Դավիթ Բլեյանն իր նոր կոշիկներն ամառային, որ մայրիկի հետ է գնել, սկսել է շատ հավանել, այնքան, որ ոչ միայն մինչև քնելը ոտքերից չհանեց-չփոխեց, այլև ուզում էր դրանցով քնել։ Իրիկունը ժամը 11-ին դեռ պետք է բացատրեինք, որ քնելիս կոշիկները հանում են…
– Ինչո՞ւ են քնելուց առաջ հանում, որ կոշիկներով քնեն, ի՞նչ կլինի…
Մարդն ուզում է հասկանալ…

Իրիկունը երկա՜ր երկինքը լուսավորվում էր կայծակի լույսով, Դավիթը պատշգամբից հիացավ աղեղնաձև կայծակով, հորդառատ անձրևով, մեր երկինք հանկարծ խուժած, քաղաքը բռնած այս տարերքի ձայներով, հետաքրքրվեց նրանց ծագումով… Ամեն ինչ՝ անձրևի, ամպրոպի, կայծակի, հորդառատ անձրևի մասին, հետաքրքիր դարձավ…

– Արի երկուսով հիանանք մեր պատշգամբից, հայրի՛կ…
– Ի՞նչ կլիներ, որ հիմա երկուսով հեծանիվ քշեինք դրսում… Հիշո՞ւմ ես, հայրի´կ…

Որքան էլ՝ տեսակով զգույշ է մեր հերոսը, որը խելքի նշան է, կուզեմ՝ տղամարդը, մարդը, ում որպիսության համար ես կրում եմ ուղիղ-անձնական պատասխանատվություն, Սասունցի Դավիթ լինի՝ ուժեղ, խիզախ, ծուռ, հանդուգն, ամենահաս, երկրի իշխան, հայոց պահապան…

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Օրն իմ սկսում եմ մեդիտացիայով…

Այսօրն էլ՝ երկուշաբթին, ինչպես երեկվա կիրակին, սկսում եմ… մեդիտացիայով հեղինակային անհատական-ընտանեկան միջավայրում… Ժամը 4-5-ի արանքում մեր հոբելյար դարձող Դավիթ արջուկը հազալով հասնում է ծնողական որջ, գողեգող-պայծառացած խմում Շուշվա դոշաբից (արջերն

Բոլորն էլ՝ վռազ, հետաձգելու բան չէ, ու մի գրում ո՜նց տեղավորես…

Այնքա՜ն բան ունեմ պատմելու, բոլորն էլ՝ վռազ, հետաձգելու բան չէ, ու մի գրում ո՜նց տեղավորես… Իսկ ես քառասուն րոպե ունեմ… Վեց հարյուր վաթսունմեկերորդ գիրն է իմ անընդհատ, այսպես էլ է

Ուրիշի համար ոչինչ չենք անելու… Մեր կյանքն ենք ապրում…

Դավիթ Բլեյանն ինչ համով-լավ ուտելու բան տեսնում է տանը, ուրախանում է. — Ուզում եմ տանեմ ընկերներիս հետ ուտեմ… Ու տանում է՝ սալոր, խնձոր, ձմերուկ, դեղձ… շոկոլադ… — Քիչ ա, մա՛մ,-