Հիմա, երբ քաշքշուկն ավարտվեց, ու իմ թոշակային քարտին նստեց պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին օրենքով որոշված՝ 1990-1995թթ ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավորի իմ կենսաթոշակը (իմ դեպքում՝ ամսական 165 հազար դրամ. խոստացել էի, հրապարակում եմ)․․․ ի՞նչ մնաց. կատարեմ խոստումս ու սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր ամիսների թոշակից հայտարարած միանվագ մուծումները կատարեմ «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամին։

Հետո որոշեմ ամենամսյա հատկացման չափերը այդ հիմնադրամներին ու դեկտեմբերի մուծումը անեմ։ Զուգահեռ՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենի պարտականությունները իրեն միշտ զարդարող բարեխղճությամբ կատարող Սուսան Մարկոսյանի և կրթահամալիրի փոխտնօրեն, մենթորական լաբորատորիայի ղեկավար Գևորգ Հակոբյանի հետ կնքեմ մենթորականմանկավարժական աշխատանքի պայմանագիր․․․ որով իմ հիմնական աշխատանքը կրթահամալիրում՝ որպես Բլեյան կրթական բաց ցանցի և կրթահամալիրում իրականացվող հեղինակային մանկավարժության զարգացման նկատմամբ պատասխանատուաջակից, իմ գործունեությունը որոշակի կդառնա․․․ Թե չէ,  էս կրթահամալիրում ով ինչ բեռ ասես իմ ուսին է դնում․․․ Ես ասացի՝ բան ունեք ճշտելուավելացնելու, դուք էլ ասեք, ընթերցող ու որևէ կարգավիճակով բլեյանական, տեղն է։ Այսպիսով իմ բլոգը, որի բացումը հանդիսավոր եղավ 2014թ. հունիսի 17-ին, իրավականվճռական նոր ու մաքուր էջից կշարունակվի․․․ Տեսնենքտեսնենք․․․ 

Արմինեն պատմում է, որ խանութում թոշակառուի իմ քարտով առաջին գնումն անելիս իր ուրախությունհպարտությունը չի թաքցրել Դավիթ Բլեյանը
Տեսեք՝ ի՜նչ հայրիկ ունեմ. թոշակը ավելի բարձր է, քան Հայաստանում շատ մարդկանց աշխատավարձը․․․ 

Նկատի ունի ՀՀ պետական պաշտոն զբաղեցրած անձի իմ 165000 դրամ թոշակը։ 

#1893

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Explore More

Սովորականի-անսովորի սահմանագծին 300-րդ գիրն իմ օրվա

— Վաղն ի՞նչ օր է,- իր սիրած հարցն է տալիս Դավիթ Բլեյանը… — Վաղն ապրիլի 16-ն է, հինգշաբթի… — Աշխատանքային օր է…- զարմանալի շարունակություն է ընտրում Դավիթը… Այսօր աշխատանքային օր

Որ ամեն անհատ հասկանա, որ ինքը լույս է. ..

Չէ՞ որ լույսի մոտ խավարն անհետանում է և դառնում անզոր։ Շուշան Բլեյանի լույսը, որ իր մեսենջերով ժամից ավելի պարուրեց մեզ․․․ Շուշոյի ձայնով-հումորով-ծիծաղով, տեսքով՝ դիմախաղով-անցումներով, մազերի թատրոնով․․․ նոր պրոֆիլով հետո, որին

Հիացմունք թե զարմանքը՝ առանց փիս-փիս խոսքերի՞…

Առավոտից Դավիթ Բլեյանին պատրաստել ենք տիկին Ֆրիդային՝ Տիգրան Հայրապետյանի մայրիկին այցելելու. մեր երկարատև բացակայությունը, որ չունի արդարացում, անցյալ դարձնելու համար։ Տեսեք-տեսեք՝ Դավիթ ենք ուղղորդում. Մարմարյա սրահում առավոտյան ընդհանուր պարապմունք, սքանչելի Սոնայի