Այսպիսին է մեր mskh.am-ը՝ մեր մեդիան, մեր դասավանդողների և սովորողների բլոգային պատումներում, տեսանյութերում, ֆոտոշարերում… անմիջական, տպավորվող-հուզիչ, երախտագետ… Ո՛չ Բարեկենդանի արձագանքներն են լռում. յուղ ու բրինձ չէ, որ ասես՝ ա՛յ շաշ, տար պահի, հաջորդ Բարեկենդանի համար է… Ո՛չ ձմեռն է հեռանում՝ իր դահուկ-սահնակով, այս տարի չհալչող ձյան նման, որ ասես՝ լավ, էլի, սկսեք գարնանային ամենամյա ռազմամարզական խաղերը, չպրծա՞նք…

Ես սկզբնակետից մինչև վերջնակետ սահեցի 1 րոպե 42 վայրկյանում… Շատ հավես անցավ, մենք այնտեղ տեսանք մի մեծ շուն, ես սկզբում իմացա, թե արջ է, բայց որ սիրեցի նրան, զգացի թե ինչ բարի շուն էր: Ես դեռ այդպիսի, ահռելի չափսերով շուն չէի տեսել…

Հյուսիսային դպրոց-պարտեզի 5-րդցի Մոնիկա Օհանջանյանի այսպիսի տպավորում-փոխանցումների համար է նաև իր անհատական ուսումնական բլոգը. սեբաստացիները, լսու՞մ եք, այսպիսի հեղինակային տեքստերի քանի՜ մեդիա ժողովածուներ կարող են հրապարակել, յուրաքանչյուր դասավանդող, Մարի Միքայելյանի, թե Օլյա Մանդալյանի նման՝ տեսադարանի… Սրան գումարենք մեր միջոցով մանկավարժական-հեղինակային դարձած ֆեյսբուքը… Ասեք՝ ինչո՞ւ պիտի մենք կարոտենք պաշտոնական թե իբր անկախ TV-ԶԼՄ-ներին, ինչո՞ւ պետք է հիշենք նրանց, ձևեր գտնենք-համոզենք-բերենք, անհարմար զգանք, որ չեկան… Մենք՝ մեր սեբաստացիական աշխարհն իր անհատական ու համայնքային կյանքով, իր զլմ-լուսաբանումներով… Գրել սովորում են գրելով, կարդալով են ընթերցող դառնում, ու տեսողությունը հայացք է դառնում անհատական ֆոտոօբյեկտիվով…

2-4 տարեկանները Չարենցի կամարում:
Հարավային դպրոց-պարտեզ:

Չեն լռում նաև անցյալի արձագանքները իմ փոստում, ինչպես այս մեկը՝ համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի 70-ականների ուսանող ընկերոջ, որ հետո ավարտել է նաև Մոսկվայի համալսարանի հոգեբանության ֆակուլտետը, զբաղվում է նաև մանկավարժական գիտությամբ։

Շատ-շատ տարիներ առաջ, ինչպես հեքիաթում, երբ Դուք համալսարանի ռադիոֆիզիկայի ֆակուլտետի կոմերիտմիության քարտուղար էիք աշխատում, ինձ շատ եք օգնել, կարելի է ասել՝ փրկել եք… Դուք, իհարկե, չեք հիշի, բայց Ձեզ ամբողջ ֆակուլտետը գիտեր ձեր զգայուն-կարեկից լինելու, օգնելու պատրաստակամության մասին… Եթե ոչինչ չփոխվի, մարտի երկրորդ հատվածում լինելու եմ Հայաստանում. սիրով կարող եմ Ձեզ մոտ մի կլոր սեղան անցկացնել, որ նաև յուրատեսակ շնորհակալություն կլինի Ձեր ընկերական օգնության համար։ Բոլոր դեպքերում ուզում եմ ի սրտե իմ բարեկամական աջակցությունը հայտնել Ձեզ և Ձեր ամբողջ դպրոցին։ Հայաստանում ուսուցչուհի աշխատող իմ քույրը շատ է պատմել ձեր մասին, միասին հիացել ենք ձեր նշանավոր ու խիզախ կոլեկտիվի աշխատանքով…

Էս էլ նախընտրական շրջանում հիշեցում հեռուներից, որ չմոռանաք՝ ինչ տիար ունեք։

Պետք էր, ժամանակն էր տեղում, ներխուժումով մասնագիտական արձանագրել-հաստատել, որ սեբաստացի դաստիարակների-դաստիարակ-ուսանողների, Մարինե Մկրտչյանի, Մարինե Ոսկանյանի, Սյուզի Մարգարյանի հեղինակային ջանքերով սկսված երգչախումբ լաբորատորիան կենդանի-քչքչան ընթացքի մեջ է, ինչը Մարիետ Սիմոնյանի, Բուշ Լուսինեի հետ մի առաձնակի սիրով մենք փաստեցինք երեկ Սեբաստիա համերգասրահում մեր, հերթական պարապմունքի ժամանակ: Քչախոս լինեմ, իմ օրագրում այդքան տեղ չկա, մենք պատրաստվում ենք երաժշտական մանկական խաղերի աղայանական-ռոդարիական՝ 2017-ի ապրիլյան ստուգատեսին…

Հեծանվային պարապմունքներ:
Հարավային դպրոց-պարտեզ, 1-ին դասարան:

Հենց այսպես, որպես վերնագիր ու իմ ասածի կնքում՝ գլխարկների անձրև… Միլանում. Ջանի Ռոդարի, կրթահամալիրի քոլեջի թարգմանիչ-գործավարների թարգմանությամբ… Չգիտեմ՝ այսպիսի անձրևներից այս ձյան-ծածկոցը, որ հաստատել է, իրենով արել Երևան-Բանգլադեշը, ի՛նչ կլինի, կհալչի-կգնա՞, բայց որ մարտի 10-ին տեխնոլոգիական ամենամյա ստուգատեսի մեդիաուրբաթ համերգը ոչ միայն գլխարկների-անձրևանոցների հեղեղ, պայուսակների-գլխարկների շքերթ կլինի, ու գարնան օր ու ծիածան… չեն թաքցնում մեր տեխնոլոգ-դիզայներներն ու երաժիշտները…

Որ 8-րդցի Արեն Պողոսյանի անհատական բլոգի գլխավոր էջում փետրվարի 26-ի քիմիայի լաբորատոր նախագիծը կլինի, ու փորձի արդյունքներով «մեր սպասումները իրականացան»… հանկարծակիի եկա: Ստուգեք այս հղումով:

Բայց որ մեր 8-րդցիների Լիլիթ Մադոյանի ուսումնական նախագիծը Ազգային գրադարանի պատմության մեջ երբևէ չխախտված լռությունը կսասանի, ես դա տեսա Բաբաջանյանի  վերգետնյա անցումից, իմ ափի մեջ կարծես. մեր Արենը, Վաչեն, Անգելինան… Սոնան… կանգառում պարելով-պարեցնելով էին սպասում ավտոբուսին… Բա ո՞նց. շարժումը կյանք է, կյանքը՝ շարժվողինը… Գրքատոն-գրական մշակութային ֆլեշմոբ մայրենիի օրերին, Ազգային գրադարանում… Գլխարկների ու (չգիտեմ ինչերի՝ կմիջամտեր Դավիթ Բլեյանը) չկտրվող անձրև… Հետևեք սեբաստացիների մեդիային ամենուր… Էս չցրվող մշուշով պաշտպանվող ձյան ծածկոցը մեր ռոդարիական անձրևներով հալեցնենք՝ գնա…

Ֆոտոխմբագիր՝ Հասմիկ Պողոսյան
#963

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Որ հայրենիքը երես չդարձնի մեզնից, որպես օտարներից…

Թեև գալիս եք դուք ալիքների նման և աստղերի Ձեր ճանապարհի՜ն, ձեր կոչումի՜ն, ձեր ընթացքի՜ն անգետ — Բայց լինելու է ձեր երթը այս դժնի ու լուրթ ափերին Արևներից, աստղերի՜ց ավելի ուրույն

Իրավունքով օրհնության ամենաթափանց զորությամբ

Ավագ հարս Ռոզալիայի օրհնությամբ է Բլեյան Շամխալի մեծ ընտանիքի կյանքը 1961-ից, երբ մեծ-անմոռաց հարսանիքով մտավ մեր տուն… կեսրար-կեսուրով, տալ-տեգրերով, ադե տատով, շեն-հետաքրքիր-բարդ օջախ… Օրհնելով մեզ՝ մի ողջ կյանք ապրեցիր մեզ

Հենց այսպես էլ ապրում ենք Բանգլադեշում, Պողոտայում, այլուր

Գրիգոր Խաչատրյանին է պատկանում թևավոր դարձած խոսքը. «Կրթահամալիրում մենք չենք աշխատում, մենք ապրում ենք»… Իրեն, իհարկե, ասածը չի վերաբերում՝ հիմա նա աշխատել է ուզում ընդամենը… այն էլ առողջությունը չի ներում. ինչ