Սովորական պատում անսովորի մասին

Պիետրո Շաքարյանն իսկական ամերիկացի է՝ անմիջական-գործնական-տիրական… Լիլիթ Բլեյանի միջոցով հայտնվեց Բանգլադեշում 2013-ի այս օրերին ու ինչքա՜ն հետևողական «հարցաքննում» էր ինձ։ Այդպես էլ անհայտ մնաց՝ ինչի՞ն էր պետք իմ կյանքն ու գործը՝ կրթական, քաղաքական, հասարակական, այդպիսի մանրամասնությամբ. ես ու իմ Բանգլադեշն՝ ո՜ւր, Ամերիկան՝ ո՜ւր… Թվում էր՝ էլ չեմ դիմանա նրա հետ «առերեսմանը»։ Շնորհակալ եմ Յուրա Գանջալյանին՝ մասնագիտական-մարդկային աջակցության համար։ Ես հասցրել էի մոռանալ այդ գրավիչ-հետաքրքրասեր, երիտասարդ ու բարձրահասակ ամերիկացուն, երբ օրեր առաջ Լիլիթ Բլեյանն ինձ աչքալուսանք տվեց՝ Պետրոն ուղարկել է իր գործունեության հուլիսյան օրացույցը և խնդրում է յոթ օր անընդմեջ ժամ հատկացնել իրեն՝ հետազոտությունը շարունակելու, ուզում եմ հավատալ՝ ավարտելու համար։ Հիմա Պիետրոյին կրթահամալիրում ո՞վ չի ճանաչում. նրան իր խոսքով, առանձնազրույցով  պատվեց անգամ Գրիգոր Խաչատրյանը: Այս անգամ Պիետրոն մեզ անակնկալ էր պատրաստել. նա նվիրեց Նյու Յորքում 1990-ին լույս տեսած «The New Russians» (Նոր ռուսները) գիրքը։  Շնորհակալ եմ նորից Յուրա Գանջալյանին, որ ոչ միայն չթողեց, որ օրը լուսանա, ու թարգմանեց  այդ գրքի՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր հիմնած-դարձած թիվ 183՝  երեք Աշոտների նշանավոր դպրոցին ու ինձ նվիրած բաժինը: Կեցցե «Դպիր» ամսագիրը, որ  այնքա՜ն հեշտացրեց իմ այսօրվա գիրը`անմիջապես հրապարակելով այն…

Օրագրի առաջարկը։ Կարդացեք սա, անկախ տարիքից, քաղաքական ու կրոնական համոզմունքներից… Կարդացեք, որպես  իմ օրագրի հավելված:

Ահա, թե ինչպես էր Պիետրոն գրանցել մեր գտնվելու վայրը՝ այս գրքի միջոցով, հետո մեդիայում գտել Լիլիթին (Լիլիթն ի տարբերություն հորը բազմալեզու է ու մեդիայում կապեր ունի)… Ի՞նչ գիրք կգրի Պիետրոն, ի՞նչ կդառնա նրա տեսած-լսածը կրթահամալիրում՝ հետո կիմացվի, բայց շնորհակալ եմ…

Ճիշտ այդպես, ինչպես գրքում նկարագրել է ամերիկացի Հեդրիկ Սմիթը, 1985թ. հուլիսյան  մի օր ես դուրս եկա Երևանի Չարենցի փողոցից ու ճանապարհ ընկա դեպի Բանգլադեշ… Ճիշտ այդպես, ինչպես նկարագրված է, ես շփոթված մտա փոշու մեջ կորած թաղամասը (այդպիսի փոշի ես տեսել էի, իհարկե, 1975-76 թթ. ուսանողական  ջոկատների կազմում՝ Ռուսաստանի ոչ սևահողային գոտում աշխատելիս)… Այստեղ ինձ սպասում էին իմ համալսարանական հեղափոխական ընկերները, դպրոցի ուսմասվար Աշոտ Դաբաղյանն ու կազմակերպիչ-փոխտնօրեն Աշոտ Մանուչարյանը… Ամեն ինչին գումարած՝ 1985թ. օգոստոսին սա դպրոց էր առանց տնօրենի… Ո՞վ կարող էր աշխատել այսպիսի Աշոտների հետ` մոտ ընկերների, հարազատ մարդկանց, ինտելեկտուալների, որ որոշել էին միասին վերափոխումներ սկսել հայ իրականության մեջ (շարունակել իրենց նախկինում կատարած գործը)՝ հիմնելով նոր դպրոց։ Նորակառույց արվարձանը լավագույն հնարավորությունն էր այդպիսի հանդունգն նախագծի իրականացման համար, իսկ Աշոտների հայտնի քեռին ու հորեղբայրը (Շահումյանի շրջանի 1-ին քարտուղարը Աշոտ Դաբաղյանի քեռին էր, իսկ Երևանի քաղաքային քաղխորհրդի գործկոմի նախագահի 1-ին տեղակալ Յուրա Ջավադյանը՝ Աշոտ Մանուչարյանի հորեղբայրը) ավելի անմեղ-օրինավոր աքսորավայր չէին կարող մտածել… Բանգլադեշի նորակառույց թիվ 183 դպրոցը աքսորավայր էր նախատեսված նաև ինձ համար` քաղաքի կենտրոնում, թիվ 10 դպրոցում հայագիտական դասարաններով, ազգային կրթությամբ կուսակցական-պետական շրջանների համար անհանգիստ վիճակ ստեղծած, համալսարանից հայտնի ու մանկավարժություն արտաքսված փոխտնօրենին… Շնորհակալ եմ երախտահիշատակ Վարդգես Պետրոսյանին՝ այդ շրջանում հայտնի գրողին ու գրողների միության եռանդուն-ազդեցիկ նախագահին, ով ճանաչում-հովանավորում էր իմ  կրթական-հայրենագիտական նախաձեռնությունը: Վարդգես Պետրոսյանը կարողացավ  համոզել, պարտադրել քաղաքային իշխանությանը՝ ազատվել ինձանից բարձրացնելով իմ պաշտոնը:

— Հա՛, հա՛, հա՛ հա՛, քահ-քահ խընդաց
Մըսրա դաժան թագավորը։

Դե, թող հիմի գնա՝ խավար
Հորում փթի, էնքան մնա։
Ու ահագին մի ջաղացքար
Բերավ, դրավ հորի վրա։

Այսպիսով 1985թ. սեպտեմբերի 1-ը ես դիմավորեցի որպես Երևանի Շահումյանի շրջանի թիվ 183 միջնակարգ դպրոցի տնօրեն, դպրոց, որ իր դռները նորակառույց ՀԱԶ Բ-1 թաղամասում բացել էր 1994-ին, անավարտ էր ու անորակ շինարարական աշխատանքներով, ռուսերեն և հայերեն ուսուցմամբ դասարաններով։ Այն ժամանակ Բանգլադեշի Բ-1, Բ-4, Բ-3, Բ-2 թաղամասերում շատ էին զինվորական ընտանիքները ԽՍՀՄ տարբեր ծայրերից, և գտնվել էր ռուսական դպրոց բացելու մի նոր առիթ: Սկսվեց… Մնացածը, ինչպես ասում են, պրոզա է: Դուք գիտեք կամ կիմանաք` կարդալով իմ օրագիրը, գիր առ գիր թերթելով բլոգիս էջերը: Ինչու շտապել և ուր շտապել, և այս ամռան օրով ինչ ավելի օգտակար զբաղմունք կա… Տես՝  Պիետրո Շաքարյանը ինչքա՜ն ժամանակ ու փող է ծախսել՝ կտրելով այսքան կմ այդ նույն գործի համար… Ով, ի դեպ, ուրախացավ՝ ծանոթանալով բլոգի անգլիալեզու էջերին:

Հիշեցում օրագրում։  Հուլիսի 17-ին, ժամը 18:00, մենք հանդիպելու ենք կրթահամալիրի նորացված կենտրոնում…

Հաճելի է, երևի, երբ ուրիշները, հատկապես օտարները սկսում են  հետաքրքրվել քեզանով՝ կարևորելով քո գործը: Բայց… 1985-ից, 1989-ից սկսած՝ անընդհատ, մենք եղել և մնում  ենք որպես  հայաստանյան նախագիծ, սովորական հայաստանցու անսովոր դպրոց, անսովոր՝ մարդուն ուղղված հնարավորություններով, անսովոր՝ ուսուցման այս իրականությանն անծանոթ կազմակերպմամբ: Մենք հարուստի համար չենք եղել ու չենք, քննելով-ստուգումներով չենք ջոկում մեր սաներին (կարող էինք ու կարող ենք, չէ՞)։ Ավելին. մենք համոզված ենք, որ հասարակ մարդկանց միությունն է (հասարակությունը քաղաքացիական), որ չի կայանում մեզանում, և դա է հայոց նոր ողբերգությունն ու  հայաստանյան հանրակրթական  դպրոցի խնդիրը:

Այո, մենք մանկավարժության, մեթոդի դպրոց ենք. ինչպե՞ս ուսուցանել՝ կրթել սովորական մարդուն՝ իր նմանի հետ, իր նման մարդկանց մեջ ապրելու հեռանկարով ու ներկայով:

Մենք չենք ընտրում, մեզ են ընտրում, մենք եղել ենք ու կմնանք հավատարիմ ընտանիքին, անհատին, պատանուն՝ իր այդ ընտրության համար, և մեր հավատարամության ձևը մատչելիությունն է: Մենք մատչելի ենք, միշտ բաց, հրապարակային (ինչպես զարմացած ասում է Պիետրոն. «Դուք ամենահրապարակային կրթությունն եք իրականացնում ամբողջ աշխարհում):

Ահա ինչու մեզ համեմատել չի կարելի բոլոր այն դպրոցների (անգամ հայտնի) հետ, որոնք մեկ տեղ են հավաքում հարուստ, ապահով ընտանիքների երեխաներին կամ իրենց առաջին դպրոցներում կրթական նկատելի հաջողություններ դրսևորածներին… Խոսովանենք, որ այդպես հեշտ է ցույց տալ արդյունքներ և դա վերագրել հաստատությանը: Բայց սա այլ խոսակցություն է, հանրակրթության հետ կապ չունեցող, իսկ ես խոստացել եմ խոսել միայն միշտ արդի ու հանրամատչելի մանկավարժությունից:

10351665_1506530256244438_4023744120100886957_n  10407374_1511053625792101_8180869747113520605_n 10422925_1506530659577731_2130294564543472658_n1979619_1507605376136926_8096361732746227501_n10153988_793993767291061_9024417281212201126_n1238807_671939459496493_488070663_n10312735_813642868659484_7522063045950287507_n10384201_813642285326209_6777296147198262821_n10374101_809404442416660_4771800236006995796_n10376859_809404649083306_2751991047813841856_n1604870_644099955643800_4843912043275057556_n10422034_813643011992803_26451280342684076_n

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Մի´ ծերացեք ու վերջ. առանց արդարանալու, առանց պայմանի-անսպառ ու անընդհատ, ինչպես այս անձրևը, գործեք…

Լսո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, վայելո՞ւմ եք անձրևն այս անընդհատ. ի՜նչ անձրև է… Քնեցի՝ անձրևում էր, արթնացա՝ ժամը երեքն է գիշերվա, անձրևում է անվերջ… Ես պատմում եմ ձեզ իմ օրը: Աշխարհի

Առանց թիկնոցի-ֆիքսատորի-արկածի՝ ինչի՞ն այլընտրանք․․․ ի՞նչ հեղինակություն․․․

Անձրևը՝ գարնան-մայիսի, շաբաթ, թե կիրակի օրվա, ինչպե՞ս, ինչո՞ւ հետաձգի ուսումնական օրացույցով որոշված սովորողների-ուսուցիչների նախագծային գործերը, ասենք՝ ուսումնական ճամփորդությունները․․․Ի՞նչ, այդքան հաճա՞խ է  անձրևով օրը Հայաստանում-Երևանում-Բանգլադեշում, որ խույս տաս հետաձգելով․․․ Ինչո՞ւ խույս

Իրապատում՝ չկատարված վերջաբանով…

Ճամփորդության գերազանցիկ, ճամփի նախանձելի ընկեր… Այսպիսին էր Դավիթ Բլեյանը թիֆլիսյան ուրբաթ-շաբաթ-կիրակին, ուղեկից մեծահասակ եռյակի միաձայն գնահատմամբ: Ճամփորդությունը հասունացնում է մարդուն. մենք տեսանք այս անգամ, տեսնում ենք-զմայլվում ամեն անգամ միասին լինելիս…