Եւ յորժամ պահիցէք, մի՛ լինիք իբրեւ զկեղծաւորսն տրտմեալք, որ ապականեն զերեսս իւրեանց, որպէս զի երեւեսցին մարդկան թէ պահիցեն: Ամէն ասեմ ձեզ՝ այն իսկ են վարձք նոցա: Այլ դու յորժամ պահիցես, օ՛ծ զգլուխ քո եւ լուա՛ զերեսս քո, զի մի՛ երեւեսցիս մարդկան իբրեւ զպահօղ, այլ հօր քում ի ծածուկ. եւ հայրն քո, որ տեսանէ ի ծածուկ, հատուսցէ քեզ:
Աւետարան ըստ Մատթէոսի, գլուխ Զ
Ես միշտ քաղաքականության մեջ եմ, բայց ոչ կուսակցության գործիք՝ խմբային շահով․․․ Հիմա էլ, երբ որպես մենթոր-տիար եմ գործում․․․ Սիրով ձեզ եմ ներկայացնում «Կրթական պարտեզ արվարձանում» ուսումնական նախագծի համակարգող նոր սեբաստացի Դավիթ Քոչունցին․․․ Նախագծային խումբը Դավթի առաջնորդությամբ դեկտեմբերի 5-ին Եղեգիսի Արատեսի կրթահամալիրի դպրական կենտրոնում երկօրյա ստեղծագործական հավաքով ի մի կբերի կրթական պարտեզի 2021-ի անելիքները, կհայտարարի Արատեսում կրթահամալիրի օրացույցով, 2021-ի ուսումնական ճամբարով «Ձմեռային երազ» փառատոնի պատրաստության սկիզբը․․․
Ջա՜ն, ձմեռ է․․․ Ինը տարեկան դարձող Դավիթ Բլեյանն այնքան ոգևորված է դեկտեմբերի ձյունով, իր ծննդյան օրով, Ձմեռ պապի նվեր նոր տարվա հրաշքով, որ միանում է արատեսյան հավաքին։ Ես ստացա մանկավարժության կենտրոնի հրավեր-հայտարարությունը գիշերով, Դավիթ Քոչունցի «Կրթական պարտեզ բնակելի արվարձանում» նախագծով 2021-ի աշխատանքներ հրապարակումը ու․․․ իմ օրվա առտու-գիշերվա սկզբով փաստում եմ՝ «Կրթական պարտեզ արվարձանում» նախագիծը երիտասարդական շնչով-շնորհքով ընդարձակվում է Բանգլադեշ-Հարավարևմտյան զանգվածում դեպի արևմուտքի (Բ-4) ու հարավի (անկախ մայլա) բնակելի թաղամասեր, վստահ, որ նախագծի թարմացումը հանրային շոշոփելի ազդեցություն կունենա մայրաքաղաքային զարգացումներում․․․ Մենք ունենք Եվրասիա համագործակցություն հիմնադրամի պես գործընկեր․ կարևոր է, որ հիմնադրամի փորձառու, ճանաչված գործիչներ Գևորգ Տեր-Գաբրիելյանն ու Միքայել Հովհաննիսյանը աշխատանքային կես օր անցկացրին կրթական պարտեզում․․․
Ուսումնական նոյեմբերով կրթահամալիրում միս ու արյուն ստացած Հոգատարություն ուսումնական նախագիծը դեկտեմբերի 4-ին «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի ու Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ղեկավարների մասնակցությամբ ի մի է բերում սեբաստացիների ուսումնաարտադրական անընդհատ գործունեության, հանգանակության շաբաթի արդյունքները․․․ Համեցեք։ Մայր դպրոցի ներկայացումն ու ցուցադրության վաճառքը, գեղարվեստի Artասահմանում Քնարիկ Ներսիսյանի նախաձեռնած համերգ-հանգանակությունը, կրթահամալիրի ու 2020-ի արցախյան պատերազմի մասնակից, Զանգակատուն-Չանախչիից Վրեժ Բադալյանի ընկերությունը… սրանք սեբաստացիների արժեքային համակարգում հոգատարությունը շեշտում են ուսումնական աշխատանքի միջոցով նաև․․․ Այսպես կոնկրետ, ստեղծական աշխատանքով է բոլոր կարգի ու տարիքի սեբաստացիների ընթացքը դեպի նոր 2021․․․
Մենթոր-տիարի հագեցած աշխատանքային օրից առանձնանում է կրթահամալիրի 2020-ի երիտասարդ մանկավարժական աշխատողների համալրումը հասարակագետ Էլյա Սահակյանի հայտով․․․ Առանց հանդգնության-ըմբոստության-նախաձեռնության նոր պաշարի մեր բարդացող կյանքի խնդիրները կլինեն անլուծելի՝ մնալով այլ հարթակում. իներցիոն ընթացքով նրանց չես հանդիպի, կշրջանցես․․․
Պատանեկան ակումբների՝ Ազատ խոսքի, Անի Արղությանի, թուրքերենի, մանկավարժական լաբորատորիաների, … հետազոտական գործունեության եռանդուն նորացումը մենթոր-տիարի աջակցության կենտրոնում են ու հավեսի պաշար, հանրային արտակարգ կյանքի հակաբացիլներ․․․ Օրվա վերջում՝ իրիկունը ուշ, այդպիսի մի բացիլ էլ ստացա զանգով․․․ Կրթահամալիրի կացարանի բնակիչ Ալլա Մուսայելյանը ոչ միայն այսօր, առավոտ ծեգին, ընտանիքով մեկնում է Ստեփանակերտ՝ մշտական բնակության, ու մեկնում է շնորհակալությամբ կրթահամալիրին՝ այս անգամ Հյուսիսի դպրոց-պարտեզում անցկացրած հոգատար հոկտեմբեր-նոյեմբերի համար, այլև ինձ հրավիրում է Ստեփանակերտ՝ իրենց տուն․․․ Սա՝ որպես արձագանք իմ օրագրի Հրապարակում Ղարաբաղն է, ղարաբաղցու բնությամբ, Շուշին, Արցախը ես հանձնողը չեմ, ․․․ հրապարակումների․․․ Ալլա ու տասնյակ ու տասնյակ ստեփանակերտցիներ, արցախցիներ, իհարկե, նոր տարին մենք կդիմավորենք միասին՝ հավատարիմ մեր Հայաստան-Արցախ նոր համակեցությամբ հաստատված մեր համատեղ կյանքին․․․
Երբ բլոգի անփոփոխ խմբագիր Սուսանի հետ թողարկումից առաջ կարդացինք այս գիրը, արձանագրեցինք, որ ամբողջությամբ քաղաքական է…
#1919