Օրվա վերջում, իրիկունը ժամը 9-ից, Դավիթ Բլեյանը, իբր քնելուց առաջ օրոր, ուղիղ 3 ժամ քամում-կլանում է մեր կենսական ավիշը. 3-6 տարեկաննների համար նախատեսված 3 գիրքը դարձավ «լավագույն նախադպրոցականը» մեր նոր, ընտանեկան խաղի բովանդակությունը… Նազենի աստղ Հովհաննիսյանը իր՝ երեկ մեկնարկած «Ամենախելացին» խաղով, կնախանձի… Քեռու հետ չեն մրցի, որքան էլ աստղ ես, Նազենի Հովհաննիսյան…
– Հարցեր տվեք՝ պատասխանեմ,- վստահ պնդում է Դավիթն ու, իրոք…
Կեսից էլ.
– Հիմա ես տամ՝ դու պատասխանի… Գայլերն ի՞նչ են ուտում, հայրիկ…
– Ընտանի ու գիշատիչ մանր կենդանիներ,- գլուխս պրծացնում եմ ես…
– Չէ, անուններով ասա, տեսնեմ՝ գիտե՞ս…
– Նապաստակ, ոչխար, այծ, հորթ… եղնիկ…
– Մեղք են, չէ՞… Մեղքս գալիս են… Որ դրանք չուտեն, ուրիշ ի՞նչ կուտեն գայլերը…
– Ո՞վ կպաշտպանի եղնիկներին, նապաստակներին, հայրիկ…
– Էլի հարցեր տվեք… Իմ իմացած այս երեք գրքից…
– Որ չպատասխանեցի՞ր, Դավիթ տղա…
– Խելոք կքնեմ… սուսուփուս…
Խաբլան է մեր տղան. ագահ, անհագ, խաղասեր, գրքասեր, երաժշտասեր, ջրասեր, իմացասեր… Իհարկե, ընկերասեր…
– Վաղը ես մեր խմբի Ռազին կտեսնե՞մ…

Ասում են, որ Օրագրում Դավթի մասին ավելի քիչ եմ պատմում… Մեծացել է մեր տղան հանկարծ ու այնքան, որ ինքը պիտի պատմի…
– Դավիթ,- կանչում է մայրը,- էդ մուլտիկը թող, համակարգիչն անջատի, արի, ուշանում ենք:
– Ես չեմ ուշանում, ես մուլտիկ եմ նայում…
– Դավիթ,- միջամտում եմ,- ո՞նց ես մայրիկի հետ խոսում…
– Էս մուլտիկն իր գործը չի, իմ գործն ա, իմացա՞ր…
Հետո էլ, երբ ես «վշտացած» եմ խաղում. թե.
– Լավ ասեցի, չէ՞, հայրիկ…
Ձեռքն աջով բռնած, հաստատուն, աստիճան առ աստիճան իջնում ենք… Դավիթը սկսում է ցատկել, թռչել աստիճաններով…
– Արա Դավիթ, էս ի՞նչ ես անում…
– «Արա»-ն դու ես, այ… կտամ կցխվես…
– Հա՞, Դավիթ, դու կարող ես այդպե՞ս խոսել հայրիկի, մայրիկի, ընկեր Կարինեի հետ…
– Ընկեր Կարինեին մի´ ասա…
– Լավ էլ կասեմ… թող իմանա մեր Կարինեն…
– Այդ դեպքում, չեմ գալիս…
Ետ է շրջվում…
– Ես մնում եմ տանը, դուք գնացեք…
Ծիծաղում է նշանավոր…
– Լավ ասեցի՞, հայրիկ ջան…
Մեծացել է Դավիթ Բլեյանը. դա տեսանելի է և Շուշան Բլեյանի հետ կիրակնօրյա սկայպային եթերի ողջ ընթացքում։ Խնայում է և´ Շուշանին, և´ ինձ այնքան, որ թողեց առաջին պլանում Շուշանի հետ լինենք, իսկ ինքը ողջ կապի ընթացքում՝ 1 ժամ և ավելի, երկրորդ պլանից հսկեց-սպասարկեց մեր խոսակցությունը. նորությունները ցուցադրեց առանց աչք խոթելու, հատկապես, կարմիր-վառ շուշան ծաղիկն ու Ազիզխանյան Լիլիթի նվիրած մուգ կապույտ թեթև մարդատար ավտոմեքենան, ցուցադրեց հեծանվասպորտից իր նոր կարողությունները… Շուշանն ասում է, որ Դավիթը պատրաստ է երկակնանի հեծանիվ վարելու… Դավիթը տղամարդու, եղբոր պես Շուշանին խոստացավ այսօր կտրել մազերը՝ մի քիչ առաջից, մի քիչ հետևից…
– Շուշո ջան, դու շատ ես ուզում, կտեսնես…

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Անթերի երգով, հայրենիքի ճամփով՝ հեծանվով, լողով, հավեսով…

Կարդացեք Չարենցի «Ռեքվիեմը»՝ Կոմիտասի հիշատակին։ Այս օրերին առանձին տողեր շարունակ ինձ հետ են… Հնչյուններ ես հավաքել Հենքի համար քո երգի Դու՝ հանդերից մահաբեր Հայրենական եզերքի,- Եվ հայրենի հանդերի Մրմունջներից չմարող

Անսովոր կազմակերպում սովորական երեխաների համար…

«Ձմերուկն ու Դավիթ Բլեյանը». այս նկարաշարը ծնվեց-բեմադրվեց իրական սցենարով, երբ իրիկունը 7-8-ի արանքում Բանգլադեշի մի մեծ ձմերուկով տուն մտա… Դավիթը չթողեց, որ շորերս թամամ փոխեմ, սոված էի՝ հաց ուտեմ. ինձ

Կտակարան ըստ Սարոյանի

Այսպիսին է մեր հերոսը. երեկ պարտեզում քնել է մինչև ժամը 18.00՝ անդրդվելի… Չեն կարողացել հինգ-վեց մեծերով քնից հանել… Հիմա էլ՝ առտու ութին, քնած է… Ուզում ես՝ հեծանվով վրայով անցի, Բախի՝