Կմոռացվի՞ այս պատումը: Եթե անգամ պատումը մոռացվի, իրենց տեսածն ու զգացածը ո՞նց կմոռացվի: Քանի՜ սեբաստացի այս օրերի ընթացքում իր համար հայտնագործեց Զանգուն, Երևանյան լիճը, Աբովյանին… Քանի՞ բանասեր և ոչ բանասեր նորից ձեռքները Աբովյան վերցրեցին: Քանի՞ ուսուցիչ Աբովյանի Զանգվի գովքը  փոխանցեց իր սովորողին, իր սովորողի հետ քայլեց Զանգվի ափերով՝ Աբովյանի ձայնը ականջներում՝ Զանգի, Զանգի, գեղեցիկդ իմ Զանգի… «Գետը քաղաքում» նախագիծը նոր թափ ստացավ՝ ներառելով ոչ միայն  սեբաստացիների, այլև ոչ սեբաստացիների նորանոր խմբեր: Եվ եթե սրանք չեն ուսումնական պարապմունքները, բա որո՞նք են:
Տիար Բլեյանի հետ անցկացրած այս մի քանի ժամը լավագույն ուսումնական պարապմունքներից էր՝ կենդանի, գրավիչ: Տնօրենի ոգեղենությունը անցնում է բոլորին՝ սովորողներին, ուսուցիչներին: Պատմում է իր ծննդավայրի, իր մանկության կամրջի, իր ընկերների, իր Գետառի, իր Զանգվի մասին: Պատմում է սիրով, ոգևորված: Պատմում է ու ցույց է տալիս: Ոգին փոխացվում է ոգու հե՞տ, տիար Բլեյան: Լսում ենք, տպավորված ենք: Գետառին, Հրազդանին, կիրճին, կամրջին նայում ենք Ձեր աչքերով: Էս ինչքա՜ն սիրուն է մեր Հրազդանի կիրճը…

Նյութը` Մարիետ Սիմոնյանի

 
[youtube https://www.youtube.com/watch?v=bL2oiJ4YH2Y&w=560&h=315]
[youtube https://www.youtube.com/watch?v=qShrZg49HZw&w=560&h=315]
[youtube https://www.youtube.com/watch?v=7_nBNyQytV8&w=560&h=315]
 

Explore More

Դիմում եմ սեբաստացիներին

Սեբաստացի սովորողներ, ծնողներ, դասավանդողներ

Հետազոտական վարժարանի նոր կարգավիճակով ավագ դպրոց

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանի ուղերձը 2022-2023 ուսումնական տարվա շրջանավարտներին, կրթահամալիրի ավագ դպրոցին։

Առանց բազմակուսակցական համակարգի չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին

«Բոլորի ջանքերն ուղղված են ԱԺ ընտրություններին: Առանց բազմակուսակցական համակարգի մենք չենք կարող խոսել քաղաքական դաշտի վերականգնման մասին. դա օրակարգային խնդիր է»,- այս մասին «Առաջին լրատվական»— ի հետ զրույցում ասաց «Մխիթար Սեբաստացի»