Պարտեզը, սեբաստացիներ ու ոչ միայն, օրագրի ընթերցող-չընթերցող, խնամված միջավայր է, կրթական պարտեզը՝ մասնագիտացված՝ կրթական միջավայր՝ խնամքի իր տեխնոլոգիայով, գործիքներով… Բաղրամյան պողոտայի Սիրահարների այգին վատ են խնամում ձմեռային կոչվող շրջանում, բայց այս է մեր ունեցած օրինակը… Դավիթ Բլեյանի նախաձեռնությամբ կիրակի օրը Արմինեի հետ մտանք այս այգին… Պարտեզը երևանցիների՝ դատարկ… Պայծառ օր, ցուրտ չէ, անգամ արև է… Մեկ-երկու սայլակով կին, մի զույգ սիրահար, մի խումբ թոշակառու տղամարդիկ ու… Սա՝ Երևանի կենտրոնական պարտեզում… կիրակի օրով… Ես ուշադիր էի պարտիզպանների տեսքի, արտահագուստի, խնամքի գործիքների պարագաների, տերևների հավաքման-տեղափոխման, խուզի նկատմամբ…, պարտեզի սածիլանոցի, նշանների, անցումների նկատմամբ… Պարտեզում, սիրելիներս, խաղաղ է շուրջ տարի…

Դավիթն իր պարտեզում:
Լուսանկարները՝ Անի Աճեմյանի:

Մենք՝ մեր կրթահամալիրի-պարտեզի հետ ակտիվ հարաբերվող, պարտեզում ապրող… Մայր դպրոցը մեր՝ իր արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ՝ չորս կողմ տարածվող, շենքն օղակած բակով-տարածքով, մարզադաշտով, պուրակով և անցումներով, հեծանվաուղով, լանջերով՝ դեպի բրուտանոց ու հայրենագիտական կենտրոն, մարզական ակումբներ բացվող, ներսով-դրսով՝ ավելի ու ավելի պարտեզ  է հիշեցնում… Ես հիմա հաճախ եմ շրջում այս մեր նոր առաջացած հսկա Մայր պարտեզում, երեկ՝ Մարգարիտ Սարգսյանի, դրանից առաջ՝ Մարթա Ասատրյանի, Արթուր Շահնազարյանի հետ… Երբ հյուր ենք ունենում, նրան դարձնում ենք պարտեզի այցելու… Վերջում էլ անպայման պարտեզ-տանիքից՝ դիտարանից մեր նայում ենք… Ինչո՞ւ են Մայր դպրոցի բնակիչները քիչ զբոսնում պարտեզում, ինչո՞ւ ավելի մասնագիտացված չէ խնամքը, ինչո՞ւ է այսքան զո՜ռ փոխվում, իմ պարտադիր ճնշմամբ… Բայց… Նոր տարին երևում է, չէ՞, մեր պարտեզում, և դա այնքան լավ արտահայտվել է… Պարտեզի բլոգներից մեկում… Արտաքին պատերազմներից խաղաղություն չի ծնվում… Սա համոզմունք է, որ ես կարդացի կրթահամալիրի Ավագ դպրոցի իններորդցի Գոհար Հովհաննիսյանի բլոգում. իր և ընկերների համոզմունքն է… Ոչ մի պատերազմ չի՞ բերում ներքին խաղաղություն… «Պետք չէ նաև պատերազմել՝ հասկանալով, որ դա ոչ քեզ է օգուտ, ոչ էլ շրջապատիդ»: Պատերազմի հոմանիշն այստեղ կարող է լինել պայքարե՞լը… Ոչ մի պայքա՞ր… Կրթական պարտեզում չեն կռվում, այոˊ, չեն պայքարում, ապրում են… Այնպիսի կյա՜նք կա, գիտե՞ք, առաջանում է, նոր է, գրավում է, կանչում… Մայր պարտեզում երեկ դաստիարակների մի խմբի հետ՝ Անի Հովհաննիսյանի արվեստանոցում բրուտանոցի, ուսուցիչների մի այլ խմբի հետ՝ հայրենագիտականի սրահում, Խորենի խմբի տղաների հետ՝ մարզականում, Ստեփան Թորոյանի ու Մարթայի Ավագ դպրոցի ուսուցիչների հետ՝ պարատանը… երգչախմբի հետ՝ «Սեբաստացիներ» համերգասրահում, մաեստրո Թոփիկյանի ու Արթուր Շահնազարյանի հետ… խոհանոցում:

Համերգ-հանդիպում թավջութակահար, ռեստավրատոր Մանուկ Հարությունյանի հետ:
Լուսանկարները` Անի Աճեմյանի:

Սիրահարների այգի-պարտեզ մենք հասանք-վերադարձանք, Դավիթ Բլեյանն է որոշողը, ոտքով-մետրոյով… Պարտեզի ճամփան վայելք էր, վայելեցինք: Ընդամենը չորս հարյուր դրամ՝ 2×100 գումարած 2×100… մի ամբողջ ցերեկ կիրակիի, որ տեսեք, տպավորվել է այնքան, որ պատմվում է առտու գիշերով… Երևանյան մետրոն՝ իր չորս-հինգ կայարանով, բնակելի արվարձաններից կտրված հասարակական տրանսպորտ չէ, հանրային մի ուրույն  տարածք է, մի պարտեզ՝ իր պուրակներով… իր ներսուդրսով, կայարաններով, սպասասրահ-դահլիճներով-ցուցասրահներով… Ճիշտ ու ճիշտ կրթահամալիրի մեր Բանգլադեշում ստեղծվող կրթական պարտեզի նման, որտեղ այսօր ցերեկով այնքան եռուզեռ է հայտարարված օրվա երկրորդ կեսին՝ այնպիսի՜ մի լեցուն օրակարգով… որ լիուլի կբավարարի մայրաքաղաքին… Կասեցնե՞մ քայլքս՝ հորիզոնից այն կողմ նայելուց առաջ… Սա էլ պարտեզի իմաստուն այրերից Աշոտ Տիգրանյանի բլոգում է հնչում. ումի՞ց հարցնեմ, եղբայր պատվական, երբ քեզանով փոխանցված այս պահանջի հեղինակն իմաստասեր է, այոˊ, բայց անանուն…

Նոր դպրոցի սովորողները ռոբոտիքսի լաբորատորիայում:
Լուսանկարները՝ Անի Աճեմյանի:

Մենք հավաքում ենք Դավթի չորս տարիները սպասարակած պարագաների հերթական զամբյուղը՝ Դավթի պարտեզի համար… Կարինե Խառատյան ու Ռուզան մորաքույր դաստիարակները Դավթի կկարողանա՞ն այսպես՝ առանց պայքարի, իրենց, մեզ ու աշխարհին զարդարող այնքա՜ն պակասող խաղաղությամբ, առանց պատերազմի-լարումի-զոռի նոր կյանք հաղորդել այս, ամենը մեկը մի-մի պատմություն, մի-մի կտոր եղած պիտույքներին… որոնցից չես բաժանվի-փախչի… Ինչպես չկարողացավ, ասում են, Փարաջանովը, ինչից ծնվեց փարաջանովյան հեքիաթը, որ Երևանի գուցե ամենակենդանի-ձգող ֆենոմենն է դարձել… Կծնվե՞ն պարտեզում կոլաժներ՝ որպես ամանորյա հեքիաթներ-ձևավորումներ-տոնածառեր, Դավթի մեքենաներն իր ու իր ընկերների-դաստիարակների ստեղծած-պատմած հերոսներ կդառնա՞ն… Մենք կլսենք-կտենե՞նք նրանց… Ախր նրանք, սիրելիներս, չորս տարի այնքա՜ն բան են կուտակել, այնքա՜ն մի պայծառ կյանք-խաղաղություն, ինչպես մեր Դավիթը, որ, շնորհակալ եմ, ծեսի մեջ է… Այսօր՝ ավագ չորեքշաբթի…

Օրվա քաղաքականը

Պահարանի ձևավորումը՝ ավագ դպրոցի սովորողների:
Լուսանկարները՝ Մարթա Ասատրյանի:

Ֆոտոխմբագիր՝ Անի Աճեմյան
# 520

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Գիր-պատում է չասելու մասին…

Ես ինձ մտքիս մեջ ասում եմ. «Չասե՛ս»… Այսօրվա Հայաստանի դպրոցական կրթությունը, համարյա միշտ, ուղղված է բուհական կրթությանը: Միայն բուհական կրթությունն է որոշում, թե աշակերտը դպրոցում ինչ յուրացնի, որովհետև համարյա ամեն

Իմ գիրը… ամենօրյա հերթականը, աղոթքի ձև է…

Նորօրյա աղոթքն իմ… Արթնացել ու պատմում եմ, առանց ճիգի, չեմ էլ ջանում խոսքի մշակման վրա… Առաջ ջանում էի, ու խոսքս էլ որպես մշակույթ երևի ստացվում էր: Սևակն ասում էր՝ լավ

Ես եմ, դու ես․․․

Ես ու դու, որ յուրահատուկ այս աշխարհը՝ Բլեյանի դպրոցն ենք հեղինակում ամեն օր․․․ «Ես եմ․․․» այս նախագծով ուսումնական մեր Ավագ դպրոցի, Քոլեջի շրջանավարտների տեքստերն անհատական ամենակարդացվողն են. կնեղանամ, թե բաց