Ինձ համար գրելը, ինչպես խոսելը, կարդալը, ծիծաղելը… լռելը՝ կենդանի-անմիջական-անկաշկանդ (իմ բառերն են, ուշադիր նայեք-լսեք՝ ոնց են գրվում-հնչում) անցումներով, հիմա՝ նաև լուսանկարելը… Կուզեի մանկավարժական զրույցներ վարել իմ բլոգում և ռադիո-աուդիո և վիդեո (տեսա) եթերով՝ ամենօրյա՞, ամենշաբաթյա… Կազմակերպումն էլ կա-պատկերացնում եմ-եղել է… «Հյուսիսափայլ» ռադիոյից այս նախաձեռնության տեսքով… ասենք: Մեր միջին դպրոցի, սկսած 4-րդ դասարանից, 5-6-7-8-րդ դասարանցիների լրագրողական ակտիվությամբ հայտնի խմբերը՝ իրենց ուսուցիչ խորհրդատուներով, թող համաձայնության գան… Կարելի է և հանրային ռադիոյի հետ պայմանավորվել, բացի Սեբաստացի TV-ից, էլի մի ուրիշի… Բաց զրույցների մասին է իմ խոսքը, կարող է և բացօթյա-փոխվող կրթական միջավայրում… Այսպիսի մի փորձ-նախագիծ ճամբարային, ե՞րբ, եղել է… Լավ է, մայիսի 29-ի ճամբարային մեկնարկից առաջ՝ տեղին… ինչո՞ւ կրկին չփորձել-նորոգել. միշտ չէ, որ մեզանում հաջողված գործերը-նախագծերը միանգամից են եղել… Երեկ ես չորս եթեր եմ ունեցել «Շանթի», a1+plus.am-ի, «Ազատության», Հանրային ռադիոյի… Տարբեր ձևերով, տևողության՝ լուրերից մինչև ուղիղ եթեր 46 րոպեն… Այսպիսի…
«Հարթակ Գեղարվեստում» ակումբի հյուրն է Անի Հովակը:
Լուսանկարները՝ Մարինե Խաչատրյանի:
Շնորհակալ եմ, սեբաստացի ուսուցիչ-դաստիարակներ, այս գիշերային ծիծաղի՝ գիշերային ուրախության-զվարթի համար, որ պարգևի պես շռայլ ես վայելում եմ գիշերը 3-ին, 4-ին, 5-ին… Կարդում եմ, գրում եմ, Ռոդարին՝ տեսակ-տեսակ Ռոդարին, դիտում… «Քնի կազմակերպումը նախակրթարանում» տեսադասի առաջ քարանում-զարմանում, հետո… մտքեր… նամակներ՝ գրված Դորպատից… Իմ էլ. փոստում այնքան նյութ է շարվել մի ցերեկում-իրիկունում, որ մի մարդու կարդալու-լուծելու-քննելու ծավալ է… Հետո… վերգետնյա անցումները՝ ցուցադրության հարթակ… Սրանք են մանկավարժություն: Շնորհակալ եմ: Հետո 2016-ի շրջանավարտի համերգ-նախագիծը կեսժամանոց… Շրջանավարտ 2017-ի վաղվա ցնծություն-համերգից առաջ կարևոր անդրադարձ է… Մենք երեկ-մեկէլ օրվա չտեսը չենք, տեսած ենք, մեր կյանքով-ապրումով այսպիսի պատմություն ստեղծած… Տեղով մեկ նշաձող, բայց…
Եթե կրնաս, բարձրացիր, բայց գիտե՞ս ուր, մինչև ո՛ւր.
Եվ քեզի հետ ուրիշներն եթե կրնաս, բարձրացո՛ւր,
Բայց մինչև ո՞ւր, մինչև ո՞ւր…
Վ. Թեքեյան
Իմ գրով-բլոգում պատասխանեմ հարգելի-անծանոթ բնակչուհու ֆեյսբուքյան անհանգստությանը… Մի բառով՝ հանգիստ եղեք: Չկրկնելու համար, կարդացեք իմ այսօրվա և այս հրապարակում-գիրը: «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագիծը, որը երկու տարի է շրջանառության մեջ է, տեղադրված mskh.am-ի առաջին էջում, ներկայացված Երևանի քաղաքապետին, Մալաթիա-Սեբաստիա վարչակազմի ղեկավարին, շահագրգիռ լայն հանրությանը, որևէ այլ ենթատեքստ, մտքում պահած, չունի, չի ունեցել: Մեր մանկավարժությամբ ստեղծված դպրոց-պարտեզների ցանցի ստեղծումը երևանցուն է ուղղված՝ նրա առաջնային կարիքի, երեխայի սկզբնական կրթության պահանջի առավել նպաստավոր միջավայրի կազմակերպմանը պատշաճ, կրթության և գիտության նախարարության առաջարկով, որպես ձեռքբերում, ներկայացված է: Խնդրեմ, և՛ կարդացեք ինձ, և՛ լսեք: Ձեր ազատ ընտրությունը ես հարգում եմ… միայն թե մարդավայել-երեխավայել ֆիզիկական միջավայրում գործեն բոլոր ուսումնական հաստատությունները՝ անկախ կարգավիճակից, պատկանելությունից: Մենք դրան ենք անվանում Կրթական պարտեզ:
Դավիթ Բլեյանն էլ իր անհանգստությունն է բերում… Ինչո՞ւ է հայրիկը մայրիկից այսքա՜ն մեծ…
— Հա՞… Դավիթ…
Հայր ու տղա հարգանքով-իրար ուժ-կապ գնահատող հայացքով չափում ենք իրար…
— Հա,- ասում է:
— Քանի՞ տարի է իմ ու մայրիկի տարբերությունը:
Ես մի օգուտ քաղեցի իմ ու Արմինեի այսպիսի տարբերությունից… Դավիթը կարողացավ մի զույգ երկնիշ թվից հանել կենտ երկնիշ թիվ ու ստանալ տարբերությունը՝ կենտ երկնիշ թվով…
— Լա՞վ է, որ ջահել-սիրուն մայրիկ ունես…
— Շատ լավ է, պա՛պ, համ էլ չաղ չի…
— Լավ չի՞, որ հայրդ եմ, հա՛մ պապդ, հա՛մ ախպերդ… հա՛մ տնօրենդ…
— Լավ է, շատ լավ, պա՜պ, միայն դու ինձ ու մայրիկի վրա քի՛չ խոսի… համ էլ իմ այս կառույցը շուտ նկարի, քանի չի քանդվել, ափսոս է:
Նկարում եմ: Մեր զրույցի ողջ ընթացքում Դավիթը կառուցում էր լեգոներով… Ես ծիծաղով նրա անհանգստությունը փարատում եմ…
Երաժշտական գործիքների ստեղծում։
Հյուսիսային դպրոց-պարտեզ, 2-4 տարեկաններ:
Լավ առաջարկ հնչեցրի երեկ հանրայինի եթերում՝ մանկավարժական ձեռքբերումների հունիս… Իսկապես, ձեռքբերումների փոխանցմանը-զարգացմանը պիտի ուղղված լինեն փոփոխությունները հանրապետությունով մեկ, փոքր-մեծ, գնահատելու հարց է, փոխանցելու մեջ, ստացող-տարածողի կենդանի հարաբերություններում կիմացվի-կճշտվի-կորոշվի-կարժևորվի: Այսպես նաև խնայող է: Զարգացման այլ ճանապարհ մենք չգիտենք, երեկ մեր ամեն չորեքշաբթիի կրթահամալիրի ուսումնական օրացույցով որոշված սեբաստացի մանկավարժների սեմինար-պարապմունքի թեման ձեռքբերումների հունիսն էր, դրա փոխանցում-կազմակերպումը՝ որպես Ամառ 2017-ի, հունիսի աշխատանքային անհատական պլան: Գործով-գործի մեջ կա փարատում, անվստահություն-կասկածի հաղթահարում:
Ֆոտոխմբագիր՝ Տաթև Աթոյան
# 1049