Ինքնավստահությունը, որով հանդես եկավ Ավագ-դպրոց վարժարանի ղեկավարումը ծափերով ստանձնած Մարթա Ասատրյանը «ԱՐ» TV-ի «Ճանապարհ» հեռուստանախագծում, լավ նշան է: Ես որոշում ընդունելիս չեմ կասկածում. ի՞նչ է նշանակում անհամոզիչ-չմտածված որոշում, անվստահ ղեկավարում, գործունեություն… Ինքնավստահությունը պակասո՞ւմ է… Լավ չէ։ Սա խանգարում է անգամ իմ շատ գործընկերների, նաև սովորողների ծնողների, օրինակ, իմ սքանչելի քույրիկ Էդիտ Հովհաննիսյանին… Ոչ միայն ան-կասկած, այլև ողջ ինքնավստահությամբ գործեք. այսպիսի կրթահամալիր, այսպիսի հնարավորություն ունեք դրսևորվելու, տարատարիք սովորող, ուսուցիչ թե ծնող. բա մարդ բաց կթողնի՞ հնարավորությունը կամ տեղ կթողնի՞ կիսատության համար: Երբե՛ք: Մարթա Ասատրյանի արձագանքն է իմ էլ. փոստում.

Այնքան հետաքրքիր ու ջերմ էիք բնութագրել, որ մի քանի անգամ կարդացի, կարդացի ընտանիքիս համար, հարևաններիս… Շնորհակալ եմ վերաբերմունքի ու վստահության համար: Հիմա առավել քան երբեք ես պատասխանատվությամբ եմ լցված, պարտավորություններիս շրջանը լայնացել է…

Ահա ինչու այս արձագանքը, Նառա Նիկողոսյանի «քոմենթը» բլոգում, Արամազդ Ղալամքարյանի գնահատականը, երեկվա վարչական խորհրդի նիստը թույլ տվեք համարել կարևոր ամփոփում…

Գեղարվեստի կրտսեր դպրոց՝ Արմինե Թոփչյան
Դպրոց-պարտեզ՝ Տաթև Բլեյան
Նոր դպրոց՝ Նաիրա Նիկողոսյան
Հիմնական դպրոց՝ Հռիփսիմե Առաքելյան
Միջին դպրոց՝ Մարիետ Սիմոնյան
Ավագ դպրոց-վարժարան՝ Մարթա Ասատրյան
Գեղարվեստի ավագ դպրոց՝ Մարգարիտ Սարգսյան
Քոլեջ-արհեստների դպրոց՝ Նվարդ Սարգսյան

Կրթահամալիրի դպրոցների՝ 2015-2016 ուստարվա ղեկավար այս կազմը, սիրելի սեբաստացիներ բոլոր տարիքի ու որտեղ էլ որ լինեք, սկսել-շարունակում է 2015-2016 ուստարվա ընդունելություն, ահա այսպիսի կրթական ծրագրերով ու հաստատություններում. ընդունելությունը ծնունդի նման է՝ առողջ ու շա՜տ, նորոգի-հավերժի խորհրդով…

Անիմացիայի լաբորատորիայի հաշվետու ցուցադրությունը: Լուսանկարները՝ Մարինե Մկրտչյանի:

Անպատասխան չի մնա ձեր յուրաքանչյուր նախաձեռնություն-առաջարկ-հարցադրումը… Գործե՛ք ձեր ողջ իրավունքով, տաղանդով՝ սպասված վստահ, մոբիլ, ստեղծական ու… կոնկրետ:

Ամեն պոետ՝ գալիս՝ իր հետ մի անտես նետ է բերում,
Եվ նետն առած, խոհակալած — որս է անում երգերում.
Բայց դառնում է պոետ նա մեծ ոչ թե նետի՛ մեծությամբ,

Այլ նշանի՛ ահագնությամբ, որ հանճարներ է սերում։—
Չարենց

Խնայե՛ք ձեր ուժերը  ձեր անձնական կյանքի համար: Երջանի՛կ եղեք. ուրիշ էլ ո՞վ, եթե ոչ մենք: Ինչպես տեսնում եք, մեր տղամարդիկ էլ դուրս մղվեցին, չդիմացան… Ինչի՞ն… Ա՜խ, էս ծուլացող, երկիրը հանձնող, մաճը ձեռքից բաց թողնելուն պատրաստ տղամարդիկ… Ի՞նչ ասեմ՝ քոմենթի ձևով… Տունը պետք է կնոջ կյանքի կենտրոնը լինի, բայց ո՛չ երբեք սահմանը: Մաճը ձեռքից բաց մի՛ թողեք, տիար Գևորգ Հակոբյան, Գրիգոր Խաչատրյան, Արտեմ Խաչատրյան, Յուրա Գանջալյան… ուսումնական կենտրոնները մշակովի դեղաբույսերի մի-մի տարածքներ են, ի՜նչ հեղինակային կրթություն առանց մտքի անդուլ աշխատանքի կազմակերպման… Մաճը ձեռքից բաց մի՛ թողեք` որպես մեր արդար վաստակի իրավունք ու հնարավորություն…

Նոր դպրոցի 2-1 դասարանի «Աշխատանքային երգեր, աշխատանքային գործիքներ» նախագիծը Ֆանտան գյուղում: Լուսանկարները` Աշխեն Գրիգորյանի:

Շնորհակալ եմ, Ֆրեդ, հուզեցիր: Կրթահամալիրի Վարժարանի 10-րդ դասարանի սովորող Ֆրեդ Սահակյանի ընտանեկան այս ուսումնասիրություն-ֆիլմն ինձ համար անհատական ցուցահանդես-համերգի նշանակություն և արժեք ունի: «Լուսաստղ» պատանեկան ամսագիրը քանի՜ այսպիսի նախագծերի պատվիրատու և կազմակերպիչ՝ հարթակ դարձավ: Եվ «Լուսաստղ»-ի հիմնադիր խմբագրի՝ Մարգարիտ Սարգսյանի պայմանը՝ կստանձնի Գեղարվեստի ավագ դպրոցի ղեկավարումը պայմանով, որ չի թողնի «Լուսաստղ»-ը, ընդունելի էր, որպես սեփական որոշում: Իհարկե: Մենք պիտի թանկ, շատ թանկ գնահատենք յուրաքանչյուր հաջողված նախագիծ, այն էլ՝ «Լուսաստղ»-ի նման՝ կենդանի-ամբողջական-հավաքական, անընդհատ զարգացման-որոնումների մեջ: Անհրաժեշտ է հաստատել Գեղարվեստի ավագ դպրոցի կառավարման ուրիշ մշակույթ, որպես մի մանկավարժական նախագիծ, ինչպես, այո՛, մենք ունենք հիմա Գեղարվեստի կրտսեր դպրոց-պարտեզում: Մարգարիտի ընտրությունը կատարելիս ես նկատի եմ ունեցել ինչպես «Լուսաստղ»-ի, այնպես էլ Գեղարվեստի կրտսերի գործոնները:

Բակային խաղեր. Գեղարվեստի 6 տարեկաններ: Լուսանկարները՝ Անուշ Աթայանի:

Ինչպես «Փոքրիկ իշխանի» աղվեսի կյանքում, ոչինչ աշխարհում կատարյալ չէ, ահա ինչու, այլ ուղի, քան «Արդ, կատարյալ եղեք դուք, ինչպես որ ձեր երկնավոր Հայրն է կատարյալ», չի մնում… Մեդիա կենտրոնում թողնելով աշխատասեր-անդադրում Գևորգ Հակոբյանին ու Սուսան Մարկոսյանին՝ ես հեծյալ վարգեցի ժամը 19.23: Ուղիղ մեկ ժամ տևեց իմ վերադարձը կրթական կենտրոնից աշխարհագրական կենտրոն. ես ճանաչեցի իմ ամենօրյա ճանապարհը՝ իր բազում թակարդներով… Ընտրեցի ճանապարհից ձախ արտերի-այգիների ուղղությունն ու ընկա մոծակների ձեռքը… Հիշեցի Թումանյան Հովհաննեսի բողոքը՝ ոնց են փչացնում իրենց չնչին գոյությամբ այս մանրագույն էակները… Не бывать! Ես վճռական փոխեցի ուղին ավտոկայանի մոտ… Իմ ճանապարհն է… Դժվարը հանդերձանքն է… Ես պիտի ունենամ երկու հանդերձապահարան, կամ Թոփչյան Արմինեն շուտ ոտի կանգնի, գա, տեսնենք՝ հնարավո՞ր է հեծյալի-տնօրենի-նշանավոր Աշոտ Բլեյանի մի արդուզարդ գտնել… Խնդիր է, կլուծենք… Ես այլևս հեծյալ եմ… Ոտքով, հեծանվով թե ձիով, օդում հզոր, ծովում հզոր՝ գլխավորը դաստիարակության նպատակից չշեղվելն է, որն է «մարդուն ինքնուրույն էակ դարձնելը, այսինքն՝ ազատ կամքով էակ»… Հետո էլ մեր փիլիսոփա ընկեր-ուղեցույց Հեգելը շարունակել է հատուկ կասկածը չհաղթահարող, վստահությունը կորցնող սեբաստացիների համար (կա՞ն, հա՞, այդպիսիք). աշխարհում ոչ մի մեծ բան առանց կրքի չի լինում… Տարիքը կապ չունի. հենց տարիքի՝ ապրելու մասին է խոսքը. առանց մեծ կրքի ո՞նց երկար ապրես, ասենք՝ 60 հասար, բա 60-ից հետո՞…

Ազգային խաղ «Քարկտիկ». ամառային ճամբարին ընդառաջ խաղում են Նոր դպրոցի սովորողները: Լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:

Սկսել ենք ձիերի հայթայթումը: Դիմել ենք, կդիմենք, հարցը օրակարգում է ու լուծում ունի:

Սուսան Ամուջանյանի, Անիի Սարգսյան ու Մարինե Մկրտչյանի հետ խոսում էի «Կինո-ֆոտո ակումբն անիվների վրա» նախագծի մեկնարկի մասին… Դիմացներս էլ «Բարձունքի հաղթահարումը»՝ մայիսի 28 ոչ աշխատանքային օրով… Քիչ այն կողմ հունիսի 1-ն է՝ մեր ճամբարային ուսումնական ամառվա մեկնարկը՝ ինչպիսի՜ տողան, երգի-մարզանքի-լողի-հեծանվի օրվա աղցանով… Ի՜նչ կիրք առաջացնող ուտելիքներ… Եվ ախորժակն էլ ուտելիս է գալիս:

Բնագիտության բացօթյա պարապմունք Նոր դպրոցում: Լուսանկարները՝ Իվետա Ջանազյանի:

2 thoughts on “Ոտքով, հեծանվով թե ձիով, օդում թե ծովում՝ գլխավորը նպատակից չշեղվելն է”

  1. Շնորհակալություն Տիար Բլեյան, քանի դեռ սովորում եմ այս կրթահամալիրում կշարունակեմ Ձեզ զարմացնել և հուզել, իհարկե լավ իմաստով…

  2. «մարդուն ինքնուրույն էակ դարձնելը, այսինքն՝ ազատ կամքով էակ». ստորագրեցի։

    Ֆրեդի պատրաստած նյութը նայեցի. տպավորություններս հակասական են։ ոչ թե որ լավ չէր պատրաստված, չէ։ ուղղակի թեման էր շատ անձնական-ինտիմ-անիմանալի… ու ընթացքում չէի ուզում մտնել հերոսների զգացմունքների ու ապրումների արանքը։ հուսամ՝ հասկանում եք, թե ինչ նկատի ունեմ։

    շնորհակալ եմ հերթական հետաքրքիր գրառման համար, պ-ն Բլեյան 🙂

Թողնել պատասխան Արամազդ-ի համար Չեղարկել պատասխանը

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հեքիաթ-հեքիաթ գիրս է…

Ինչ եղավ հետո, երբ սենսեյ Հայկուհին իր էկոզինվորներով աշխարհի բոլոր բակերում օգտագործված ողջ թուղթը հատուկ գործիքներով կտրատելուց, որպես թղթի թափոն հավաքելուց հետո, Երևանյան լճի ու նրա ջրանցքների, աշխարհի բոլոր ջրավազանների՝

Թալիսմանները՝ մեռած և անուժ…

Աղջիկներին մեր հեծանվորդ ես թողեցի Հրազդան գետի-Երևանյան լճի Սեյրան բարձունքին․․․ Միքայելը ճանապարհի վստահելի ընկեր է, անձրևն էլ, պարզվեց, չէր թուլանալու, ուժեղանալու էր. ճիշտը Ծովակալ Իսակովով նրանց շրջադարձ-վերադարձն էր Մայր դպրոցի հեծանվային ակումբ։ Իսկ

Նոր նախագիծ մեր հայտնի-կարգին Արեգի հետ

Մեր տանը մեծ աշխուժությամբ-գոհունակությամբ ընդունեցին armtab-ի՝ հայկական պլանշետի նոր մոդելի User Guide-ը… Դավիթն իր «Թուր կեծակին» չէր գործածում, իսկ այս նոր մոդելով սկսեց խաղալ: Գիտեք, մանկավարժական լաբորատորիայի մշակած կարգով, Անահիտ