք ենք, որը չորս տարի ապրում է այստեղ։ Բայց փափագելով, որ մեր տղան՝ Գաբրիել Յադգարյանը  ստանա հայեցի կրթություն և դաստիարակություն, որոշել ենք տեղափոխվել Հայաստան։ Ձեր օգնությունն ենք խնդրում՝ նրան գրանցելու համար Մխիթար Սեբաստացու դպրոցում։ Գաբրիելը, ավարտելով 5-րդ դասարանը, պիտի հաճախի 6-րդ։ Աստված կամի՝ մենք օգոստոսին այդտեղ կլինենք։

Հարգելի Ռոբերտ Յադգարյանի այս նամակին կարելի՞ է իմ գրով, որպես հեռագիր  պատասխանեմ․ համեցե՛ք Հայաստան, համեցե՛ք «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, իհարկե՛։ Ինձ հաճելի է արձանագրել, որ իրանահայ, սիրիահայ ուսումնատենչ սովորողների ավելի ու ավելի մեծ բանակ է ընտրում մեր մանկավարժությունը՝ ամբողջական ներառական, մոբիլ ու ստեղծական, որը տեսե՜ք, տարածվում է․․․ ինքնաբուխ, ինչպես իր ֆեյսբուքյան էջում սեբաստացի Ռուզան Քանանյանն է պատմում․․․ «Փոքրիկ սեբաստացիներ ենք մեծացնում դպրոցում (Բելգիայի «Սևան» հայկական կիրակնօրյա դպրոցի մասին է խոսքը)՝ հավատարիմ մեր դպրոցին: Խորին խոնարհումները մեր տիար Բլեյանին, մեր դպրոցի հիմնադիրներին և բոլոր նրանց, ով հավատարիմ է մեր դպրոցին: Շնորհակալ ենք մեր ճակատագրին, որ մեզ բերեց «Մխիթար Սեբաստացի». ուր մկրտվեցինք որպես ուսուցիչ»:

Կրթահամալիրի տնօրենի ֆոտոօբյեկտիվից…

Սերգեյ Եսենինն իմ թուլություններից է․ երիտասարդական մի շրջան ապրել եմ նրա բանաստեղծական աշխարհում․․․ Վայե՜լք… ու առաջարկում եմ օրագրի ընթերցողին Աշոտ Տիգրանյանի տրամադրած այս հրապարակումը՝ որպես կիրակնօրյա ընթերցման.

О дитя, я долго плакал над судьбой твоей,
С каждой ночью я тоскую все сильней, сильней…
Знаю, знаю, скоро, скоро, на закате дня,
Понесут с могильным пеньем хоронить меня…
Ты увидишь из окошка белый саван мой,
И сожмется твое сердце от тоски немой…
О дитя, я долго плакал с тайной теплых слов,
И застыли мои слезы в бисер жемчугов…
И связал я ожерелье для тебя из них,
Ты надень его на шею в память дней моих!
1915

Լուսանկարը՝ կրթահամալիրի ծնող Նարեկ Հարությունյանի

 #1073

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գնահատման բաց համակարգ. հավելված #2

Հունիսի 15-ի օրագրի հավելվածը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի մանկավարժական համակազմն արդեն երեսուն տարի մշակում, իրականացնում է հանրակրթության իր հեղինակած ծրագիրը՝ ամբողջական ներառական իր սկզբնավորման պահից:  Այլընտրանքային կրթական ծրագրերը, այդ թվում՝ նաև

․․․ Հնարավոր է՝ այն պատճառով է, որ մենք վախենում ենք սիրուց…

Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր, Հոս է սրտիս մեջ դիւթանքիդ ալիք․ Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ Պուտ-պուտ կաթեցուր հոգւոյս սիրաջեր։ Այգ-ցայգի սահմանին, գիշերվա ժամը 3-ն է, ու իմ հարավ-արևմուտք նայող պատուհանը բաց

Ձևը խաղ է անցավոր․․․

Հազար էսպես ձևեր փոխեմ, ձևը խաղ է անցավոր, Ես միշտ հոգի, տիեզերքի մեծ հոգու հետ, ի՞նչ կա որ․․․ Ահա այսպես, տիեզերքի մեծ հոգու հետ, արդեն սովորույթի ուժով, ժամը ութին, երրորդ