… հզոր շրթամբք, վճռահատ, ազդու բարբառով, երկնալից բերանով, քերովբեական լեզվով գոչյաց.
— Հրազդա՛ն, դո՛ւ ես իմ այսուհետև նազելի՛ բնակարան:
Ողջ օրը երեկ ես, իհարկե, հուզված էի (ողջ՝ գրում ենք ղ-ով, ջ-ով, կարդում ենք՝ ղ-ով, ջ-ով)… Մազերս կտրեցի իմ լավ բարեկամ-զրուցընկերը դարձած (դ-ով, ձ-ով, ծ-ով) Իսրայել վարսավիրի (ր-ով, ս-ով) մոտ․ կոկիկ-հավաք, պիջակով… հեծանվի վրա․ մայրս կասեր՝ որ ինձ ամենքը հավանեն… Իսկ հուզմունքս քանի գնաց-ուժեղացավ․․․ Չէ, ինքնավստահության հետ դա կապ չունի․ միշտ կարևոր վստահ եմ, չէ՞ որ ես անընդհատ գործի մեջ եմ… ուղղակի. ավելի համեստ-ամոթխած եմ, քան կարծում եք․… Իրավո՞ւնք է մանկավարժությամբ զբաղվելը, տարատարիք սովորողների, իմ քույրիկ-աղջիկ-ընկեր-եղբայրների հետ այսպես մտերմիկ Աբովյան-Զանգիի՝ իմ հայրենիքի, սրտիս սիրեկանի մասին խոսելը, իրավո՞ւնք է այսպիսի՝ սեբաստացի ընկերակցության ընտրյալ ղեկավարը՝ տի-այրը հաստատվելը․․․ Եղավ․ ծես էր գիտե՞ք, որ սկսվեց ժամը 12․30, «Հարթակում» Գեղարվեստի․․․ որին պիտի հուզվեմ-խոցվեմ-պաշտպանված լինեմ, որ այսքա՜ն պսպղան աչքերի մեջ նայեմ ու…
– Աբովյանը ոչ միայն իմ հերոսն է, ես նրա Զանգի՝ գեղեցիկդ իմ Զանգի գործի, իմ հայրենիի գործի շարունակողը… Ես ուզում եմ Զանգի, Հրազդան, Երասխ, Արազ ճամփեն բացեմ-անցնեմ-մաքրեմ, գեղեցիկդ իմ Զանգի, շողշողացնեմ-խաղացնեմ, չլմփացնեմ․․․ ձեզ հետ, այ խլշտան գառնուկներ…
Զանգի՛, Զանգի՛, գեղեցի՛կդ իմ Զանգի՛… ով քեզ առաջ՝ ուրախ ձայնիվ, բարձրադիր ճակատով, երկնանման պատկերով, արծվահայաց աչոք, հսկայական դիմոք, քաղցրամոք ժպտիվ ողջույն տվեց, քո համն առավ…
Որքա՜ն հուզմունքս խորը-անանց պիտի լինի, որ մոտավորապես նույն բանը ես ասեմ-կրկնեմ ժամեր անց, կրթահամալիրի կենտրոնում, տի-այրի աշխատանքի համար հրապարակավ ինձ ընտրող-հաստատող, սեբաստացի հավաքանիի անունից պայմանավորվող խորհրդի առաջ… Այսպիսի բարձր ատյանի առաջ առանց հուզումի՞․․․ Շնորհակալ եմ, եղբայրներ-քույրեր-ընկերներ․ կրթահամալիրի հարատևության ձևն է եղել-մնում՝ կա, այսպիսի ընտրությունը․․․ Տարոսը՝ ինձանից հետո եկողին։
Հեծանվաերթն ու շուտ քունը չառան-չանցկացրին հուզումն իմ։ Մայրամուտ էր, ինչպիսի՜ մայրամուտ, ու ես սեբաստացի հայրենիի-իմ ճամփին՝ Զանգի-Հրազդանի աջ ափի ճամփի՝ հոսանքին հակառակ, իմ օրով-կյանքով-հեծանվով նշանավոր դարձած բոլոր հարթակներով անցա․․․ Իրիկուն էր, հեծանվիս լույսը չկար, հեծանիվ չքշող-ինձ ընկեր-օգնող Վահրամն ի՜նչ իմանա, հեծանվի ուսուցիչ Անդրանիկը ո՞նց չիմանա դրա անհրաժեշտությունը… Ու ես չէի շտապում, հուզմունքս ճամփին մի տեղ հարկ էր թողնել… Հիմա քնած-ելած, գիշերով 4-ին, գրով հաղթահարվող է… պարզվեց։
Դավիթ Բլեյանը կհաստատեր՝ 999-րդ, ամենամեծ եռանիշ թվով-համարի գրի այս տողերում… ես կամ օտարված և ինքս ինձ մերձ։
Որ ամե՛նը, ամե՛նը, որ մնում էր ետևը,
Իբրև ցնորք անցած —
Թվաց անգին ու քաղցր, հեռու ու անիրական,
Սրբագործված, ինչպես ոսկեղեն հուշ—
Եվ նա քայլեց հաստատ, քայլով սովորական,
Ինչպես գնում են գործի, որ կարևոր է հույժ։
Եղիշե Չարենց
ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման ներկայացուցիչները, Reuter գործակալության այս հաղորդագրության մեջ կարդացի հենց նոր, Թրամփին անվանել են «խորտակվող երկրի հիմար առաջնորդ», որ չգիտի՝ ինչ է Սիրիան կամ Իրաքը…
Երկիր մոլորակի աներևակայելի գեղեցիկ, անսահմանափակ աշխարհագրական բազմազանության ժայռերն այս ընդամենը հիշեցում են իմ գրով, որ 2017-ին ես ամենաարշավականն եմ, տասնյակ նոր գագաթներ-բարձունքներ հայրենիի պիտի նվաճեմ․․․ Ով հասավ՝ հասավ, ով միացավ՝ միացավ․․․ Հետևեք իմ գրին-բլոգին, հետո չասեք, թե դուք քնած… Այ, այսպես էլ, Լուսինե Գասպարյան, Քրիստինե Շահբազյան ջան, հյուսիս-հարավից, արևելք-արևմուտքից հայրենիի ներխուժումով-մաքրումով-ճանաչումով-յուրացումով եմ պատկերացնում իմ գիրը, առաջացած կոնկրետ հարցերի պատասխանով միշտ հուզվող ձեր տիարի ․․․ Ի՜նչ աշխարհ է հարավ-արևմուտքը մեր՝ Զանգիի աջ ափին տարածված, Ռոդարի-ստուգատեսի, բնապահպանական-հայրենագիտական ամենատարբեր ուսումնական նախագծերի համար․․․ Դե, սպառեք, երևակայությունը անսանձ-անվարգ ձիու պես բաց թողեք․․․ թող որ ձեր տիարի հեծանվի ետևից հասնեն․․․ որտե՞ղ կհանդիպեն․․․
Սիրելի Հասմիկ Թոփչյան, նկարչուհի-տեխնոլոգ, մինչ ես մտածում էի՝ ինչ անել ամերիկացի գեղանկարչի՝ ստվերների միջոցով արված այս նկարը, հայտնվեցիր դու քո նախագծով… Բարի մեկնարկ, Ռոդարի-Աղայան ստուգատես, սեբաստացի օրացույցով որոշված, միշտ երևակայության աշխարհում ռոդարիական գործիքներով ու Աղայան-մանուկների հայրենիով։