Գեորգևյան ժապավենը հիմնել է Եկատերինա Բ-ն 1769 թվականին ռուս-թուրքական հերթական պատերազմի ժամանակ խրախուսելու համար հավատարմությունը, քաջությունը և խելամտությունը, որոնք դրսևորվում էին խիզախ արարքներում կամ իմաստուն խորհուրդներում, ի բարօրություն Ռուսական կայսրության: Ժապավենը լրացվում էր «Հանուն ծառայության և խիզախության» նշանաբանով և սպիտակ հավասարակողմ խաչով կամ քառաթև ոսկե աստղով:

Օգտագործվել է նաև Սպիտակ բանակներում քաղաքացիական պատերազմի ժամանակ:
1942 թվականին ԽՍՀՄ-ում հիմնվել է գվարդիական ժապավենը, որն օգտագործվել է ծովային գվարդիայում: 1943-ին գործածության մեջ է մտել Փառքի շքանշանի ժապավենը, որն օգտագործվում էր Փառքի շքանշանի շերտաձողիկի և Գերմանիայի նկատմամբ տարած հաղթանակի մեդալի ձևավորման ժամանակ:
2005 թվականին ՌԴ-ում, Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի տոնակատարության ժամանակ սկսվեց հասարակական ակցիա, որի ժամանակ բաժանվող խորհրդանշական ժապավենները ռուսաստանյան ԶԼՄ-ները անվանեցին նաև գեորգևյան:
Բոլոր տարբերակներում էլ արտաքինից նույն ժապավենն է` երեք սև և երկու նարնջագույն (դեղին) շերտեր:
Եզրակացություն` չնայած հայ ժողովուրդն իր անուրանալի բաժինն ունի արևմտյան ամբողջատիրության երկու տարատեսակների` նացիզմի և ֆաշիզմի, դեմ տարած հաղթանակում, գեորգևյան ժապավեն կրելը տուրք է արևելյան ամբողջատիրության մի տարատեսակին` խորհրդային կայսրապաշտությանը:
Աշոտ Տիգրանյան

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Ծննդյան ուղերձ

Մենք՝ բոլորս, Կարինե մայրիկով, Աշոտ հայրիկով մինչև Դավիթ ու Աստղիկ Բլեյաններ, Արմինե ընկեր․․․ Արանքում Տաթև, Շուշան, Լիլիթի ու Վահեի ընտանիք․․․ Լիլիթ Բլեյանի լրջությունից, խելամիտ շնորհքից, նրբանկատությունից․․․ շարունակե՛ք․․․ անընդհատ օգտվողներն ենք․․․

Peaceful Coexistance: There is no Other Way

September 6, 2021 A Talk at the Factor TV

Նոր ուղու հաստատումների շարքից

Գրառում 1․ Նոր սահմանների առաջ․․․ Ալբերտ Տոնեյան կնքահոր՝ Արագածի մկրտության արարողությունը եկավ առաջիս․․․ Բյուրական-Ամբերդով Հարավային գագաթ բարձունքի վերջին հատվածում կապում է մկրտվող սանի աչքերը, ձեռքը բռնած, քավոր-սանիկ կապի անխախտության խորհուրդ