Մարտի 28-ին Թիֆլիսից Երևան ուշ հասանք. իմացաք: Երևան-Բանգլադեշ-Մեդիակենտրոն մեր երեք ավտոբուս-միկրովատոբուսները հաջողությամբ հասան, երբ իրիկունը 9-ի, 10-ի արանքում էր:

Մեր թիֆլիսյան շրջագայության վերջին՝ չորրորդ օրվա մասին սիրով-ամբողջական կպատմեմ վաղվա իմ գրում՝ թվով 283-րդ: Կիրակի է. ես մեղավոր չեմ, որ համացանցն աղքատ էր կարևոր իրադարձություններից. ոչ մի կերպ թոփ-ի արժանի նյութեր չհավաքվեցին: Թերևս այս մեկը, որի վրա Նառա Նիկողոսյանի ուշադրությունն եմ հրավիրում` Եվրոպայի 10 պատմական քաղաքներ, որոնք պետք է այցելել կյանքում գոնե մեկ անգամ: Որքան էլ անվիճելիորեն հայտնի քաղաքներ են ընտրված, ես օրինակ դրանցից ոչ մեկում չեմ եղել: Միևնույն է` ընտրությունը կամայական է, օրինակ, իմ, մեր, մեր վարժարանի Սուրեն Կարապետյանի սիրած Թբիլիսին չկա: Յուրաքանչյուրս կազմենք մեր ճամփորդական թոփը: Երաժշտությունը, իսկական հայ երաժշտությունը,  երգչախումբը, իսկական  հայ երգը տարածելը, այդ գաղափարով համակվելը իսկական ճամփորդական նախագիծ է, որ հնարավոր-հարմար կդարձնի ճամփորդությունը… Մեր ունեցած սահմանափակ նյութական միջոցները կարելի է լրացնել մեր չօգտագործվող անսահմանափակ միջոցներով` իսկական հայկական մշակույթի տարածումով:

Ու ես իմ գրի-պատումի  անընդհատությունը պահելու, Շուշան Բլեյանին սկայպով տված խոստումս կատարելու համար (Շուշանը համացանցում լսել էր մի կտոր և հավանել էր մեր երգչախմբի կատարումը) սկսեցի գրել թիֆլիսյան մեր ճամփորդության ամենակարևորի մասին: «Բրոյի-բրոյի» հայ-վրացական միասնական մշակութային անիվների վրա (մոբիլ) համույթի ստեղծման ոչ միայն գաղափարը ողջունվեց-ընդունելի եղավ երկու կողմի համար էլ, այլև մեր երկու կողմի համերգային գործունեությունը Թբիլիսիում՝ Գլդանի թաղամասի դպրոցներում, Ազատ և Ագրո համալսարանների դահլիճում, Հավլաբարի Սբ. Էջմիածին հայկական եկեղեցում, ճանապարհին, դադարների ժամանակ այդպիսին եղավ: Ինչու «Բրոյի-բրոյի» կամ շարան-շարան. դա Սայաթ Նովայի սիրելի, մեր կողմից շատ կատարվող, մատչելի խմբային երգ է…  Մեզ միավորեց իսկական հայկական երգը, իսկական հայկական երգ-պարը սիրելի, յուրացնելի եղավ թիֆլիսցիների, մեզ հանդիպած բոլոր վրացիների համար, խանդավառության-միասնության պարգև դարձավ ամենուր: Ե՛վ Կոմիտասը՝ իր աշխարհիկ ու հոգևոր երաժշտությամբ, և՛ Սայաթ-Նովայի, Էդգար Հովհաննիսյանի, Տիգրան Մանսուրյանի, պարզապես լավ քաղաքային հայ երգերը ժողովրդական՝ շարան-շարան, մեզ՝ հայերիս ու վրացիներիս մեկ դարձրին, անջատ պահելով հայկական կոչված երաժշտական համարվող խայտառակությունից, ամոթից: Վրացի տարատարիք մարդիկ` սովորողներ, ուսուցիչներ թե ծնողներ, Սեյրան Ավագյանի, մաեստրո Հարություն Թոփիկյանի խմբավարությամբ հաճույքով ու հաջողությամբ սովորում էին իսկական երգերը… Նույն ազդեցությունն ունեցավ իսկական վրացական երգի` մեր կատարումը: Իսկական երգը ժողովուրդների բանուկ կամուրջ դարձավ այսօր:

Ես խնդրեցի Նառա Նիկողոսյանին այդպիսի համերգային կիրակնօրյա մի շարք անել՝ «Համերգ Թիֆլիսում…» համեցե՛ք:
[youtube https://www.youtube.com/watch?v=YoKkaSs8InE?rel=0&controls=0&showinfo=0][youtube https://www.youtube.com/watch?v=pcC2Fd_2W-I?rel=0&controls=0&showinfo=0][youtube https://www.youtube.com/watch?v=yGrhrK624wQ?rel=0&controls=0&showinfo=0][youtube https://www.youtube.com/watch?v=IIon4Rb3Z7A?rel=0&controls=0&showinfo=0]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Հավերժ երիտասարդության Աշոտ Բլեյանի երեք գաղտնիքները

Ամեն ինչն է կարևոր, բայց ամենակարևորը… արհեստն է: Սա, իհարկե, մեր իրականությունից չէ, այլ սերբական հեքիաթից, որ կարող եք կարդալ մեր կրթահամալիրի Բանգլադեշյան «Արհեստագործ» ամսագրում… Քանի՞ հոգի ունի ամենակարևորի՝ կարևորի այս

Իմ օրվա գիրը՝ որպես օրվա ճամբարային խճանկար

          Լողափնյա պարտեզ: Ֆոտոշարը՝ Հասմիկ Պողոսյանի: Լողափնյա ճամբար Արեւելյան դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Քրիստինե Պողոսյանի: Լողափնյա ճամբար Արեւմտյան դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Ծաղիկ Գասպարյանի: Լողափնյա ճամբար Հարավային դպրոց-պարտեզում: Ֆոտոշարը՝ Արեւիկ

Բանգլադեշն անիվների վրա

Այո, ես հրահրեցի այս ընթացքը, սեբաստացինեˊր բոլոր տարիքների, տանը թե դպրոցում՝ ղեկավարն եմ, չէ՞. ես ղեկավարում եմ այս փուլում կրթահամալիրը ավելի շատ այսպես՝ նախաձեռնություններով, դրանց իրագործման հանգրվան ակցիաներով, իմ հեղինակությամբ,