Մենք պետք է կարողանանք ինքներս մեզ պաշտպանել, մենք վատ պաշտպանվեցինք, դրա համար կորցրեցինք Արցախը: Բոլորս` արցախցին, հայաստանցին, սփյուռքահայը, պետք է համերաշխության գանք, իսկ դա հնարավոր է գործողությունների միասնականության արդյունքում:

Արցախցիներն իրենց տներից դուրս են եկել ստիպված, բայց տները չեն այրել, դուռը բաց են թողել, և դա կանչող դուռ է։ Մեր տուն մտավ մեր հարազատը, չի կարելի ասել՝ արցախցիներին ապաստան տվեցինք: Մեր հայրենակիցներին պետք է ընդունել շիտակ ու անկեղծ, ոչ թե դատախազի պես՝ մեղքեր փնտրելով: Արցախցիների հետ մեր համատեղ կյանքը պետք է նախապատրաստում լինի վերադարձի, այլապես ինչպե՞ս ենք ապրելու այդ կորստով, մեղքի զգացումով: Ամեն մեկի արդարանալը, թե ինքը գիտեր՝ ինչ է լինելու, դատարկ խոսակցություն է, փրկելու է միայն վերադարձի կանչին հավատարիմ լինելը, մնացածը «սև», համբերատար աշխատանք է:

Արցախցիների հետ ապրելու պարտադրանքը ստիպում է, որ իրար ավելի լավ ճանաչենք։ Մենք իրար վատ ենք ճանաչել, անկեղծ չենք եղել 30 տարի: Կրթությունը պետք է օգներ հաղթահարելու այդ կեղծիքը, ոչ թե ստեղծել մեզ ձեռնտու իրադարձություններ, գրքերում գրել դրանք, իսկ ինչ-ինչ բաների մասին լռել: Այս շրջանը մեզ համար միասնական մի դպրոց է, այլևս չի կարելի ժամանակ մսխել․ պետք է լինել մոբիլ ու խնայող: Ցավոք, մենք չենք պատրաստվում ավելի վատ սցենարի․ թսթըս ենք ու անհոգ:

«Երևանի ժամանակով», զրույց Աննա Բաբաջանյանի հետ։  Մանրամասները` տեսանյութում:
Աղբյուրը՝  factor.am

[youtube https://www.youtube.com/watch?v=sF1gXYNgZrM?si=FcQ4-D3a5BQjQ6Ex]

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Կրթությունն ու կյանքն անբաժանելի են

«Կրթություն» թերթ 02.08.2006 Հայաստանում մարդկային զարգացման ազգային զեկույցի փորձագետի կարգավիճակը օգնում է ինձ առավել ամբողջական և ուշադիր հայացքով քննել կրթության արդի վիճակը Հայաստանում հիմա, երբ հանրապետության պետական կրթակարգի ներդրումն ապահովող

Ոչինչ չի կարող զսպել գեղեցիկի հանդեպ հիացմունքը

«Ավետիք Իսահակյան. բանաստեղծություններ», իրանական պոեզիայի` Մարիետ Սիմոնյանի և 7-րդ դասարանցիների ներկայացումները, Զահրատը՝ Հասմիկ Թոփչյանի և 8-րդցի ընկերների ներկայացմամբ… Հիմա էլ Նունե Մովսիսյանի ճապոնականն ու Նազելի Տեր-Պետոսյանի հին եգիպտականը… Այսպիսի անսահման գրական

Օրն իմ սկսում եմ մեդիտացիայով…

Այսօրն էլ՝ երկուշաբթին, ինչպես երեկվա կիրակին, սկսում եմ… մեդիտացիայով հեղինակային անհատական-ընտանեկան միջավայրում… Ժամը 4-5-ի արանքում մեր հոբելյար դարձող Դավիթ արջուկը հազալով հասնում է ծնողական որջ, գողեգող-պայծառացած խմում Շուշվա դոշաբից (արջերն