Եվ քանի որ ինձ արդեն լսել եք Չարենցի հուշարձանի մոտ, տասնյակ ու տասնյակ սեբաստացիների հետ. ով չի լսել, թող կարդա «Առավոտ»-ում, լսի «Շանթ»-ի կիրակնօրյա թողարկումը կամ էլ կարդա իմ վաղվա գիրը….

Եվ քանի որ անցնող շաբաթը հագեցած էր. ամեն մեկը կարդալու արժանի, բաց թողած քանի˜ նյութ կուտակած կլինի: Եվ մի այդպիսի շաբաթ էլ առջևում է…

Եվ քանի որ Դավիթն ինձ բռնել է ու բաց չի թողնի. Չարենցից պրծում կա, Դավիթից չէ…

Այսպիսի կիրակիին ուրիշ խոսքեր ավելացնելն անպատեհ է ու անտեղի… Ես բավարարվում եմ իմ մեդիագրով-մեդիազրույցով, որ ունեցել եմ շաբաթներ առաջ (այդ մասին պատմել եմ), asekose.am-ում. ամբողջը` չգիտեմ, բայց առաձին կտորներ ոչ միայն իմ մասին են, կարող են հետաքրքիր լինել շատերին:

Մենք էլ Դավթի հետ զբոսնենք-թափառենք Չարենցի քաղաքում:

Լուսանկարները` Գագիկ Շամշյանի:

#611

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գլխավորը՝ համերաշխություն…

Գումարած ազատություն, ինքնուրույնություն, ստեղծականություն, առաջադիմություն… Խոսք Մարդամեջ 2021 սոցիալական նորարարության առցանց հավաքում։  Տեսանյութը՝ Քնարիկ Ներսիսյանի  

Երբ շրջակա միջավայրը դպրոց է բնության գրկում՝ բաց, ամառային, միջազգային, փառատոնային…

Չգրել-գրելու հարցը (ո՞րն է հոգեպես ավելի ազնիվ) միշտ կա, ուղեկից է երկար ժամանակ իմ օրագիր-անընդհատ բլոգապատմանը… Այսօր ինձ համոզելու վրա քիչ «յուղ վառեցի». երեկ որոշել-պատրաստվել էի, նշումներ արել… Վերջում կերևա,

Oրագրային էսսե` երեքը մեկում… Ջան, ճամբար ջան 2015

Օրն ինչ բան է, ասենք հունվարի 19-ը, հերթական օր էր թվում այնքան ժամանակ, քանի դեռ երեք փաստ չհայտնվեց մի համակարգչային էջում mskh.am-ի. Տաթև Ստեփանյանը,Թամար Մարիմյանը, Նարե Տիգրանյանը ծնվել են հենց այդ օրը՝ երեք հմայիչ-ընդունակ-սիրելի-երիտասարդ