Բլեյան Դավիթն ու ես փնթի Սեթին էլ, մանրէ դարձած սեթիկներին էլ բոլոր միջոցներով հետապնդում ենք ամենուր, նրանց հետևից մտնում լողարան, տկլորացնում Դավթին, ցնցուղով, ավելի ուժեղ ջրի շիթով գտնում նրանց, հանում բոլոր ծալքերից ու անցքերից. ոչ մի սեթիկ մեր ձեռից չի պրծնում, բոլորին գտնում ենք, ջրի շիթով ծեծում, թափում ջուրը, որը գնում լցվում է կոյուղին… Դավիթը հաճույքով է ամեն առավոտ լողանում…
— Ի՞նչ ասել է հետապնդել, հայրիկ…
– Արի հաշվենք բոլոր սեթիկներին փնթի…
– Փնթի Սեթին որ բոլորը ծեծեն, ի՞նչ կլինի։

Ռոդարիական հարցադրում է՝ ինչ եղավ, երբ աշխարհում անհետացավ շաքարը… Մեր աշխարհից էլ սեբաստացիական թող անհետանան բոլոր փնթիությունները, կեղտերը, սեթիկները, մանրէները…

— Խխունջը միջա՞տ է, թե՞ կենդանի, հայրիկ (երեկ, բակում խաղալիս, կարծեմ խխունջի են հանդիպել. առաջին անգամ, երես առ երես՝ «խխունջ խանումի հետ»):
– Ուզում եմ՝ ոչ ոքը գա խխունջի պես: Չի ուզում ոչ ոքը՝ խխունջի պես գա, թող Վահրամի մեքենայով գա… Գա-չգա, արի-գնա, խխունջի պես մի՛ մնա, այ ոչ ոք… Էդ ինչի՞ ոչ մի բան չեք ուտում, որ ես տեսնեմ: Ոչ մի բանն ի՞նչ գույնի է… Ոչ մի՞, թե՞ ամեն մի…

Երբ Դավիթ Բլեյանի հետ առավոտյան իջնում ենք մեր չորրորդ հարկի աստիճաններից, ինչպես միշտ, խրոխտ տրամադրությամբ, իմ աջ ձեռքին կանխատեսելի շարժումներով Դավթի ձեռքն է (ամուր-ամուր, բոլոր չարաճճիությունների ու թռիչքների համար, իբրև վստահություն, որ ինքը հայրիկի ձեռքերում է), մյուսում՝ աղբի տոպրակը… Աղբն ամեն օր տանից հանելը տղամարդու գործ է, ինչպես տղա երեխային լողացնելը… ինչպես խոսակցությունը ռոդարիական լեզվով կառուցելը. հաշվեք, որ այս տողերն արդեն իմ վաղվա՝ 296-րդ գրի գլխագրերն են…

Դավթի աջ ձեռքում այս առավոտ չիփսի գլանաձև տարան է, որ իր ընկեր ութ տարեկան Նիկոլոզ Մոմցելիձեն է նվեր բերել Թբիլիսիից… Հենց այսպես, բացել է իր ուսապարկն ու Դավթին մեկնել մինչ այս անծանոթ տուփը գրավիչ…
– Սա ինչ է՞, ուզում եմ հիմա բացեմ… Չիփսն ի՞նչ է…
Մինչ այս Դավիթը չիփսի համը չէր առել: Առավ. հավանեց… այնքա՜ն, որ գլանաձև տուփը չի ուզում թողնել տանը, ուզում է իր հետ լինի…
– Տանեմ կուկուներիս բաժանեմ, միասին ուտենք, կասեմ, որ իմ ընկեր Նիկոն է բերել… Թբիլիսիից։
– Քո վրացի ընկեր Նիկոլոզը, Դավիթ, տեսնո՞ւմ ես՝ ինչ ուշադիր է, ինչ լավ խաղաց…
Միտքն ինձ անմիջապես դուր եկավ. հա՛մ միանգամից «կազատվենք»-կպրծնենք այս հրեշից ինձ անծանոթ-անընդունելի, հա՛մ էլ Դավիթը Վրաստանի, Թբիլիսիի, Նիկոլոզ եղբոր-ընկերոջ մասին իր երկվա դրական զգացողությունները կփոխանցի Բանգլադեշ Երևանի իր կուկուներին…
– Ի՞նչ ասել է վրացի, Թբիլիսին ի՞նչ քաղաք է, ի՞նչ են անում վրացիները, հայրիկ… Կպատմե՞ս ինձ…
– Հաճույքով:
Աստիճան առ աստիճան , փողոցում, մեքենայի մեջ ես սիրով պատմում եմ իմ, Շուշանի ու կրթահամալիրի Վրաստանի մասին…
– Ամառը որ գա, մենք Շուշանի հետ կգնանք Թբիլիսի, Նիկոլոզին կտեսնե՞նք:
Հաճույքով: Ուզում եմ հավատալ, որ սրան ոչինչ չի խանգարի, Շուշանն էլ թող իր 20-ամյակի համերգի մի կտոր ներկայացնի մեր վրաց ընկերներին…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Քաղաքացիությունը կորցնելու ճանապարհի՞ն

Իրանը պատրաստ է միջնորդ դառնալ Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման գործընթացում… Այս նյութն էի կարդում ուշ երեկոյան, երբ ինձ զանգեց զինծառայող, 2013-ի կրթահամալիրի շրջանավարտ մեր Վիտալի Գրիգորյանը… Մոբիլ կապը, ա՜յ, հենց սրա

Թող հայրիկն էլ մնա տանը, երեքով մեր համար ապրենք…

Դավիթը վայելում է իր մեկուսացումը Դպրոց-պարտեզից, Արմինեն օրինական հնարավորություն ունեցավ երկարատև առերեսվելու իր տղուկի հետ… Դավիթն ինձ սպասում է դռանը կպած՝ հավատարիմ շան պես, այնպես, որ դուռը զգույշ պիտի բացես՝

Մտքեր, գաղափարներ, խելք

Ամեն բառ մի աշխարհ է Դավիթ Բլեյանի համար: – Հայրիկ, ի՞նչ է ավազանը, որ դու ասում ես՝ Դավիթը լողա ջրավազանում… – Ավազանը ջուր է ամբարում՝ ջրամբար է, ջուր է հավաքում,