Այս տողերով եմ արթնացել Զատկի և Մեռելոցի արանքում՝ գիշերը ժամը 3-ն անց կես։ Ես հեղինակային իրավունքը հարգող մարդ եմ ու հղում եմ փնտրում (թե՞ հղիչ) ամենից առաջ։ Եղբորս՝ Ստեփանի հետ է կապվում. երկու օր է՝ չեմ կարողանում հաղթահարել եղբորս փչացած-փչացնող տրամադրությունը։ Ասա, այ մեր ու հեր ջան, չորս աղջիկ բերեիք, էլի, երկու տղան՝ առաջնեկով ու վերջնեկով, բոլ էր. գիտեք՝ ես Շամխալի վեց երեխաների վերջինն եմ։ Ո՜նց շահած կլինեի՝ չորս քրոջ պահած (կրկնակի, բազմապատիկ ստացած), որքան էլ դժվար է հիմա պատկերացնել, թե մեծ ու հոբելյար (սրանից հետո միշտ հոբելյար է լինելու, հաջորդ տարի՝ 2016-ին, սեպտեմբերի 11-ին նշելու ենք իր գովական ամուսնու ու մեր անզուգական փեսայի 90-ամյակը) Նեկտարի ու միշտ պայծառ Էմմայի կողքին նոր քույրերս ինչ էին անելու, ինչպիսին էին լինելու նրանք։ Կիկոսի մահի նման մի բան ստացվեց… Թողեցի։ Իսկ Արտաշես փեսա Բազեյանը, իմացեք, 421 երևանցիների թվում է, որ մասնակցել են համաշխարհային 2-րդ պատերազմին ու մեծարվում են որպես 70-ամյա հաղթանակը բերածներ։ Նշանավոր-արժանի փեսա էլ ունեմ, էդ կողմից էլ մրցողը չեք։
Նշանավոր-արժանի փեսա էլ ունեմ
08.01.2015
0 Comments
Explore More
Ինչպես դիմավորես հունվարի 2-ը, այնպես կանցկացնես ողջ տարի՞ն
Այn, ինչ ասում ենք Նոր Տարվա համար, վրացի-թբիլիսցիներն ավելի կոնկրետացնում են՝ ինչպես դիմավորես հունվարի 2-ը, այնպես կանցկացնես ողջ տարին… Իսկ հունվարի 2-ը մենք Գիորգի Մոմցելիձեի ջերմ՝ տաք ու բարեհամբույր-բարյացակամ տանն
Սևանի ավազանում, Նոր Բայազետ-Գավառում
Հաստատ է իմ, մերոնց, Բլեենց ճակատագրում մի բան՝ 1829-ին սուլթանական Թուրքիայի Բայազետ գավառից Բլե իշխանը՝ մեր նահապետը, իր քոչով, այդ թվում՝ իր որդի Պետրոս հզոր իշխանով, բռնեց մեկ տարի արդեն
Կարոտ զորեղ բան է, ձգուկ
Շուշան Բլեյանին, ես, իհարկե, կարոտել եմ: «Կարոտ զորեղ բան է, ձգուկ»… Եվ լավ է, որ Շուշանն ունի ձմեռային արձակուրդ, մեկ էլ տեսար, դեկտեմբերին հայտնվեց մեր ձյունանուշիկը: Համ էլ առանց Շուշանի