— Մայրի՛կ, ես քո կաթն եմ ուզում,- Դավիթը ձգվում է դեպի մայրիկը. տարածվում է, գլուխը խոթում…
— Ես կաթ չունեմ. համ էլ դու պուճուր չես, Դավի՛թ:
— Ես արդեն մեծ եմ, բայց կաթ եմ ուզում. կաթը մի՛ պահի, տուր՝ խմեմ… Ես մայրիկի ճուտիկն եմ…

Դավիթը, որ վատառողջ է, սիրով մնաց տանը. երկար քնել է: Մայր ու տղա լավ են զգում տանը՝ ամբողջ օրը միասին խաղան, գործ անեն, խոսեն… Իրիկունն Արմինեին ու Դավթին սիրատոչոր գտա. հիվանդությունից ոչ ոք չի բողոքում…
— Մենք իրար կարոտում ենք, հայրի՛կ, մենք սիրում ենք միասին օրն անցկացնել:
Դավիթը հազում է հատկապես գիշերը. բաց է քնում՝ անընդհատ չես ծածկի… Կմրսի, կարթնանա, ինչպես հիմա, կիջնի մահճակալից ու, թըփ-թըփ, անգիր ճամփով՝ մոր տաքուկ ծոցը…

Ժամը 5-ն է առտու: Ես երկար ու հիմնավոր քնել եմ՝ իրիկունը ժամը 10-ից հաշվեք. խորը քունն ապաքինման նշան է ու արդյունավետ միջոց: Այս հարցում բոլորը միակարծիք են, ինչպես շատ սովորական ջուր գործածելու հարցում. «Առավոտյան մեկ բաժակ ջուր խմելն ամենաօգտակար սովորույթն է»… Ջրի օգտակարության մասին այսպիսի նյութեր ավելի ու ավելի շատ են ինձ հանդիպում: Ինձ վրա ազդում են. ես ավելի ու ավելի շատ եմ սովորական ջուր գործածում, ինչպես հիմա՝ 3-րդ բաժակն առավոտ շուտ. այսպես չի եղել, սխա՞լ եմ ապրել… Վստահում եմ ջրին, ինչպես սովորական խնձորին սպիտակ: Ջրի և խնձորի նկատմամբ դրական վերաբերմունքը փոխանցվել է Դավթին, կամ Դավիթն այս առողջ հմտություններն ունի բնազդով, ի ծնե: Առանց սովորական ջրի և սպիտակ խնձորի դժվար է պատկերացնել Բլեյանների կենցաղը: Ահա, «Խնձորի օգտագործումն օգնում է մարսողությանը»… Կարդացեք:

Գարնանային դպրոց. մարզումներ:

Երկուշաբթի առավոտը Մարմարյա սրահում… Երջանկությունից լուսավառվող, ինչպես պարզ լամպ, ավելի խորոտ ու ինքնավստահ Գոհար Բալջյանով Մարմարյա սրահը՝ լեցուն սեբաստացի ուսուցիչներով, ինչպես եկեղեցու ընդարձակ սրահ, աղոթատեղի, ծիսական. Խաչատուր Աբովյանն  այսպիսի առավոտ ունի նկարագրած… Գնում ենք հարսանիք, Գոհար ջան, տար մեզ, ուղեկցիր. հարսանյաց կենդանի ծեսն այն է, ինչ ապրիլին մեզ պակասում է հաստատ… Պատրաստվեք, բոլոր տարիքի սեբաստացիներ. մեր տանից Գոհար աղջկան ենք ճանապարհում ապրիլի 18-ին… Սա ամենալավ նշանն է, սա Նոր տարի է՝ իր բեկումով… Հետո մեր մյուս խորոտիկ աղջիկները կշարունակեն՝ Զառան Առաքելյան, Տաթևը Մելքոնյան… Այս գործին առաջ-ետ չկա. ինչով է հարուստ սեբաստացիական տունը՝ խորոտ-հետաքրքիր-մայրացու-հալալ կաթնակեր աղջիկներով… Գնան ու գնան, տանեն ու տանեն՝ ծեսով, այսպես, երգերի, պարերի գլուխ պտտեցնող ծիսական խորհրդով-շնչով… Այս տունը՝ ձեր տունը, հայրական տուն է, և դուք հարսանյաց ծեսով հաստատեք՝ Մարմարյա սրահից-տանից հարսանյաց ծեսով, լույսով, զվարթ-ծիսական ձեր ինքնուրույն կյանքով, ընտանիքով-սիրով գնալու խորհուրդը: Թող այս մեկնումների-երջանիկ հրաժեշտների շղթան 2015-ին երկարի-ձգվի-պարբերական լինի… Ասենք՝ շնորհավոր… Տան 60 տարեկան դարձող հոր համար ուրիշ ի՞նչ կարելի է ցանկանալ…

Դասվարների գարնանային դպրոց. Օր առաջին:
Լուսանկարները՝Մ.Մկրտչյանի

Շնորհակալ եմ Արմինե Թոփչյանին նկարաշարի համար. Գեղարվեստի դպրոցից այնպես ուժեղ էին մայրամուտյան պատկերները… դեպի Մասյաց ձյունապատ լեռներ… Ես սիրում եմ այս թափառումը մեր դպրոցներով… Ուրիշ աչքերով եմ նայում. հիանում եմ իմ քանդածով, ինչպես հիմա՝ Գեղարվեստում։ Կարեն Մկրտչյանի, Գագիկ Չարչյանի, Արման Գրիգորյանի արվեստանոցներից, Գեղարվեստի տանիքից, Կարինե Բաբուջյանի ու Անուշ Աթայանի դասասենյակներից դեպի Մասիս բացվող պատկերները, Գեղարվեստի ծաղկած ծիրանենիները, Գեղարվեստի բազմահարթակ բակը… Ցերեկն էի որոշել, երբ Հայկազ Մարգարյանն իր աղջիկների՝ Իրինայի, Սոֆյայի, Գայանեի հետ աշխատում էր… Բայց այս խաղաղությունը, վեհությունը, անշտապությունը չկար… Հետո, ես հիմա գիտեմ՝ ինչն եմ քանդելու… Քանդելով կառուցելն էժան, հաստատուն տարբերակ է՝ չես սխալվի, կշարունակես, հեռանկար կբացես… Սա, ինչպես քո սննդի ռացիոնի մեջ սպիտակ խնձորն ու ջուրը սովորական… Մնացածը կարող է չլինել… Ինչպես Մարմարյա սրահից ձգվող Գոհար Բալջյանի ուրախությունը ծիսական…

Գեղարվեստի դպրոցի աշխատակազմը սեմինարի ընթացքում:
Գարնանային դպրոց՝օր երկրորդ:

 

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Միշտ ուզեցել եմ, շատ եմ ուզեցել, այնքան, որ…

Միշտ ուզեցել եմ, որ կրթահամալիրն ունենա ճարտարապետական նախագծային արհեստանոց-լաբորատորիա, որ այդտեղ ծնվեն, քննարկվեն-գծագրվեն նախագծերի տեսք ստանան այն գործերը, որոնք միասին պիտի իրականացվեն… Հայերիս համար, ավա՜ղ, շատ հաճախ, նախագծման փուլը կա՛մ

Հաջողության-հաղթանակի անձնային ապրումի ստուգատես… Տոնացույցով ուսումնական, հեղինակային…

Մեր ավագ դպրոցի 11-րդցիների դաշտային պարապմունքները և վեց տարեկան մայիսիկների մարզական բացօթյա խաղերը հինգշաբթիով հանդիպեցին ու … որոշեցին հեծանվորդ տիարի օրվա առաջին կեսի աշխատանքը… հյուսիս-արևելքում կրթահամալիրի Բանգլադեշի, մարգագետնային-դաշտային բնապատկերով, Մայր

Ամառ է, արձակե՛ք ձեզ, ու, հայդե, աստղերը հաշվելու…

— Ի՞նչ եք կարդում հիմա, ի՞նչ է դրված ձեր սեղանին,- հետաքրքրվում է իմ օրագրի համառ ընթերցողը։ Մխիթարյան հրատարակության «Գրական ցոլքեր» շարքից՝ Արփիար Արփիարյան ու Միսաք Մեծարենց։ Այդ շարքի գրքերը «դպրոցական