… Միասին, կեցցենք։ Ողջույն…

Ճամփորդներ եք, մի պատմություն տամ, թող մնա ձեզ հետ, երկար ճանապարհ եք գնում, կկարդաք։

1990-ականներն էին, ես էլ՝ Երևանի թ. 183 դպրոցն էլ, որ ժողովուրդը հասցրել էր կոչել Բլեյանի դպրոց՝ Բլեյան…

Անցնում էի Բ-4 թաղամասով, շքամուտքերի դիմաց մարդիկ էին, ինձ բարևում էին՝ ընդգծելով ազգանունս.
— Բարև, Բլեյան։

Մեկ էլ մի երեխա ինձ նույնականացրեց.
— Բարև, Բլեյանի դպրոցի տնօրեն Բլեյան։

Անցան տարիներ… Թիվ 183-ը արդեն 35 տարի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր է, բլեյան դպրոցը արդեն կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության անունն է (գրվում է փոքրատառ՝ բլեյան դպրոց), ես էլ՝ կրթահամալիրի հիմնադիր տնօրենը, հաջորդ տարի, ուշադիր, պինդ բռնեք իրար ձեռքեր, դառնում եմ յոթանասուն տարեկան։

Այս դահլիճում գտնվողների մեջ քիչ չեն մեր շրջանավարտներն ու նրանց երեխաները…. Հաջորդ ուրբաթ այս սրահում նույն չափով ժողովուրդ է լինելու այլ կազմով. Կենտրոնում՝ կրթահամալիրի քոլեջի 2023-2024 ուստարվա շրջանավարտները։

Դուք՝ որպես սերունդը բլեյան դպրոցի, կրում եք ձեր մեջ հաջորդ սերունդը։ Բարով գնաք ու վերադառնաք միշտ, ստեղծեք բլեյան կրթական ցանցը ու շեն պահեք բլեյան դպրոցը։

Վերադառնաք, որ Հայաստանը դառնա-դարձնեք նախընտրելի մշտական բնակավայր, ծննդավայր, որը միշտ կկանչի, կլինի ձեր բիզնես մասնաճյուղը։

Մեր մարմարյա սրահն այս բազում անգամ, ամեն Աստծո օր մեր մանկավարժությամբ օրհնվում է. նույնպես եկեղեցի է։

Ու մենք՝ հավատավորները բլեյան դպրոցի, ճամփից առաջ միասին աղոթենք.

Ես իմ անուշ Հայաստանի….

2023թ. ուղերձը

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Խխունջը միջա՞տ է, թե՞ կենդանի

Բլեյան Դավիթն ու ես փնթի Սեթին էլ, մանրէ դարձած սեթիկներին էլ բոլոր միջոցներով հետապնդում ենք ամենուր, նրանց հետևից մտնում լողարան, տկլորացնում Դավթին, ցնցուղով, ավելի ուժեղ ջրի շիթով գտնում նրանց, հանում բոլոր

Եվ կենդանի լինելուց զատ լինելու ուրիշ կերպ չկա…

Googl-ը թողարկել է արտակարգ իրավիճակներում մերձավորներին փնտրելու համար նախատեսված հավելված… Հայերենախառն անգլերենով մեր հոգատար հայրենակից երիտասարդ Վահագնը՝ Համբուրգից, դիմում-խոսում-քննարկում-շնորհակալ էր լինում իր Google-ջանին՝ չմոլորվելու համար ու ժամանակին մեզ Համբուրգի հյուրատնից իր

Տիար տնօրենի իրավունքով եմ գրում

Ես կարո՞ղ եմ խնդրանք-առաջարկով դիմել յուրաքանչյուր սեբաստացի սանի, սովորողի, յուրաքանչյուր աշխատողի, ծնողի։ Կարո՛ղ եմ։ Դիմում եմ. իմ օրագրի այսօրվա գիրը այդպիսին է։ Հետևեք ինձ։ Տասը օր, երկու ուսումնական շաբաթ (մեր